2018 թվականի հունիսի 7-ին տեղի ունեցավ Կրթության ազգային ինստիտուտի և «Կանայք և տեղեկատվական հասարակությունը» ՀԿ-ի կողմից կազմակերպված «Տեխնովացիա Հայաստան 2018» մրցույթի ամփոփման և մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությանը:
Technovation -ը աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ձեռներեցության մրցույթ է` 10-18 տարեկան աղջիկների համար: Ծրագրի արդյունքում աղջիկները իրենց համայնքում վեր հանեցին որևէ սոցիալական խնդիր և լուծեցին…
Յուրաքանչյուր երեխա ինչ-որ չափով հանճար է,
իսկ յուրաքանչյուր հանճար` ինչ-որ չափով երեխա…
Արթուր Շոպենհաուեր
Հունիսի 1-ին «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնում օրը վերածվել էր տոնի: «Երջանիկ մանկություն» խորագրով միջոցառումը համախմբել էր կենտրոնի տարբեր խմբակների սաներին, թաղամասի փոքրիկներին ու բնակիչներին:
«Փոքրիկ հաղորդավարները» միջոցառման սկզբում ներկայացրին երեխաների պաշտպանության միջազգային օրվա խորհուրդը: Նրանք ողջունեցին ներկաներին՝…
ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի դահլիճում մայիսի 22-ին անցկացվեց «Պարարվեստի գյումրեցի երախտավորը» խորագրով միջոցառում՝ նվիրված պարարվեստի վարպետ Աղասի Շաբոյանին:
Միջոցառումը սկսվեց պարարվեստի նվիրյալի կյանքի և գործունեության ներկայացմամբ, ցուցադրվեց տեսանյութ վարպետի բեմական արվեստի և հայկական պարարվեստի զարգացման մասին: Պարարվեստի խմբակի սաները հանդես եկան Գյումրուն բնորոշ երգերով ու…
Տավուշի մարզի Բերդավան, Հաղթանակ, Բաղանիս և Ոսկեվան համայնքների մոտ 45 երեխա մասնակցում են երեխաների շահերի պաշտպանության ծրագրի, որն իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի կողմից: Ծրագրի շրջանակում նրանց մասնակցել են մարդու իրավունքների, շահերի պաշտպանության և կարիքների բացահայտման ու վերլուծության վերապատրաստման դասընթացների: Զարգացնելով իրենց կարողությունները մասնակիցները նաև վերհանեցին իրենց համայնքներում առկա որոշ…
Հետաքրքիր նախաձեռնությամբ են հանդես եկել Նոյեմբերյան համայնքում արդեն երկու տարի ակտիվ գործունեություն ծավալող ԻՄՓԱՔԹ ակումբը: Ակումբը, որի անդամ են Դովեղ և Նոյեմբերյան համայնքների մոտ 17 երեխա, ամեն տարի իրականացնում է երկու համայնքային ծրագիր, որը հնարավորություն է տալիս առաջին հերթին երեխաներին գործնականում կիրառելու իրենց գիտելիքներն ու կարողությունները: Իսկ տարվա ընթացքում այդ…
Մայիսի 26-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի ուսանողները Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում այցելեցին Սառնաղբյուր համայնք։ Այցի նպատակն էր ծանոթանալ Սոգյութլիի հերոսամարտի պատմությանը, ուսումնասիրել գոյամարտի մանրամասները, տեղանքը, լսել հերոսամարտի մասնակիցների ժառանգների հաղորդած տեղեկությունները, արժևորել հերոսամարտի պատմական դասերը՝ հետագա հաղթանակների կերտման գործում։
Օրը տոնական էր։ Ուսանողներն…
Մայիսի 27-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի առաջին կուրսեցիները ճանաչողական այց կատարեցին Արթիկի տարածաշրջանի Սպանդարյան համայնքի տարածքում գտնվող «Կուլիանի» պատմաերկրագիտական թանգարան։ Այն նպատակ ուներ առաջին կուրսի ուսանողների մոտ ամրապնդել Ք.Ա. 9-րդ դարում Հայկական լեռնաշխարհում տեղի ունեցած պատմական իրադարձությունների մասին գիտելիքները։
Ուսանողները ծանոթացան դեռևս հնագույն ժամանակներից գյուղում պահպանված վաղ բրոնզի,…
Կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը, համագործակցելով Շիրակի մարզի Անի համայնքի հետ, մայիսի 26-ին Սառնաղբյուր համայնքի 1918թ. մայիսյան հաղթանակին նվիրված հուշակոթողի տարածքում կազմակերպել էր մարզային միջոցառում՝ Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի կապակցությամբ:
Ի նշան քաջ շիրակցիների մղած գոյամարտի, Գյումրու կայազորի 55035 զորամասի, Շիրակի մարզի տարբեր պարային համույթների,…
Մայիսի 28-ին ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում ամփոփվեց դեռևս փետրվար ամսից մեկնարկված Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված «Հարյուրամյա հաղթական ղողանջներ» խորագրով միջոցառումների շարքը։
Միջոցառմանը ներկա էին Մայիսյան հերոսամարտերի մասնակիցների ժառանգներ, Արցախյան պատերազմի վետերաններ, ազատամարտիկներ, ապրիլյան քառօրյա պատերազմի նորօրյա հերոսներ,
Շիրակի մարզի տարբեր կրթական հաստատությունների տնօրեններ և մանկավարժներ, ազգային…
Հայաստանի Հանրապետության կառավարությունը 1992թ. նոյեմբերի 21–ին որոշում կայացրեց Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարությանն առընթեր Բարձրագույն որակավորման հանձնաժողով (ԲՈՀ) ստեղծելու և Արեգ Գրիգորյանին ԲՈՀ–ի նախագահ նշանակելու մասին: Սակայն այս որոշումը հետագայում չստացավ որոշակի կառուցվածքային ձև և, փաստորեն, չիրագործվեց: Չնայած այս հանգամանքին, հաստիքների և վարձատրության բացակայության պայմաններում, դեռևս 1992թ. հունիս-հուլիս ամիսներից, կատարվում էին ԲՈՀ-ի ստեղծման…
Հարգելի՛ գործընկերներ, կցանկանայի խորհրդակցել բարդ ստորադասական նախադասությունների գծապատկերների շուրջ: Նկատում եմ, որ աշակերտների համար դժվար է որոշել երկրորդական նախադասության բնույթը: Ունե՞ք մշակված պարզ մեթոդներ կամ «հուշող» հարցեր, որոնք օգնում են…
Հարգելի՛ գործընկերներ , հետաքրքիր է և կարևոր ձեր կարծիքը Արդյո՞ք թվային նյութը միշտ բարձրացնում է դասի արդյունավետությունը: Ի՞նչ տարբերություն կա «դասը հետաքրքիր դարձնելու» և «դասը արդյունավետ դարձնելու» միջև: Որքա՞ն պետք…
Գործընկերների խնդրանքով այս անգամ քննարկենք ներառական կրթության թեման: Ներառական կրթության հիմքում ընկած է այն գաղափարը, որ ուսումնական գործընթացը պետք է հարմարվի երեխային, և ոչ թե հակառակը: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք…
Ժամանակակից կրթության կարևորագույն խնդիրներից մեկը միայն գիտելիք փոխանցելը չէ, այլ երեխայի ամբողջական ձևավորումը՝ մտածող, համագործակցող, պատասխանատու և արժեքային համակարգ ունեցող անհատի դաստիարակումը: Այս գործընթացում խաղը դառնում է բացառիկ արդյունավետ մանկավարժական…
Ժամանակակից աշխարհի արագ փոփոխությունները, սոցիալ-տնտեսական խնդիրները և ծնողների զբաղվածությունը հանգեցրել են նրան, որ ընտանիքները երբեմն վերածվում են «հուզական սառնարանների», որտեղ երեխան չի ստանում բավարար ուշադրություն: Այս պայմաններում դպրոցի և մասնավորապես…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց