ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Լուրեր կազմակերպություններից

Երեխաները կարևորում են որոշում կայացնողների հետ համագործակցությունը

Մարտի 26, 2018
Լուրեր կազմակերպություններից

Տավուշի մարզի Բաղանիս և Ոսկեվան համայնքների  20  երեխաներ միավորված լինելով շահերի պաշտպանության խմբում, ընթացիկ տարում մասնակցելով մարդու իրավունքների, շահերի պաշտպանության ու քաղաքացիական զարգացման այլ  վերապատրաստման դասընթացներին, հզորացրել են իրենց կարողությունները հասարակական նախաձեռնություններ իրականացելու գործընթացում: Գործնական հանդիպումների ընթացքում երեխաները բացահայտեցին նաև իրենց համայնքներում հիմնախնդիրներ, որոնք շոշափում են իրենց շահերը: Բաղանիս համայնքը…

Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարան. «Ավարայր» վավերագրական ֆիլմի քննարկում

Մարտի 23, 2018
Լուրեր կազմակերպություններից

Մարտի 20-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում  անցկացվեց «Ավարայր» վավերագրական ֆիլմի քննարկում՝ նվիրված Վարդանանց տոնին։

Միջոցառման նպատակն էր խթանել ուսանողների ռազմահայրենասիրական դաստիարակությանը, արժևորել ազգի պատմության դասերը և հավատքի դերը ազգապահպանության գործում:

Դասախոսի ներածական խոսքից հետո, ուսանողները ընդհատումներով դիտեցին ճակատամարտի մասին վերլուծական, վավերագրական <Ավարայր> տեսանյութը, որտեղ հստակ ներկայացված  էր Վարդանանց…

«Ընտանիք» կենտրոն. «Աշուղի հետնորդները» խորագրով բաց դաս

Մարտի 21, 2018
Լուրեր կազմակերպություններից

«Ընտանիք» կենտրոն. «Աշուղի հետնորդները» խորագրով բաց դաս

Մարտի 20-ին կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում անցկացվեց դուդուկի խմբակի սաների կազմակերպած «Աշուղի հետնորդները» խորագրով բաց դաս` նվիրված գուսան Շերամի 160-ամյակին:

Դասը նպատակ ուներ ծանոթացնել Շերամի աշուղական արվեստին, արժևորել նրա ստեղծագործական գործունեությունը որպես հայկական մշակութային հարստություն:

Ցերեկույթը բացվեց երգարվեստի և…

«Ընտանիք» կենտրոնի մասնակցությունը Ջավախքի կրթամշակութային հաստատության հոբելյանական տարելիցին

Մարտի 20, 2018
Լուրեր կազմակերպություններից

Մարտի 17-ին կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը հյուրընկալվեց Վրաստանի Հանրապետության Սամցխե-Ջավախեթի մարզ՝ մասնակցելու Ախալքալաքի Երիտասարդական կրթամշակութային կենտրոնի հիմնադրման 10-ամյա հոբելյանին:

Ջավախահայերը «Ընտանիք» կենտրոնի ներկայացուցիչներին մեծ սպասումով և առանձնակի ջերմությամբ դիմավորեցին:

«Ընտանիք» կենտրոնի պարարվեստի խմբակի սաների բեմադրած «Շալախո» պարային կատարումը ոգևորություն և աշխուժություն առաջացրեց հանդիսատեսի մոտ, որը եզրափակեց…

TIMSS 2011 տվյալների երկրորդային վերլուծություն

Մարտի 16, 2018
Լուրեր կազմակերպություններից

Իսկ դուք քանի՞ գիրք ունեք ձեր ընտանեկան գրադարանում: Հաշվե՛ք, որովհետև դրանից կախված են մեր աշակերտների կրթական ձեռքբերումները:

«Պաշարների շտեմարանի» «Հետազոտություններ, ուսումնասիրություններ» բաժնում տեղադրվել է «TIMSS 2011 տվյալների երկրորդային վերլուծություն» նոր հետազոտությունը:

  • Հետազոտության նպատակն է բացահայտել աշակերտների կրթական ձեռքբերումների կախվածությունը օբյեկտիվ և սուբյեկտիվ փոփոխականներից՝ առաջարկել արդյունքների բարելավման ուղիներ:  

«Ընտանիք» կենտրոն. «Մայր իմ անուշ ու անգին» խորագրով միջոցառում՝ նվիրված Կանանց միջազգային օրվան

Մարտի 12, 2018
Դպրոցական անցուդարձ Լուրեր կազմակերպություններից

Մարտի 7-ին կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում նորաստեղծ երգարվեստի խմբակի նախաձեռնությամբ անցկացվեց «Մայր իմ անուշ ու անգին» խորագրով միջոցառում՝ նվիրված Կանանց միջազգային օրվան:

Միջոցառման նպատակն էր ներկայացնել հայ կնոջ հավաքական կերպարը, կարևորել նրանց դերակատարությունը հասարակական ու ընտանեկան կյանքում և գնահատել հերոս մայրերի ոգու արիությունը:

Ցերեկույթին ներկա էին…

Աղետներին դիմակայելու մասին տեղեկացվածությունը ապահովում է պաշտպանվածությունը

Մարտի 2, 2018
Լուրեր կազմակերպություններից

Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի  ԻՄՓԱՔԹ կրտսեր ակումբը հիմնվել է 6 ամիս առաջ՝ արդեն 4 տարի գործունեություն ծավալող ԻՄՓԱՔԹ ավագ ակումբի համայնքային ծրագրի իրականացումից հետո, երբ այդ ծրագրի շահառու շատ երեխաների խնդրանքով բացվեց նոր ակումբ: Ակումբի անդամներ են  համայնքի երեխաները  և  ոչ ֆորմալ ուսուցմամբ խթանվում է նրանց քաղաքացիական վարքագծի ձևավորումը  և…

«Ընտանիք» կենտրոն. «Թումանյանական խրատներ» խորագրով միջոցառում՝ նվիրված Գիրք նվիրելու օրվան

Փետրվարի 23, 2018
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի դահլիճում փետրվարի 19-ին անցկացվեց «Թումանյանական խրատներ» խորագրով միջոցառում՝ նվիրված ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան և Գիրք նվիրելու օրվան:

Միջոցառման նպատակն էր թումանյանական խոհափիլիսոփայական խրատներով դաստիարակել բարություն, աշխատասիրություն և ընկերասիրություն, արժևորել «Գիրքը» որպես մշակույթ կրող և ազգապահպանման հիմնական աղբյուր:

Ցերեկույթը սկսվեց «Վերնատան» պատկերով՝…

«Ընտանիք» կենտրոն. «Մեր լեզվի մոգը» խորագրով գրական ցերեկույթ՝ նվիրված Վահան Տերյանի 133-ամյակին

Փետրվարի 19, 2018
Լուրեր կազմակերպություններից

Փետրվարի 15-ին ԿԳՆ «Ընտանիք» կենտրոն մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում անցկացվեց Վահան Տերյանի 133-ամյակին նվիրված «Մեր լեզվի մոգը» խորագրով գրական ցերեկույթ՝ կենտրոնի ուլունքագործության, մեքենայով ասեղնագործության և երգարվեստի խմբակների սաների մասնակցությամբ:

Միջոցառման նպատակն էր գնահատել մեծն բանաստեղծի ավանդը հայ գրականության ժառանգության մեջ, սաներին ծանոթացնել Տերյանի կյանքին ու գործունեությանը, հաղորդակից դարձնել բանաստեղծի հուզառատ և…

Բազմակողմ համագործակցության արդյունքում համայնքն ունի բարեկարգ մարզադաշտ

Փետրվարի 9, 2018
Լուրեր կազմակերպություններից

Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի ԻՄՓԱՔԹ ավագ ակումբն արդեն 4-րդ տարին է ինչ համայնքում համախմբել է երեխաներին՝ ընձեռելով հնարավորություն զարգացնելու իրենց կարողություններն ու հարստացնելու գիտելիքները ակտիվ քաղաքացիության, առաջնության և այլ ոլորտներում, որոնք գործնականում կիրառում են համայնքային ծառայության ուսումնական ծրագրեր իրականացնելիս:

Համայնքում ակումբն իրականացրել է մի քանի նախագծեր, սակայն այս մի ծրագիրը…

  • Գծապատկերներ

    Թեմայի հեղինակ՝ Mel1988@

    Հարգելի՛ գործընկերներ, կցանկանայի խորհրդակցել բարդ ստորադասական նախադասությունների գծապատկերների շուրջ: Նկատում եմ, որ աշակերտների համար դժվար է որոշել երկրորդական նախադասության բնույթը: Ունե՞ք մշակված պարզ մեթոդներ կամ «հուշող» հարցեր, որոնք օգնում են…

  • Տեսողական և թվային նյութերի կիրառումը ուսուցման արդյունավետության բարձրացման մեջ

    Թեմայի հեղինակ՝ Լուսյա Ավետիսյան

    Հարգելի՛ գործընկերներ , հետաքրքիր է և կարևոր ձեր կարծիքը Արդյո՞ք թվային նյութը միշտ բարձրացնում է դասի արդյունավետությունը: Ի՞նչ տարբերություն կա «դասը հետաքրքիր դարձնելու» և «դասը արդյունավետ դարձնելու» միջև: Որքա՞ն պետք…

  • Ներառական կրթություն

    Թեմայի հեղինակ՝ Էդիտա Հալաջյան

    Գործընկերների խնդրանքով այս անգամ քննարկենք ներառական կրթության թեման: Ներառական կրթության հիմքում ընկած է այն գաղափարը, որ ուսումնական գործընթացը պետք է հարմարվի երեխային, և ոչ թե հակառակը: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք…

  • «Խաղի միջոցով կրթել և դաստիարակել․ երբ ուսուցումը սկսվում է հետաքրքրությունից»

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Միքայելյան

    Ժամանակակից կրթության կարևորագույն խնդիրներից մեկը միայն գիտելիք փոխանցելը չէ, այլ երեխայի ամբողջական ձևավորումը՝ մտածող, համագործակցող, պատասխանատու և արժեքային համակարգ ունեցող անհատի դաստիարակումը: Այս գործընթացում խաղը դառնում է բացառիկ արդյունավետ մանկավարժական…

  • Ինչպես երեխային դարձնել ընթերցող

    Թեմայի հեղինակ՝ Իսկուհի Բալյան

    Ժամանակակից աշխարհի արագ փոփոխությունները, սոցիալ-տնտեսական խնդիրները և ծնողների զբաղվածությունը հանգեցրել են նրան, որ ընտանիքները երբեմն վերածվում են «հուզական սառնարանների», որտեղ երեխան չի ստանում բավարար ուշադրություն: Այս պայմաններում դպրոցի և մասնավորապես…