ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նախարարն այցելել է Dasaran կրթական կենտրոն

Նոյեմբերի 17, 2017
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, նախարարի տեղակալ  Մանուկ Մկրտչյանի ուղեկցությամբ այցելել է Dasaran կրթական կենտրոն, որտեղ մի խումբ տնօրենների և ուսուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել   կրթության ոլորտի բարեփոխումներին ու ներառականությանը վերաբերող  քննարկում:
Մասնավորապես  նախարարին ներկայացվել է մանկավարժների շրջանում մեծ արձագանք գտած «Գնացք 12» աշխատանքային սեմինարի նոր թեմաները, ինչպես նաև դպրոցների ղեկավար կազմի և մանկավարժների համար նախատեսված նոր նախագծերը: 

Նոր նախագծի խաղայնացված ցուցադրում, որին մասնակցել է նաև նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը՝ ընդգծելով ներառական կրթության դերն ու կարևորությունը: Կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը ներկայացրել է Dasaran-ի կողմից մշակված նոր գործիքները, որոնք նպատակաուղղված են կրթական գործընթացն առավել արդյունավետ, հետաքրքիր ու դյուրին դարձնելուն:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն