ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Արթուր Ավետիսյանը՝ մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի հաղթող

Փետրվարի 23, 2026
Սպորտային լուրեր

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Ավետիսյանը ոսկե մեդալ է նվաճել Գերմանիայի Կոտբոս քաղաքում կայացած աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում:

Օղակների վարժության եզրափակչում Ավետիսյանը 14․366 միավոր է հավաքել: Այս վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արթուր Դավթյանը 13․766 միավորով 5-րդն էր:

Աշխարհի և Եվրոպայի փոխչեմպիոն Մամիկոն Խաչատրյանն արծաթե մեդալ է նվաճել նժույգ-թափեր վարժությունում՝ 14․966 միավորով։ Հայաստանի մյուս ներկայացուցիչ Համլետ Մանուկյանը նույն վարժությունում 14․166 միավոր է վաստակել և զբաղեցրել 7-րդ տեղը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն