ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

1993 թվականի մայիսի 17-ին ստեղծվեց Բարձրագույն որակավորման հանձնաժողովը

Մայիսի 30, 2018
Լուրեր կազմակերպություններից

 Հայաստանի Հանրապետության կառավարությունը 1992թ. նոյեմբերի 21–ին որոշում կայացրեց Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարությանն առընթեր Բարձրագույն որակավորման հանձնաժողով (ԲՈՀ) ստեղծելու և Արեգ Գրիգորյանին ԲՈՀ–ի նախագահ նշանակելու մասին: Սակայն այս որոշումը հետագայում չստացավ որոշակի կառուցվածքային ձև և, փաստորեն, չիրագործվեց: Չնայած այս հանգամանքին, հաստիքների և վարձատրության բացակայության պայմաններում, դեռևս 1992թ. հունիս-հուլիս ամիսներից, կատարվում էին ԲՈՀ-ի ստեղծման համար անհրաժեշտ աշխատանքները (Խորհրդային ԲՈՀ-ի (ВАК) աշխատանքային փաստաթղթերի վերլուծություն, Հայաստանում գործող մասնագիտական խորհուրդների ցանկի կազմում, ԲՈՀ-ի կանոնադրության մշակում և այլն):

1993թ. մայիսի 17-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունեց մի նոր որոշում` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր բարձրագույն որակավորման հանձնաժողովի մասին: Այս որոշումը դարձավ այն իրավական հիմքը, որի վրա ստեղծվեց ԲՈՀ-ը: ԵՎ հենց այս որոշման օրն էլ համարվում է ԲՈՀ-ի «ծննդյան օրը»: Կառավարության մայիսի 24–ի որոշումով հանձնաժողովի նախագահ նշանակվեց Արեգ Գրիգորյանը:

Նորաստեղծ հիմնարկն իր աշխատանքը սկսեց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի 4108 աշխատասենյակում (Ա. Գրիգորյանի աշխատասենյակում), այնուհետև` Հայգյուղշիննախագիծ ինստիտուտի շենքում վարձակալված երկու սենյակներում: Սկզբնական շրջանում ԲՈՀ-ն ուներ սոլյարայուղի (սալյարկայի) մեկ վառարան, որի շուրջը խմբված` ոգևորությամբ ու նվիրումով աշխատում էին առաջին աշխատակիցները`

Լիլիթ Արզումանյանը, Աշոտ Հովհաննիսյանը, Կարինե Վարդանյանը, Վլադիմիր Պարոնիկյանը, Կարին Պետրոսյանը, Լիդա Ասատրյանը, Անդրանիկ Պողոսյանը, Կարինե Լ. Վարդանյանը, Ասատուր Փաշայանը, Հրանտ Գեոլեցյանը, Ռուզան Հարությունյանը, Սերգեյ Աղաջանյանը, Կարինե Մուրադյանը, Սուսաննա Դավթյանը և այլոք:

Հայաստանի Հանրապետության Բարձրագույն որակավորման հանձնաժողովն այսօր կոչված է համակարգելու Հայաստանում գիտական որակավորման պարբերական գործընթացը, պահպանելու սահմանված պետական չափանիշները, գիտնականներին հանձնելու համապատասխան գիտական աստիճանի և գիտական կոչման վկայագրեր, ինչպես նաև զարգացնելու միջազգային կապերը տվյալ բնագավառում:

Նյութի աղբյուրը. old.armedu.am

  • Գծապատկերներ

    Թեմայի հեղինակ՝ Mel1988@

    Հարգելի՛ գործընկերներ, կցանկանայի խորհրդակցել բարդ ստորադասական նախադասությունների գծապատկերների շուրջ: Նկատում եմ, որ աշակերտների համար դժվար է որոշել երկրորդական նախադասության բնույթը: Ունե՞ք մշակված պարզ մեթոդներ կամ «հուշող» հարցեր, որոնք օգնում են…

  • Տեսողական և թվային նյութերի կիրառումը ուսուցման արդյունավետության բարձրացման մեջ

    Թեմայի հեղինակ՝ Լուսյա Ավետիսյան

    Հարգելի՛ գործընկերներ , հետաքրքիր է և կարևոր ձեր կարծիքը Արդյո՞ք թվային նյութը միշտ բարձրացնում է դասի արդյունավետությունը: Ի՞նչ տարբերություն կա «դասը հետաքրքիր դարձնելու» և «դասը արդյունավետ դարձնելու» միջև: Որքա՞ն պետք…

  • Ներառական կրթություն

    Թեմայի հեղինակ՝ Էդիտա Հալաջյան

    Գործընկերների խնդրանքով այս անգամ քննարկենք ներառական կրթության թեման: Ներառական կրթության հիմքում ընկած է այն գաղափարը, որ ուսումնական գործընթացը պետք է հարմարվի երեխային, և ոչ թե հակառակը: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք…

  • «Խաղի միջոցով կրթել և դաստիարակել․ երբ ուսուցումը սկսվում է հետաքրքրությունից»

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Միքայելյան

    Ժամանակակից կրթության կարևորագույն խնդիրներից մեկը միայն գիտելիք փոխանցելը չէ, այլ երեխայի ամբողջական ձևավորումը՝ մտածող, համագործակցող, պատասխանատու և արժեքային համակարգ ունեցող անհատի դաստիարակումը: Այս գործընթացում խաղը դառնում է բացառիկ արդյունավետ մանկավարժական…

  • Ինչպես երեխային դարձնել ընթերցող

    Թեմայի հեղինակ՝ Իսկուհի Բալյան

    Ժամանակակից աշխարհի արագ փոփոխությունները, սոցիալ-տնտեսական խնդիրները և ծնողների զբաղվածությունը հանգեցրել են նրան, որ ընտանիքները երբեմն վերածվում են «հուզական սառնարանների», որտեղ երեխան չի ստանում բավարար ուշադրություն: Այս պայմաններում դպրոցի և մասնավորապես…