ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Երեխաները կարևորում են իրենց դերը որոշումների կայացման մակարդակում

Հունիսի 5, 2018
Լուրեր կազմակերպություններից

Տավուշի մարզի Բերդավան, Հաղթանակ, Բաղանիս և Ոսկեվան համայնքների մոտ 45 երեխա մասնակցում են  երեխաների շահերի պաշտպանության  ծրագրի, որն իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի կողմից:  Ծրագրի շրջանակում  նրանց մասնակցել են մարդու իրավունքների, շահերի պաշտպանության  և կարիքների բացահայտման ու վերլուծության  վերապատրաստման դասընթացների:  Զարգացնելով իրենց կարողությունները մասնակիցները նաև վերհանեցին իրենց համայնքներում առկա որոշ խնդիրներ, որոնք շոշափում են երեխաների ու երիտասարդների շահերը: Խնդիրներին ավելի համակողմանի ուսումնասիրելու նպատալով նաև անց են կացվել հանրային հարցումներ, որոնց վերլուծությունների հիման վրա կազմվել են խնդիրների աստիճանական  լուծման   պլանները:  Հիմնախնդիրների լուծման գործում նաև ներգրավվում են համագործակից կառույցները՝ ՏԻՄ-երը, դպրոցները:  Օրինակ, Բերդավանի դպրոցում խումբը հարցումների ընթացքում պարզել էր, որ խնդիր է համարվում համացանցի դրական ու բացասական հետևանքների մասին իրազեկվածության ոչ բավարար մակարդակը, իսկ Հաղթանակի դպրոցում ՝ խմելու ջրի և շրջակա միջավայրի աղտոտվածության վերաբերյալ հարցերը, Ոսկևանում ՝ երեխաների  համար զբաղվածության նոր ակումբների ստեղծումը:  Եվ ահա, խմբերը սկսել են համայնքային ծրագրերի իրականացումն  հիմնախնդիրների լուծման նպատակով և հանդիպումներ են ունենում դպրոցների տնօրինությունների , համայնքների ղեկավարների ու ավագանու անդամների հետ՝ մասնակցելով մանկավարժական խորհուրդների ու ավագանիների նիստերին: Դրանց ընթացում երեխաները որոշում կայացնողներին են ներկայացնում իրենց առաջարկներն ու ուղերձները: Արդյունքում Հաղթանակի միջնակարգ դպրոցի մանկավարժական խորհուրդը հաստատեց  խմբի առաջարկը՝  երկու ամիսը մեկ անգամ դպրոցի տարածքում շաբաթօրյակ անցկացնելու և  խմելու ջրի հարցը լուծելու համար, իսկ Բերդավանի դպրոցի մանկավարժական խորհուրդը հավանության արժանացրեց առաջարկությունը՝ ուսումնական տարվա ընթացքում դասղեկական երկու  ժամ հատկացնել համացանցից ճիշտ օգտվելու կանոնների մասին զրույցների ու քննարկումների, թեմատիկ պրեզենտացիների միջոցով: Իսկ Բաղանիսի և Ոսկեվանի խմբերը մասնակցելով  համայնքի ավագանու նիստին Նոյեմբերյանում,  ներկայացրեցին ծրագիրը: Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը կարևորելով խմբի գործունեությունն ու առաջարկները , նշեց, որ  կավագործության/փայտագործության խմբակի գործունեությունը կարելի է  սկսել փորձնական տարբերակով՝ պարզելու համար, թե որքան երեխա կհաճախի խմբակ, որից հետո կորոշվի դրա գործունեությունն ավելի հստակ կանոնակարգելու   և  բյուջեում  համապատասխան գումարի տրամադրումը այդ կենտրոնի գործունեության համար:  Խմբերի բոլոր ծրագրերին իր աջակցությունը  կցուցաբերի նաև  Վորլդ Վիժն Հայաստանը:

Շահերի պաշտպանության ծրագիրը թույլ է տալիս  կարողությունների ու գիտելիքների գործնական կիրառմամբ  մշակել  համայնքային նախագծեր եւ քաղաքացիական նախաձեռնությունների, քարոզարշավների ու այլ միջոցառումների իրականացման նպատակով, որոնցում ներգրավվում են նաեւ որոշում կայացնողների ու հանրությունը: Ծրագիրն իրականացվում է 6 մարզերում՝ Վորլդ Վիժն Հայաստան միջազգային բարեգործական  կազմակերպության կողմից:

ՎՎՀ Իջևանի գրասենյակ

  • Տվյալների վերլուծություն և վիճակագրություն

    Թեմայի հեղինակ՝ Shushanik Dallaqyan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ՝ «Տվյալների վերլուծություն և վիճակագրություն» վերնագրով թեման և հուսով եմ, որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կկատարեք մեջբերումներ ու առաջարկություններ: Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է՝…

  • Նախագծային աշխատանքներում խնդրադրման և դրա ձևակերպման ռազմավարության կարևորությունը

    Թեմայի հեղինակ՝ Lilit Ghazaryan

    Հարգելի գործընկերներ, դիտարկումներս վերաբերում են նախագծային ուսումնառությանը, որը, անկասկած, ողջունելի և ժամանակի պահանջներին համահունչ մոտեցում է: Միաժամանակ, անհրաժեշտ է արձանագրել, որ այն իր հետ բերում է նաև որոշակի դժվարություններ և…

  • իմ ընտանիքի պատմությունը

    Թեմայի հեղինակ՝ Կարինե Ալեքսանյան

    Նախագծի նպատակն է՝ բացահայտել հայ ժողովրդի պատմության էջերը, իր ընտանիքի նահապետների ծննդավայրերը, նրանց անցած ճանապարհը, սերունդների հետ կապը: զարգացնել պատմություն ուսումնասիրելու, հետազտություններ անելու կարողություններ, սովորեցնել ձևակերպել և քայլ առ քայլ…

  • 21-ՐԴ ԴԱՐԻ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

    Թեմայի հեղինակ՝ Արամյան Աննա

    Հարգելի´ ուսուցիչներ ,ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «21-րդ դարի հմտությունների զարգացմանը միտված մեթոդների կիրառումը հայոց լեզվի և գրականության դասաժամերի ընթացքում »: Հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ…

  • Տեքստային խնդիրների դերը և կարևորությունը մաթեմատիկայի դասավանդման մեջ

    Թեմայի հեղինակ՝ Մայա Վարդանյան

    Հարգելի ուսուցիչներ ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ « Տեքստային խնդիրների դերը և կարևորությունը մաթեմատիկայի դասավանդման մեջ» և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ ու առաջարկություններ :…