ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր մասնակցել է Հայաստանի ամերիկյան համալսարանում «Այբ» կրթական հիմնադրամի կազմակերպած «Արժեքահեն կրթություն» ուսուցչական համաժողովին։
Ողջունելով ներկաներին և կարևորելով ուսուցչական համայնքի հետ շարունակական շփումները՝ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ արդեն ավանդույթ է դառնում տարվա ընթացքում մի քանի անգամ հավաքվել ուսուցիչների, տնօրենների, կրթության փորձագետների և շահակից այլ կողմերի հետ՝ քննարկելու կրթության ոլորտում արձանագրված առաջընթացն ու առկա դժվարությունները և համատեղ որոշելու հետագա քայլերը։ «Վստահ եմ, որ այսօրվա համաժողովը ևս այդ կարևոր հանդիպումներից մեկն է լինելու։ Հատկապես ուզում եմ ընդգծել համաժողովի խորագիրը՝ «Արժեքահեն կրթություն»։ Կրթությունն ինքնին արժեք է, սակայն մենք դեռ շատ անելիք ունենք մեր հասարակության, երեխաների և ծնողների շրջանում կրթության նկատմամբ վերաբերմունքի ավելի խոր արժևորման ուղղությամբ։ Հուսով եմ, որ համաժողովի քննարկումները և ելույթները մեզ կօգնեն ավելի հստակ պատկերացնել, թե ինչպես աշխատենք մեր շահառուների հետ, որպեսզի կրթությունը դառնա իրական արժեք յուրաքանչյուրի համար»,- նշել է Արաքսիա Սվաջյանը։
Նախարարի տեղակալը խոսել է նաև հանրակրթության պետական չափորոշչի փոփոխության առանցքային դրույթներից մեկի՝ արժեքային բաղադրիչի ավելացման կարևորության մասին՝ շեշտելով, որ այն միաժամանակ ամենաբարդ և ամենահեշտ բաղադրիչներից մեկն է։ Նրա խոսքով՝ սովորողը չի կարող լիարժեքորեն յուրացնել գիտելիքը, եթե չի գիտակցում դրա արժեքը, սակայն այսօր դեռ հաճախ է հանդիպում իրավիճակ, երբ սովորողներն առարկաներն ուսումնասիրում են «պարտադրանքի» արդյունքում՝ առանց այն ընկալելու որպես անձնական և հասարակական նշանակության գիտելիք։
«Հանրակրթության պետական չափորոշչի ամենամեծ մարտահրավերներից մեկը հենց արժեքային բաղադրիչի ներմուծումն ու ուժեղացումն է։ Եթե կարողանանք կրթության նկատմամբ վերաբերմունքը փոխել այնպես, որ այն դառնա ոչ թե պարտադիր անցանելի փուլ, այլ ներքին պահանջմունք, ապա կկարողանանք հասնել իրական փոփոխության»,– ընդգծել է նա։
Արաքսիա Սվաջյանը խոսել է նաև ուսուցչական համակազմի մասնագիտական զարգացման կարևորության մասին՝ նշելով, որ արժեքահեն կրթության ստեղծողը հենց ուսուցիչն է։ Նա ընդգծել է, որ ուսուցիչների շարունակական մասնագիտական զարգացումը պետք է ուղղված լինի ոչ միայն գիտելիքի, այլև արժեքների փոխանցմանը․ «Արժեքները պետք է արտացոլվեն ուսուցչի ամենօրյա հարաբերություններում՝ աշակերտների, գործընկերների և ղեկավարների հետ։ Երբ արժեքները երկրորդ պլան են մղվում, կրթական միջավայրը չի կարող ձևավորել արժեհամակարգ ունեցող սերունդ։ Ուստի, արժեքահեն կրթությունը պետք է սկսվի հենց ուսուցչից՝ նրա մտածելակերպից, վերաբերմունքից և գործելակերպից»։
Նախարարի տեղակալը շեշտել է նաև դպրոցի տնօրենի՝ որպես դպրոցի առաջնորդի առանցքային դերն արժեքահեն միջավայրի ձևավորման գործում։ Նա նշել է, որ վերջին տարիներին ԿԳՄՍ նախարարությունը մեծ աշխատանք է տանում դպրոցների կառավարման համակարգի բարելավման ուղղությամբ, և արդեն նկատելի են փոփոխություններ թե՛ ղեկավարների պահանջների, թե՛ կառավարման մշակույթի ձևավորման մեջ։
Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է նաև կրթական ենթակառուցվածքների բարելավմանն ու դրանց պահպանմանը։«Չենք կարող խոսել արժեքների մասին, եթե մեր երեխաները սովորում են կիսափուլ շենքերում կամ զրկված են տարրական հարմարություններից։ Դպրոցական ենթակառուցվածքների փոփոխությունը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է։ Արժեքային կրթության կարևոր նախապայմանն ապահով, բարեկարգ և ժամանակակից միջավայրն է։ Մինչև հաջորդ ուսումնական տարվա մեկնարկը մեր նպատակն է բարեկարգել առնվազն 300 դպրոց՝ ստեղծելով կրթության իրականացման բնական պայմաններ։ Միջավայրի նկատմամբ վերաբերմունքը ևս արժեքային կրթության կարևոր բաղադրիչ է»,- ասել է Արաքսիա Սվաջյանը։ Նա ցավով նշել է, որ երբեմն նորակառույց դպրոցներում կարճ ժամանակ անց արձանագրվում է ոչ պատշաճ վերաբերմունք միջավայրի հանդեպ, ինչը ևս արժեքային դաստիարակության պակասի ցուցիչ է։Արաքսիա Սվաջյանը հիշեցրել է, որ 2025/2026 ուսումնական տարին ԿԳՄՍՆ կողմից հռչակվել է որպես անվտանգ և ապահով կրթական միջավայրի տարի, քանի որ անվտանգությունն ու ապահովությունը կրթական գործընթացի հիմնարար արժեքներն են:
Ամփոփելով խոսքը՝ Արաքսիա Սվաջյանը բարձր է գնահատել ԿԳՄՍ նախարարության և «Այբ» կրթական հիմնադրամի համագործակցությունը՝ այն որակելով որպես ռազմավարական։ «Տավուշի մարզում հանրակրթության պետական չափորոշչի փորձնական ներդրումը, ԲՏՃՄ առարկաների բարելավման ծրագրերը, ինչպես նաև դպրոցների կառավարման համակարգի փոփոխությունների, կրթության առաջնորդների պատրաստման նախաձեռնությունները մեր համատեղ աշխատանքի արդյունք են։ Այս համագործակցությունը մեզ թույլ է տալիս իրականացնել որակական փոփոխություններ հանրակրթության ոլորտում»,- շեշտել է նախարարի տեղակալը։
Ներկաներին ողջունել է նաև «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Վահե Գաբրիելյանը։ Նրա խոսքով՝ համաժողովը համախմբել է Հայաստանի տարբեր մարզերից շուրջ 300 մասնակիցների՝ նպատակ ունենալով արժևորել արժեքահեն կրթությունը, տարածել մանկավարժական նորարարական մոտեցումներ, փոխանակվել փորձով և ամրապնդել մասնագիտական համագործակցությունը։ Նա ընդգծել է՝ մանկավարժական համայնքի պատրաստումը հիմնադրամի գործունեության առանցքային ուղղություններից մեկն է։ ««Այբ» կրթական հիմնադրամի առաքելությունն է միավորել հասարակությունը, ձևավորել կրթությանը աջակցող համայնքներ և շարունակաբար կատարելագործել կրթական համակարգը»,- նշել է նա՝ ևս ընդգծելով ԿԳՄՍ նախարարության հետ արդյունավետ համագործակցությունը։
Երկօրյա համաժողովի ընթացքում նախատեսված են հիմնական ելույթներ, պանելային քննարկումներ և 30 աշխատարաններ, որոնցում հանդես են գալու խոսնակներ առաջատար կրթական հաստատություններից, ինչպես նաև Քեմբրիջի համալսարանից, Մոլդովայից և Վրաստանից։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի՛ գործընկերներ, եկե՛ք քննարկենք․ ՏՀՏ –ն ուսումնական գործընթացում խթա՞ն, թե ավելորդ ժամանակի վատնում․․․ 21–րդ դարում դժվար է պատկերացնել որակյալ կրթությունն առանց տեղեկատվական տեխնոլոգիաների:Կրթության ոլորտը դիտարկվում է որպես երկրի կայուն զարգացման…
ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական համակարգը վերջին…
Ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում` որպես ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաների ուսուցիչ: Բացի այդ, դասավանդում եմ python ծրագրավորման լեզու՝ <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական…
Հարգելի գործընկերներ, ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Ուզում եմ քննարկել հետևյալ…
Ուսումնական նախագիծ I. Նախաբան Այս ուսումնական տարում մեր 10-րդ դասարանի սովորողների նախաձեռնությամբ մեկնարկեց մի նախագիծ, որը նպատակ ունի խորապես ուսումնասիրել քաղաքական գաղափարախոսությունների դերը՝ որպես քաղաքական դաշտը հասկանալու գործիք: Նախաձեռնության հիմնական…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան