2018 թվականի հունիսի 7-ին տեղի ունեցավ Կրթության ազգային ինստիտուտի և «Կանայք և տեղեկատվական հասարակությունը» ՀԿ-ի կողմից կազմակերպված «Տեխնովացիա Հայաստան 2018» մրցույթի ամփոփման և մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությանը:
Technovation -ը աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ձեռներեցության մրցույթ է` 10-18 տարեկան աղջիկների համար: Ծրագրի արդյունքում աղջիկները իրենց համայնքում վեր հանեցին որևէ սոցիալական խնդիր և լուծեցին այդ խնդիրը՝ ստեղծելով բջջային հավելվածներ:
Հայաստանը երկրորդ տարին է մասնակցում ծրագրին: 2017 թվականին առաջին անգամ մասնակցելով, ունեցանք հաջողված պատմություն՝ Կարբի գյուղի դպրոցի «Մեկ քայլ առաջ» աղջիկների թիմը իր «Հայկական ժեստերի լեզու» հավելվածով կրթություն անվանակարգում ստացավ միջազգային գլխավոր մրցանակ և հրավիրվեց Սիլիկոնյան հովիտ մասնակցելու միջազգային մրցանակաբաշխությանը:
Այս տարի ևս «Տեխնովացիա Հայաստան 2018» ծրագրին մասնակցեցին 398 աշակերտուհիներ, 94 ուսուցիչ-մենթորներ, որից հայաստանյան կիսաեզրափակիչ փուլ դուրս եկան 49 թիմեր:
«Տեխնովացիա-Հայաստանյան 2018» մրցույթին մասնակցած 49 թիմերը մայիսի 11-ին, 17-ին, 18-ին ժյուրիին ներկայացրեցին իրենց բջջային հավելվածները, որի արդյունքում ժյուրին որոշեց հաղթող թիմերին:
Հաղթողներ դարձան չորս ավագ և երեք կրտսեր թիմեր: Նրանք ուղեգիր ստացան մասնակցելու միջազգային փուլին` https://technovationchallenge.org/2018-semifinalists/:
Հունիսի 1–ից մինչև հունիսի 17-ը օնլայն տարբերակով տեղի կունենա մրցույթի միջազգային փուլը:
Հունիսի 7–ին «Տեխնովացիա Հայաստանյան 2018» մրցանակաբաշխությանը մրցանակներ կստանան ինչպես հաղթող թիմերը, այնպես էլ տարբեր անվանակարգերում առաջադրված թիմերը:
Տեխնովացիա Հայաստան 2018 ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից ՀԲԸՄ ՔՀ Կամուրջ ծրագրի համագործակցությամբ: Տեխնովացիա Հայաստան 2018 մրցույթին աջակցում և հովանավորում են Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը, Սինոփսիս Արմենիա ընկերությունը, Յունիքոմփ ընկերությունը, Հայաստանի ամերիկյան համալսարանը, «Զիգզագ» ընկերությունը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը:
Հարգելի՛ գործընկերներ, Նոր ՀՊՉ-ի ներդրմամբ ձևավորող գնահատումը դարձել է մերօրյա դասի առանցքը: Որպես 32 աշակերտ ունեցող դասվար, իմ փորձից վստահաբար կարող եմ ասել, որ ՏՀՏ գործիքների բազմազանությունը մեզ թույլ է…
Հարգելի՛ գործընկերներ Սիրով ներկայացնում եմ իմ պատրաստած սահիկաշարը 11-րդ դասարանի <<Օբյեկտ կեղմնորոշված ծրագրավորում>> թեմայի շրջանակներում և կից դասի ամփոփման փուլում կիրառված խաղի ձևաթուղթը: Կսպասեմ Ձեր դիտարկումներին: https://docs.google.com/presentation/d/1QVFHf6Z6TSES50WCpvQr2cpTCrSw0Rvb/edit?usp=sharing&ou
Հարգելինե՛րս, սիրազեղվենք անանձնական սիրո ծփանքում; Դասի խորհուրդը՝ Մարդն այնքան մեծ է, որքան կարողանում է սիրել Միացնել Ռ․ Ամիրխանյանի «Տու՛ր ինձի , Տե՛ր» երգը: «Տու՛ր ինձի , Տե՛ր» բանաստեղության առանձնացված տողերը…
Հարգելի՛ գործընկերներ, այսօր ցանկանում եմ Ձեզ հետ կիսվել «Տիգրան Մեծի աշխարհակալ տերության ստեղծումն ու անկումը» թեմայի շրջանակներում՝ «Դիվանագիտական նամակագրություն Արտաշատի պայմանագրի նախաշեմին» ինտեգրված ուսուցման մոդելի կիրառման մասին է, որը նորարարական…
Հարգելի՛ գործընկերներ, Առաջարկում եմ քննարկել իմ զեկույցը: https://drive.google.com/file/d/1w8I1nk9_bQbjouRqoentRKM1yjUQvW7k/view?usp=sharing
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց