ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Լինելիության գաղտնիքի որոնման ճանապարհին

Հունվարի 30, 2019
Դպրոցական անցուդարձ

Հայոց  բանակի 27-ամյա տարելիցի կապակցությամբ հունվարի 28-ին Աբովյանի Ա. Վանոյանի անվ. թիվ 6 ավագ դպրոցի 10-րդ  դասարանի սաները՝ դասղեկ Ա. Պետրոսյանի նախաձեռնությամբ և ուղեկցությամբ, եղան Եռաբլուր պանթեոնում՝ անթաքույց խոնարհման և ակնածանքի  գիտակցումով: Ամեն Հերոսի շիրմաքարին՝ արժանապատիվ խոնարհում, ամեն Հերոսի շիրմաքարի շուրջ՝ նրանց հերոսական կյանքի արժանապատիվ հիշատակում, ուսուցողական, դաստիարակչական զրույցներ՝ լեգենդներ…

Նշվեց բանակի կազմավորման 27-րդ տարեդարձը

Հունվարի 30, 2019
Դպրոցական անցուդարձ

Հայոց բանակի տոնին ընդառաջ՝ հունվարի 25-ին Աբովյանի Ն.Վանյանի անվան N5 հիմնական դպրոցում  ոգևորությամբ ու հպարտությամբ նշվեց բանակի կազմավորման 27-րդ տարեդարձը:
Միջոցառման սկիզբն ազդարարվեց Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պետական դրոշների հանդիսավոր ներս բերմամբ: Հնչեց ՀՀ պետական օրհներգը:
Աշակերտները հպարտությամբ ներկայացրին մեր բանակի ստեղծման պատմությունը: Հրաշալի բեմականացումը, մեջբերումները Գարեգին…

«Ապահով համացանց» միջոցառմանն ընդառաջ

Հունվարի 29, 2019
Պաշտոնական

Փետրվար ամսին նախատեսվող «Ապահով համացանց» շաբաթվա շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր կազմակերպվել էր կլոր սեղան-քննարկում, որի ընթացքում անդրադարձ է կատարվել վերոնշյալ ոլորտում տարբեր ծրագրերի իրականացման և համակարգման աշխատանքներին, ինչպես նաև երեխաների առցանց անվտանգության ապահովման գերակայություններին և այդ ուղղությամբ իրականացվող միջոցառումներին: Հանդիպմանը մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների, ոլորտում գործող միջազգային և…

Տոնդ շնորհավոր, Հայո՛ց բանակ

Հունվարի 28, 2019
Օրվա խորհուրդ

1992թ. հունվարի 28-ին Կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշում` դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը:

 

Պատմական ակնարկ (հատված)

Հայոց բանակի ստեղծումն ու պատմությունն անքակտելիորեն կապված են հայոց պետականության ստեղծման պատմական իրողության հետ, քանզի պետություն և բանակ հասկացությունները միմյանց պայմանավորող են, և դժվար է, եթե…

«Ո ո» հնչյուն-տառի ուսուցում

Հունվարի 25, 2019
Դպրոցական անցուդարձ

Կապանի N13 հիմնական դպրոցի Iբ դասարանում տեղի ունեցավ բաց դաս /Դասվար Ռոզա Թևանյան/:

Առարկան՝ Մայրենի /Այբբենարան/
Դասի թեման՝ «Ո ո» հնչյուն-տառի ուսուցում
Դասի բնույթը՝ նոր նյութի հաղորդման դաս

Դասի նպատակը.
-կսովորեն «Ո ո» հնչյուն-տառի արտասանությունը և գրությունը, 
-կկարողանան ստեղծել պատմություն նկարի շուրջ, սահուն պատմել բնագիրը

Նախարար Արայիկ Հարությունյանն այցելել է Արարատի մարզի դպրոցներ

Հունվարի 25, 2019
Պաշտոնական

2019 թվականի հունվարից ՀՀ կրթության և գիտության նախարարությունը նախարար Արայիկ Հարությունյանի հանձնարարությամբ հայտարարել է մարզային միամսյակների մեկնարկ` ուսումնական յուրաքանչյուր ամիս նվիրելով մեկ մարզի: Այդ նպատակով այսօր ԿԳ նախարարն անակնկալ այցեր է կատարել Արարատի մարզի մի շարք դպրոցներ, որի ընթացքում քննարկվել են մարզի կրթական խնդիրները: Անդրադառնալով հաճախումների հարցին՝ Արայիկ Հարությունյանը նշել…

Մեկ օր առանց ինտերնետի

Հունվարի 25, 2019
Դպրոցական անցուդարձ

   Այս ինքնատիպ տոնը տարածվել էր դպրոցի համակարգչային սենյակում և ստեղծել թեժ իրարանցում.

X-ի 4,5 տնտեսագիտական հոսքի հավաքականը և X-ի 3 դասարանի խումբը ներկայացան հետաքրքիր ծրագրերով:

X-ի 4,5 հավաքականը պատրաստել էր տեսաֆիլմ, որը հանդիսատեսին վերհուշով տեղափոխեց 30 տարի հետ՝ 1989թ., երբ մարդն ապրում էր առանց ինտերնետի, իսկ X-ի 3 դասարանի…

Ծխախոտի դեմ պայքարի միջազգային օր

Հունվարի 25, 2019

Ծխախոտի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ Կապանի N13 հիմնական դպրոցում կենսաբանության ուսուցիչ Աստղիկ Համբարձումյանը անցկացրեց դաս-զրույց դպրոցի VIIբ դասարանի աշակերտների համար: Միջոցառման հիմնական նպատակն էր աշակերտներին զերծ պահել վտանգավոր նյութերից, նրանց մեջ ձևավորել առողջ ապրելակերպ, կարևորել սպորտի և ֆիզկուլտուրայի դերն ու նշանակությունը:

Դասասենյակը ձևավորված էր աշակերտների կողմից պատրաստված թեմատիկ պաստառներով, նկարներով,…

Դաստիարակության դրական մոտեցումներ

Հունվարի 25, 2019
Դպրոցական անցուդարձ

Կապանի N13 հիմնական դպրոցում կայացավ սեմինար-պարապմունք «Դաստիարակության դրական մոտեցումներ» ծրագրի շրջանակներում /դասընթացավար Ռոզա Թևանյան/
Թեման՝ Ընտանիքում և դասարանում կանոններ և կարգեր սահմանե՛ք

Բնական և տրամաբանական հետևանքների նպատակն է երեխաներին պատասխանատվություն սովորեցնել, իսկ կանոններն ու կարգերն օգնում են պաշտպանել երեխաներին:Կանոններն ու կարգերն անհրաժեշտ են երեխաների կրթության դաստիարակության և նրանց առողջ…

Այսօր Կրթության միջազգային օրն է

Հունվարի 24, 2019
Օրվա խորհուրդ

Սիրելի՛ գործընկերներ,

Այսօր առաջին անգամ նշվում է ՄԱԿ-ի կողմից հռչակված Կրթության միջազգային օրը։ Այսուհետ այդ օրը մեզ համար կարևոր առիթ է դառնալու վերահաստատելու մեր այն համոզումը, որ կրթությունը՝ իբրև համընդհանուր իրավունք, հասարակական բարիք և պետության պարտավորություն, մեր երկրի զարգացման կարևորագույն հենասյուներից է։

Մենք դժվարին խնդիրներ ենք ժառանգել նախորդներից՝ կիսաքանդ, քաղաքական…