ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ 2026 թվականի մայիս-հունիս ամիսներին կանցկացվի «Փայտփորիկ» սոլֆեջոյի հանրապետական 2-րդ օլիմպիադան:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի ղեկավարությամբ անցկացված կազմկոմիտեի նիստում հաստատվել են օլիմպիադայի կանոնակարգը, ինչպես նաև օլիմպիադայի շրջանակում իրականացվող «Սոլֆեջո» առարկայի դասավանդման մեթոդական աշխատանքների մրցույթի կարգը:
Օլիմպիադան այս տարի կանցկացվի հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցների 5-ամյա և 7-ամյա կրթությամբ 2025-2026 ուսումնական տարվա ավարտական դասարանցիների շրջանում:
Օլիմպիադայի շրջանակում, ինչպես նախորդ տարի, այս տարի ևս կանցկացվի «Սոլֆեջո» առարկայի դասավանդման մեթոդական աշխատանքների մրցույթ, որի հաղթողը կստանա դրամական պարգև:
ՀՀ-ում գործում է արտադպրոցական նախամասնագիտական կրթություն իրականացնող շուրջ 170 հաստատություն (երաժշտական և արվեստի դպրոցներ), որոնք կարևոր դերակատարություն ունեն մշակութային կրթության, գեղագիտական դաստիարակության, մանուկների և պատանիների բազմակողմանի զարգացման, ինչպես նաև երաժշտարվեստի բնագավառում շնորհալի երեխաների բացահայտման հարցում:
Օլիմպիադայի նպատակն է բացահայտել և խրախուսել երաժշտական և արվեստի դպրոցների սաներին, զարգացնել նրանց երաժշտալսողական ունակությունները, տեսական գիտելիքը և ստեղծագործական մտածողությունը։ Այն միտված է «Սոլֆեջո» առարկայի նկատմամբ հետաքրքրության բարձրացմանը, մասնագիտական կրթության որակի ամրապնդմանը և հանրապետության տարբեր մարզերի ու Երևանի ուսումնական հաստատությունների միջև ստեղծագործական համագործակցության խթանմանը։
2025 թվականին օլիմպիադային մասնակցել է հանրապետության 65 երաժշտական և արվեստի դպրոցների 211 աշակերտ, որոնցից 16-ն արժանացել է մրցանակների (8 աշակերտ՝ դափնեկրի կոչման, 3-ը՝ 3-րդ կարգի, 3-ը՝ 2-րդ կարգի և 2-ը՝ 1-ին կարգի մրցանակների):
Օլիմպիադայի անցկացման կանոնակարգը, մեթոդական կարգ, մասնակցության պայմանները, ժամանակացույցը, հայտաձևը, ուղեցույց 5-ամյա, ուղեցույց 7-ամյա, բողոքարկման ձևը կցվում են:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Մշակութային ժառանգությունը ազգային ինքնության հիմնասյուներից է: Անգլերենի և այլ առարկաների դասավանդման շրջանակում այն կարող է դառնալ ոչ միայն լեզվական, այլև արժեքային կրթության հզոր գործիք: Սիրով հրավիրում եմ Ձեզ մասնակցելու այս…
Գլոբալացման և թվայնացման պայմաններում անգլերենը ձևավորվել է որպես միջազգային հաղորդակցության, գիտության և բարձրագույն կրթության գերակա լեզու: Այն ոչ միայն տեղեկատվության փոխանցման միջոց է, այլև գիտելիքի ստեղծման և տարածման հիմնական հարթակ:…
Հարգելի գործընկերներ, Ուզում եմ մի հարց բարձրացնել, որն ամեն օր տեսնում ենք մեր դասարաններում: Հաճախ աշակերտի համար դասի նպատակը դառնում է ոչ թե թեման հասկանալը, այլ լավ գնահատական ունենալը: Մենք…
Հանրակրթության նոր չափորոշիչը (ՀՊՉ) տարրական դպրոցում շեշտադրումը տեղափոխում է «ի՞նչ սովորեցնել»-ից դեպի «ինչպե՞ս սովորեցնել», որպեսզի ձևավորվեն անհրաժեշտ կարողունակությունները: Այս համատեքստում գործիքակազմի ճիշտ ընտրությունն առանցքային է: Ահա այն հիմնական գործիքները, որոնք…
Ներածություն Մաթեմատիկան շատ աշակերտների համար թվում է բարդ և վերացական: Ես իմ աշխատանքում կիրառում եմ CPA (Concrete-Pictorial-Abstract) մոդելը, որն օգնում է երեխային «տեսնել» և «շոշափել» մաթեմատիկան նախքան թվերով գործողություններ անելը:…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց