ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն Ազգային ժողովում այսօր մասնակցել է Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի (Եվրանեսթ) 12-րդ լիագումար նստաշրջանի շրջանակում անցկացված Սոցիալական, զբաղվածության, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին:
Ողջունելով ներկաներին՝ Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է ԿԳՄՍ նախարարության հանձնառությունը՝ համապատասխանեցնելու ոլորտային օրենսդրությունը եվրոպական չափանիշներին և իրավակիրառ պրակտիկային: Նա ներկայացրել է ԵՄ-ի հետ հարաբերություններում գրանցված առաջընթացը և համագործակցության երեք մակարդակները: Առաջին մակարդակը, ըստ նրա, համագործակցությունն է Եվրոպական միության Erasmus+, Horizon Europe կամ Creative Europe-ծրագրերի շրջանակում, որոնք դիտարկվում են որպես ԵՄ գործիքներ: Երկրորդ մակարդակը տարածաշրջանային ծրագրերն են՝ EU4Youth («ԵՄ-նհանուն երիտասարդության») կամ EU4Culture («ԵՄ-նհանուն մշակույթի»), որոնք նախատեսված են Արևելյան գործընկերության երկրների համար։ Երրորդ մակարդակը Հայաստանում ԵՄ պատվիրակության հետ համագործակցությունն է:
«Հայաստանում ԵՄ պատվիրակության հետ համագործակցության շրջանակում մենք ստանում ենք մեծ աջակցություն՝ թե՛ ընթացիկ ոլորտային բարեփոխումների հաջող իրականացման, թե՛ մեր ներկայացրած տարբեր հարցումների ընթացքում, օրինակ՝ մշակութային ժառանգության պահպանման, կրթական տարբեր ծրագրերի և այլ ուղղություններով»,- ներկայացրել է Արթուր Մարտիրոսյանը։
Խոսելով կրթության ոլորտում համագործակցությունից՝ Արթուր Մարտիրոսյանը տեղեկացրել է՝ 2020 թվականին ԿԳՄՍ նախարարությունը հաստատել է Հանրակրթության պետական չափորոշիչը՝ կրթության գիտելիքահենք մոդելից անցնելով դեպի արդյունքահեն և կարողունակահեն մոդել, ինչը լիովին համապատասխանում է եվրոպական շրջանակի պահանջներին։ Նա տեղեկացրել է՝ Հանրակրթության պետական չափորոշիչը նախապես փորձարկվել է Տավուշի մարզի դպրոցներում «ԵՄ-ն հանուն նորարարության» ծրագրի միջոցով, իսկ հետո փուլային տարբերակով ներդրվել է ՀՀ բոլոր դպրոցներում:
«Այսպիսով, ավելի քան 30 տարվա անկախությունից հետո Հայաստանի հանրակրթական համակարգը դառնում է կարողունակահեն և արդյունքահեն՝ լիովին համահունչ եվրոպական չափանիշներին»,- ընդգծել է Արթուր Մարտիրոսյանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալն անդրադարձել է նաև EU4Innovation նախաձեռնության շրջանակում իրականացվող ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի կառուցման ծրագրին, որը, Արթուր Մարտիրոսյանի խոսքով, յուրահատուկ կրթական մոդել է։ Նրա տեղեկացմամբ՝ ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի լավարկման և գործողությունների ծրագրի իրականացման հարցում այժմ համագործակցություն է հաստատվել Եվրոպական կրթական հիմնադրամի (ETF) հետ:
«Կրթության ոլորտում մենք նաև մեծապես շահում ենք Erasmus+ ծրագրերից։ Ուրախությամբ ուզում եմ նշել, որ այս ծրագրի շնորհիվ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունները՝ հատկապես համալսարանները, դարձել են ավելի նախաձեռնող և ակտիվ՝ զարգացնելով ինստիտուցիոնալ կարողությունները, ներդնելով նոր մասնագիտություններ և որակավորումներ։ Ներկայում իրականացվող 14 նախագծերից 7-ի շրջանակում Հայաստանի համալսարանները հանդես են գալիս որպես գլխավոր գործընկերներ կամ կոնսորցիումի համակարգող, ինչը բացառիկ է՝ հաշվի առնելով Հայաստանի՝ ԵՄ երկիր չհանդիսանալու հանգամանքը»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը։
ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ այժմ Erasmus+ ծրագրով եվրոպական համալսարաններում կրթություն է ստանում ՀՀ տարբեր բուհերի 355 ուսանող, իրականացվել է ակադեմիական 182 փոխանակում, ինչպես նաև ԵՄ համալսարանների 94 դասախոսներ դասավանդում են Հայաստանի տարբեր բուհերում։
Արթուր Մարտիրոսյանի գնահատմամբ՝ ԱԺ կողմից ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքը ևս շատ ավելի ազատական է և լիովին համահունչ եվրոպական չափանիշներին. «Այն խրախուսում է կրթական ճկունությունը, ուսանողական և ակադեմիական շարժունությունը, ինչպես նաև օտար լեզուներով կրթական ծրագրերի իրականացումը։ Այս օրենքը նպաստում է Հայաստանի բուհերի միջազգային գրավչության բարձրացմանը, ինչպես նաև օտարերկրյա ուսանողների ներգրավմանը»:
ԵՄ «Էրազմուս+» ծրագրի մասնագիտական կրթության ոլորտում կարողությունների զարգացման ենթածրագրի շրջանակում ներկայում իրականացվում են 9 ծրագրեր, որոնցում, ընդհանուր առմամբ, ներգրավված են ՀՀ 23 ՄԿՈՒ հաստատություններ։
ԿԳՄՍ նախարարի տեղակալը ներկայացրել է նաև Horizon Europe ծրագրի շրջանակում վերջին տարիներին գրանցած նշանակալի առաջընթացը: Նրա խոսքով՝ այժմ ընթացի մեջ են շուրջ 8,11 միլիոն եվրո արժողությամբ նախագծեր։ Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ Հայաստանը հանդիսանում է Creative Europe Desk-ի մասնակից, սակայն դեռևս ընդգրկված չէ մեդիա բաղադրիչի ծրագրում:
Անդրադառնալով մշակույթի ոլորտում իրականացված աշխատանքներին՝ Արթուր Մարտիրոսյանն առանձնակի կարևորել է «ԵՄ-ն Հայաստանի համար» ծրագիրը, հատկապես դրա ստեղծարար արդյունաբերության բաղադրիչը։ Նրա խոսքով՝ այս նախաձեռնությունը, որը ֆինանսավորվել է Եվրոպական հանձնաժողովի կողմից, նպաստել է ստեղծագործ ոլորտի աշխուժացմանը՝ մշակույթը վերածելով տնտեսության իրական բաղադրիչի։ Ծրագիրն իրականացվել է քաղաքացիական հասարակության կողմից՝ Կառավարության աջակցությամբ, և դրա արդյունքներից մեկը Հայկական մշակութային ասոցիացիայի (ACA) ստեղծումն է՝ որպես մշակույթի ոլորտում քաղաքացիական հասարակության միասնական ձայն։
«Բացի այդ՝ ԵՄ-ի EU4Culture ծրագիրը նպատակ ունի ուժեղացնել տեղական ինքնակառավարման մարմինների դերը մշակույթի զարգացման գործում։ Այն նախատեսում է, որ համայնքներն ունենան մշակութային ռազմավարություններ կամ մշակույթը ներառեն իրենց հնգամյա զարգացման պլաններում»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը՝ տեղեկացնելով, որ Իջևանը՝ որպես ընտրված քաղաք, արդեն մշակել է մշակութային ռազմավարություն, որը կարող է օրինակ ծառայել այլ համայնքների համար։
Արթուր Մարտիրոսյանը նաև տեղեկացրել է՝ Հայաստանն ընդունել է «Երիտասարդական քաղաքականության մասին» նոր օրենքը, որով խրախուսվում է ՀՀ տարբեր մարզերում երիտասարդական կենտրոնների հիմնումը: Նրա խոսքով՝ դրանք ոչ միայն կարողությունների զարգացման, այլև ակտիվ քաղաքացիության խթանման հարթակներ են՝ երիտասարդներին ներգրավելով հասարակական կյանքում և որոշումների կայացման գործընթացներում։
Արթուր Մարտիրոսյանը տեղեկացրել է՝ ներկայում գործում է նաև ԵՄ-ի կրթության ոլորտի բյուջետային աջակցության ծրագիրը՝ 29.3 մլն արժողությամբ, որն ուղղված է կրթական բարեփոխումներին՝ դպրոցների կլաստերացմանը, լաբորատորիաների հագեցմանը և տեխնիկական բարելավումներին։ Ծրագիրն իրականացնում է ՅՈՒՆԻՍԵՖ-ը՝ տրամադրելով տեխնիկական աջակցություն կրթության ռազմավարության իրագործման հարցում։
ԿԳՄՍ նախարարի տեղակալն անդրադարձել է նաև ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին (CEPA)՝ նշելով, որ այդ համաձայնագրում արտացոլված են ԿԳՄՍՆ համակարգման ոլորտները, իսկ Կառավարության գործող որոշումներով առկա են ավելի քան 30 հոդվածներ, որոնցով իրականացվում են բարեփոխումներն ու համապատասխանեցումը եվրոպական չափանիշներին:
Ամփոփելով խոսքը՝ Արթուր Մարտիրոսյանը վերահաստատել է ԿԳՄՍ նախարարության՝ բարեփոխումները շարունակելու և ՀՀ-ԵՄ երկխոսությունը, մասնավորապես մշակույթի և կրթության ոլորտներում, խթանելու հանձնառությունը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ՝ «Տվյալների վերլուծություն և վիճակագրություն» վերնագրով թեման և հուսով եմ, որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կկատարեք մեջբերումներ ու առաջարկություններ: Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է՝…
Հարգելի գործընկերներ, դիտարկումներս վերաբերում են նախագծային ուսումնառությանը, որը, անկասկած, ողջունելի և ժամանակի պահանջներին համահունչ մոտեցում է: Միաժամանակ, անհրաժեշտ է արձանագրել, որ այն իր հետ բերում է նաև որոշակի դժվարություններ և…
Նախագծի նպատակն է՝ բացահայտել հայ ժողովրդի պատմության էջերը, իր ընտանիքի նահապետների ծննդավայրերը, նրանց անցած ճանապարհը, սերունդների հետ կապը: զարգացնել պատմություն ուսումնասիրելու, հետազտություններ անելու կարողություններ, սովորեցնել ձևակերպել և քայլ առ քայլ…
Հարգելի´ ուսուցիչներ ,ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «21-րդ դարի հմտությունների զարգացմանը միտված մեթոդների կիրառումը հայոց լեզվի և գրականության դասաժամերի ընթացքում »: Հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ…
Հարգելի ուսուցիչներ ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ « Տեքստային խնդիրների դերը և կարևորությունը մաթեմատիկայի դասավանդման մեջ» և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ ու առաջարկություններ :…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան