Մայիսի 27-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի առաջին կուրսեցիները ճանաչողական այց կատարեցին Արթիկի տարածաշրջանի Սպանդարյան համայնքի տարածքում գտնվող «Կուլիանի» պատմաերկրագիտական թանգարան։ Այն նպատակ ուներ առաջին կուրսի ուսանողների մոտ ամրապնդել Ք.Ա. 9-րդ դարում Հայկական լեռնաշխարհում տեղի ունեցած պատմական իրադարձությունների մասին գիտելիքները։
Ուսանողները ծանոթացան դեռևս հնագույն ժամանակներից գյուղում պահպանված վաղ բրոնզի, ուշ բրոնզի դարաշրջանների, ուրարտական թագավորության շրջանի արժեքավոր իրերին՝ խեցեղեն, զարդեր, զենքեր, մետաղադրամներ, թասեր, հին գրքեր՝ Աստվածաշունչ, Կտակարան, որոնք ամփոփված են մեկ ընդհանուր հարկի տակ՝ գյուղի նորաբաց Մշակույթի տանը գործող «Կուլիանի» պատմաերկրագիտական թանգարանում:
Թանգարանի ցուցանմուշներին ծանոթանալուց հետո ուսանողներն այցելեցին նաև Տաշտոնց քարափ կոչվող վայրը, որտեղ գտնվում էր ամենաարժեքավոր գտածոն՝ Արգիշտի 1-ին թագավորի թողած Ք.ա. 8-րդ դարի սեպագիր արձանագրությունը։
Պատմաբան, թանգարանի տնօրեն Արմեն Սարգսյանը փաստեց, որ արձանագրությունը համարվում է համայնքի անձնագիրն ու գլխավոր այցեքարտը։ Այն յոթ տողանոց ռազմական բնույթի սեպագիր արձանագրություն է, որն առաջին անգամ գտնվել և վերծանվել է 1884 թ.-ին:
Նա ընթերցեց արձանագրությունը, որի բովանդակությունը հետևյալն է. «Խալդին նվաճեց Կուլիանի երկիրը, տարածեց այն Արգիշտիի առջև, Արգիշտին նվաճեց Տուրբանի քաղաքը Կուլիանի երկրի»:
Ուսանողներն այցելեցին նաև ուրարտական ժամանակաշրջանի քարանձավ, որտեղ առկա է դեռևս չբացահայտված անհայտ ուղղությամբ ձգվող խրամուղի։
Այցը ուսանելի և տպավորիչ էր, ուսանողների մոտ մեծ հետաքրքրություն առաջացրեց 8-րդ դարի սեպագիր արձանագրությունը և պահպանված անտիկ նմուշները։
Նրանք կարևորեցին նմանատիպ այցերը, որպես տեսանելի և ավելի մնայուն գիտելիք։
Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ՝ «Տվյալների վերլուծություն և վիճակագրություն» վերնագրով թեման և հուսով եմ, որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կկատարեք մեջբերումներ ու առաջարկություններ: Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է՝…
Հարգելի գործընկերներ, դիտարկումներս վերաբերում են նախագծային ուսումնառությանը, որը, անկասկած, ողջունելի և ժամանակի պահանջներին համահունչ մոտեցում է: Միաժամանակ, անհրաժեշտ է արձանագրել, որ այն իր հետ բերում է նաև որոշակի դժվարություններ և…
Նախագծի նպատակն է՝ բացահայտել հայ ժողովրդի պատմության էջերը, իր ընտանիքի նահապետների ծննդավայրերը, նրանց անցած ճանապարհը, սերունդների հետ կապը: զարգացնել պատմություն ուսումնասիրելու, հետազտություններ անելու կարողություններ, սովորեցնել ձևակերպել և քայլ առ քայլ…
Հարգելի´ ուսուցիչներ ,ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «21-րդ դարի հմտությունների զարգացմանը միտված մեթոդների կիրառումը հայոց լեզվի և գրականության դասաժամերի ընթացքում »: Հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ…
Հարգելի ուսուցիչներ ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ « Տեքստային խնդիրների դերը և կարևորությունը մաթեմատիկայի դասավանդման մեջ» և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ ու առաջարկություններ :…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան