ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ավագ դպրոցներում կրեդիտային համակարգի փորձարկմանն առնչվող մի շարք հարցեր: Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության, Կրթության ազգային ինստիտուտի, ՀՀ կառավարության ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի, բարձրագույն ուսումնական հաստատությունների, ինչպես նաև ծրագրի փորձարկման համար ընտրված հենակետային ավագ դպրոցների պատասխանատուները:
Նշվել է, որ ԿԳՆ-ն արդեն հանրային քննարկման է ներկայացրել «Միջնակարգ կրթության երրորդ աստիճանում (10-12-րդ դասարաններ) կրեդիտային համակարգի ներդրման փորձնական ծրագիրը», որով ենթադրվում է 2018-2019 ուստարվանից սկսած Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Մ. Աբեղյանի անվան ավագ դպրոցում, Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցում, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հենակետային վարժարանում և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոցում փորձնական նպատակով ներդնել կրեդիտային համակարգ: Նոր համակարգի ներդրման հիմնական նպատակն ավագ դպրոցից դեպի մասնագիտական կրթական համակարգ անցման դյուրինացումն ու շարժունության խթանումն է: Ենթադրվում է, որ սովորողը հնարավորություն կունենա որոշակի կրեդիտներ տեղափոխել դպրոցից բուհ՝ համաձայն սահմանված կարգի, որը դեռ մշակման փուլում է գտնվում: Համաձայն ծրագրի նախնական տարբերակի՝ մեկ կրեդիտը համարժեք է 40 ակադեմիական ժամի և ներառում է ուսումնական պարապմունքներին, գործնական աշխատանքներին և ուսումնական նախագծերի իրականացմանը հատկացված, ինչպես նաև սովորողի ինքնուրույն աշխատանքի, այդ թվում՝ դասապատրաստման համար նախատեսված ժամաքանակը: Հանրակրթության համակարգում կրեդիտային համակարգի ամբողջական ներդրումը կատարվելու է երեք փուլով՝ հաշվի առնելով առաջին փուլի արդյունքների վերլուծության հիման վրա լրամշակված ծրագիրը:
Քննարկման մասնակիցները բարձրացրել են մի շարք հարցեր՝ կրեդիտների համարժեքության / օրինակ ինչու 40 ակադեմիական ժամ, երբ բուհերում այն համարժեք է 30 ակադեմիական ժամի/, դպրոցից բուհ տեղափոխման, կրեդիտների հաշվարկման և ներդրման մեխանիզմների ու ընթացակարգերի վերաբերյալ: Կարևորելով ներդրվող համակարգի արդյունավետության ապահովումը՝ քննարկման մասնակիցներն առաջարկել է սահմանել միասնական ընթացակարգեր՝ հաշվի առնելով նաև ուսումնական պլանների հետ համապատասխանեցման պահանջները: Որոշվել է մասնագիտական քննարկումները դարձնել պարբերական և ավելի հաճախակի:
Նշենք, որ կրեդիտային համակարգի ներդրման ծրագիրը ներկայացվելու է կառավարության հաստատմանը, մինչ այդ սակայն այն կլրամշակվի՝ հաշվի առնելով շահագրգիռ կողմերի առաջարկությունները, դիտողություններն ու մտահոգությունները:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…
Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղծման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…
Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:
Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի ներմուծումը, բազմությունների հատումն ու միավորումը հատուկ պայմանանշաններով գրառելու…
Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ