ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Երևանում չինական դպրոցը՝ հանդիպման առանցքում

Դեկտեմբերի 1, 2017
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում Չինաստանի ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունի հետ:

Հանդիպման հիմնական առանցքում եղել են  Երևանում չինական դպրոցի և Կոնֆուցիուսի կենտրոնի գործունեության և հետագա ընդլայնմանը նվիրված հարցեր:

Նախարար Լևոն Մկրտչյանը շնորհակալություն հայտնելով Չինաստանի կառավարությանը Երևանում չինական դպրոցի կառուցմանը…

Դաս-մրցույթ՝ «Ես և շրջակա աշխարհը» առարկայից

Դեկտեմբերի 1, 2017
Դպրոցական անցուդարձ

Նոյեմբերի 29-ին Կապանի N 5 հիմնական դպրոցի գրադարանում 4-րդ «բ» և 4-րդ «գ» դասարաններում (դասվարներ Ա. Հայրապետյան, Ա. Մարտիրոսյան ) դաս-մրցույթ էր «Ես և շրջակա աշխարհը» առարկայից` «Մայրցամաքներ և օվկիանոսներ» թեմայով:

Դասը հագեցած էր դիդակտիկ նյութերով, հարցաշարը ընդմիջվում էր թեմատիկ երաժշտական համարներով, ընթացքն ուղեկցվեց աշակերտների իմացական գործընթացների մոտիվացիայով և ակնհայտ…

«Հեքիաթն է կանչում» խորագրով համադպրոցական միջոցառում

Դեկտեմբերի 1, 2017
Դպրոցական անցուդարձ

Ուրասարի հիմնական դպրոցում նոյեմբերի 30-ին ներկայացվեց «Հեքիաթն է կանչում» խորագրով համադպրոցական միջոցառում (ուսուցիչ՝ ՆՈՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ): Աշակերտները բեմականացրին մի շարք հեքիաթներ՝ ժամանակակից մոտիվներով, լի հումորով («Կիկոսի մահը», «Անբան Հուռին», «Սուտասանը»...), երգեցին, պարեցին: Հայտնի հեքիաթներից հարցեր տրվեցին ներկաներին՝ պարզելու, թե ով որքանով է ճանաչում հանրահայտ հեքիաթների հերոսներին: Երեխաներն ինչ էլ ներկայացնեին, անպայման…

Երբ խոսենք, երբ լռենք

Դեկտեմբերի 1, 2017
Դպրոցական անցուդարձ

Դեկտեմբերի 1-ին Կապանի N5 հիմնական դպրոցի 5-րդ «բ» դասարանի ծնողական լսարանում անցկացվեց 2017-2018 ուստարվա առաջին ծնողավարման դասընթացը: Լսարանի ընտրությունը կապված է տարրական դպրոցից -հիմնական դպրոց անցումային փուլը սահուն հաղթահարելու, այդ նպատակով դրական դաստիարակչական որոշ հիմնախնդիրներին ծնողներին ծանոթացնելու հետ:

- Տեղեկատվական աննախադեպ ազատությունն անբացատրելիորեն մագնիսական սարդոստայնի մեջ է պահում ժամանակակից երեխաներին:…

Ա տառի շնորհանդես

Դեկտեմբերի 1, 2017
Դպրոցական անցուդարձ

Նոյեմբերի 30-ին Ուրասարի հիմնական դպրոցի առաջին դասարանցիները ներկայացրին բոլորիս կողմից սպասված Ա տառի շնորհանդեսը: Շնորհալի փոքրիկներն արդեն ճանաչում են մի քանի տառ, իսկ Ա տառին մեծարեցին այսօր՝ իբրև այբուբենի և առհասարակ ամեն ինչի սկիզբ: Նրանք ապացուցեցին, որ շնորհանդեսին հյուրընկալված Մեսրոպ Մաշտոցն իր պատգամները փոխանցել է արժանավոր սաների, նրանք ապացուցեցին, որ այցի…

Բարեվարքության ամրապնդում և կոռուպցիայի դեմ պայքար. ներկայացվել են ծրագրի արդյունքները

Նոյեմբերի 30, 2017
Պաշտոնական

Եվրոպայի խորհուրդը` ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ, այսօր կազմակերպել էր համաժողով, որի ընթացքում ներկայացվել են «Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության ամրապնդում և կոռուպցիայի դեմ պայքար»  ծրագրի արդյունքները: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի՝ 2015-2017թթ. գործընկերություն հանուն լավ կառավարման ներքո:

Միջոցառման մասնակիցներին ողջունել են Հայաստանում Եվրոպական միության…

Դաստիարակության այլ ընտրանքային մոտեցումներ

Նոյեմբերի 30, 2017
Դպրոցական անցուդարձ

Նոյեմբերի 29-ին Կապանի N 5 հիմնական դպրոցի 7-րդ «ա» դասարանում անցկացվեց հերթական ծնողավարման դասընթացը, որի ընթացքում քննարկվեցին երեխաների կատարած «սխալները» և դրանց նկատմամբ կիրառվող դրական դաստիարակչական մոտեցումները, որոնք հիմնված են դրական հարկադրման սկզբունքի վրա և,  որը մղում է երեխային պատասխանտվության, մեծերի որոշումների նկատմամբ հարգանքի դրսևորման: 

Կապանի N 5 հիմնական դպրոց 

«Քիմիլայի անհավանական արկածները»

Նոյեմբերի 30, 2017
Դպրոցական անցուդարձ

Հերթական միջոցառումն էր Ջերմուկի  Մ.Գորկու անվան թիվ 1 հիմնական դպրոցում:

«Քիմիա» առարկան ավելի հետաքրքիր դարձնելու համար  հարկավոր է այն «համեմել» բաց դասերով և միջոցառումներով:

«Քիմիլայի անհավանական արկածները» միջոցառումը պատմություն է պարծենկոտ տղայի մասին: Նա իր պարծենկոտության պատճառով ընկնում է փորձությունների մեջ: Իսկ ընկերները, որոնք, ի տարբերություն Քիմիլայի, դպրոցում լավ են…

Դաստիարակության դրական մոտեցումներ

Նոյեմբերի 29, 2017
Դպրոցական անցուդարձ

Կապանի N13 հիմնական դպրոցում կայացավ ԾԽ առաջին սեմինար-պարապմունքը «Դաստիարակության դրական մոտեցումներ» ծրագրի շրջանակներում: (Դասընթացավարներ` Ռոզա Թևանյան, Անի Ավետիսյան):
Թեման՝ Երեխայի զարգացման առանձնահատկություններ, Ընտանեկան և դասարանական կանոններ:
Նպատակները.
ա/ Ուղղորդել ծնողներին համատեղ քննարկելու դասարանական աշխատանքի սկզբունքները և որոշումների կայացման կարևորությունը:
բ/  Օգնել ծնողներին առավել լավ հասկանալ երեխաների հոգեբանությունը և պատժի…

Այց Երևանի քիմիադեղագործական ֆիրմա

Նոյեմբերի 29, 2017
Դպրոցական անցուդարձ

Նոյեմբերի 22-ին Մասիս քաղաքի N3 հիմնական դպրոցի VIII և IX դասարանների մի խումբ աշակերտներ մասնագիտական կողմնորոշման նպատակով քիմիայի ուսուցչուհի Լ.Մուրադյանի գլխավորությամբ այցելեցին  «Երևանի քիմիադեղագործական ֆիրմա» ԲԲԸ :

Նախնական պայմանավորվածության համաձայն` աշակերտներին դիմավորեցին մուտքի մոտ: 

Էքսկուրսիան սկսեցին սրվակների կտրման բաժնից, ապա հերթով բոլոր բաժիններում և արտադրամասերով անցնելով` ականատես եղան ողջ գործընթացին`…

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

  • ՏՀՏ գործիքների կիրառությունը ուղղագրություն և ուղղախոսություն ուսուցանելիս

    Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում: