Մայիսի 28-ին ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում ամփոփվեց դեռևս փետրվար ամսից մեկնարկված Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված «Հարյուրամյա հաղթական ղողանջներ» խորագրով միջոցառումների շարքը։
Միջոցառմանը ներկա էին Մայիսյան հերոսամարտերի մասնակիցների ժառանգներ, Արցախյան պատերազմի վետերաններ, ազատամարտիկներ, ապրիլյան քառօրյա պատերազմի նորօրյա հերոսներ,
Շիրակի մարզի տարբեր կրթական հաստատությունների տնօրեններ և մանկավարժներ, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, արվեստագետներ, ծնողներ, ստեղծագործող պատանիներ, ինչպես նաև Արցախի առաջնագծում ծառայող սպաների երեխաներ և Ջավախք աշխարհի դեռահասներ:
Միջոցառումը սկսվեց ՀՀ պետական օրհներգով՝ կենտրոնի փողային նվագախմբի կատարմամբ: Հոբելյանական տարելիցի առթիվ հնչած ռազմահայրենասիրական երգերն ու պարերն արտահայտեցին հայի անսասան կամքն ու հավատը, քաջությունն ու հերոսությունը:
Ներկաները ստեղծագործական մրցույթին ներկայացված և մասնագիտական հանձնախմբի կողմից գնահատված մրցանակային և խրախուսանքի արժանացած թեմատիկ աշխատանքների ցուցադրությունը դիտելուց հետո, մասնակից եղան պարգևատրման հանդիսավոր արարողությանը:
«Ընտանիք» կենտրոնի տնօրեն Արթուր Մինասյանը շնորհավորեց բոլորին Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի առիթով, ամփոփելով կենտրոնի կողմից իրականացված միջոցառումների շարքը, շնորհակալություն հայտնեց միջոցառումների մասնակիցներին՝ ներկայության և ծրագրին ակտիվ մասնակցության համար։
Կենտրոնի դեռահասների կրթամշակութային դաստիարակությանն աջակցելու, բարոյահոգեբանական զորակցության և բարի կամք դրսևորելու համար ԼՂՀ «Մարտական Խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր, փոգնդապետ Մարգարիտա Թարանյանին շնորհվեց ««Ընտանիք» կենտրոնի պատվավոր բարեկամի» կոչում: Վերջինս իր ելույթի ընթացքում շնորհակալություն հայտնեց և կարևորեց «Ընտանիք» կենտրոնի ծավալած ազգանվեր գործունեությունը՝ Արցախի դեռահասներին մշտապես կրթամշակութային բնույթի ծրագրերում ընդգրկելու համար:
Մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությանը խթանելու և կենտրոնի հետ համագործակցելու համար շնորհակալագրեր տրվեցին կրթական հաստատութունների տնօրեններին ու ներկայացուցիչներին, «Հյուսիսային ազգերի եզդիների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Հուսիկ Ֆերոյանին, ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցներ Վալերի Ավետիսյանին, Միհրան Հակոբյանին և Էդգար Մկրտչյանին։ Վերջիններիս հանդիսատեսը ջերմ և հոտնկայս ծափերով արտահայտեց իր խոնարհումն ու երախտագիտությունը։
«Մայիս ամիսը հաղթանակների ամիս է, այս հաղթանակների պատմական տրամաբանությունը սկսվում է Հայկ Նահապետից, Ավարայրից, Սառնաղբյուրից, Բաշ-Ապարանից: Մայիսյան այս հաղթանակներին ավելանում է նաև կենտրոնի կողմից կազմակերպված հրաշալի միջոցառումների շարքը: Այսօրվա խորհուրդը ևս մեկ անգամ փաստեց, որ հաղթանակը տրվում է միայն պայքարողներին, որի վառ ապացույցը մրցույթում հաղթող մասնակիցներն են»,- իր ելույթում նշեց Գյումրու թիվ 20 հիմնական դպրոցի տնօրեն Գրիգոր Հարությունյանը:
Տնօրեն Արթուր Մինասյանն ամփոփեց նաև փետրվար-ապրիլ ամիսներին անցկացված թեմատիկ ստեղծագործական մրցույթի արդյունքները: Դիպլոմների և հուշամեդալների և պարգևների արժանացան 8-13 և 14-18 տարիքային խմբերում տարբեր անվանակարգերում մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցները: Տրվեցին նաև խրախուսական պատվոգրեր՝ մրցույթում ստեղծագործական աշխատանք ներկայացրած դեռահասներին:
Հարկ է նշել, որ Արցախի առաջնագծում ծառայող սպաների երեխաները, Ջավախքի դեռահասները, ստեղծագործական մրցույթի մրցանակակիրներն ու ակտիվ մասնակիցները, ինչպես նաև զինծառայողներ՝ որպես խրախուսանք, այցելեցին Հայաստանի պատմամշակութային հուշակոթողներ:
«Ես շնորհավորում եմ ողջ հայությանն Առաջին Հանրապետության կազմավորման առիթով և իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում «Ընտանիք» կենտրոնին, քանի որ նման միջոցառումների շնորհիվ մենք զարգացնում ենք նաև պատմության վերաբերյալ գիտելիքները, ոգեշնչվում և դաստիարակվում հայրենիքի հերոսների օրինակով,-իր տպավորությունները կիսեց շարադրությունների անվանակարգում 14-18 տարիքային խմբում 3-րդ տեղ զբաղեցրած Շիրակի մարզի Մարալիկի միջնակարգ դպրոցի աշակերտ Կարեն Հայրոյանը:
Միջոցառման ընթացքում ևս մեկ անգամ արժևորվեց Մայիսյան փառահեղ հաղթանակները՝ որպես հայ ժողովրդի լինելության և պայքարի հերոսական գրավական:
Հ. Սարգսյան
Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ՝ «Տվյալների վերլուծություն և վիճակագրություն» վերնագրով թեման և հուսով եմ, որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կկատարեք մեջբերումներ ու առաջարկություններ: Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է՝…
Հարգելի գործընկերներ, դիտարկումներս վերաբերում են նախագծային ուսումնառությանը, որը, անկասկած, ողջունելի և ժամանակի պահանջներին համահունչ մոտեցում է: Միաժամանակ, անհրաժեշտ է արձանագրել, որ այն իր հետ բերում է նաև որոշակի դժվարություններ և…
Նախագծի նպատակն է՝ բացահայտել հայ ժողովրդի պատմության էջերը, իր ընտանիքի նահապետների ծննդավայրերը, նրանց անցած ճանապարհը, սերունդների հետ կապը: զարգացնել պատմություն ուսումնասիրելու, հետազտություններ անելու կարողություններ, սովորեցնել ձևակերպել և քայլ առ քայլ…
Հարգելի´ ուսուցիչներ ,ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «21-րդ դարի հմտությունների զարգացմանը միտված մեթոդների կիրառումը հայոց լեզվի և գրականության դասաժամերի ընթացքում »: Հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ…
Հարգելի ուսուցիչներ ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ « Տեքստային խնդիրների դերը և կարևորությունը մաթեմատիկայի դասավանդման մեջ» և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ ու առաջարկություններ :…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան