ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնն Ամենայն հայոց բանաստեղծի հոբելյանական 150-ամյակին նվիրված «Կախարդական գրչի վարպետը» խորագրով միջոցառումների շրջանակում ապրիլի 4-ից մեկնարկեց թումանյանական մոտիվներով վարպետաց դասեր, որոնք մինչ այժմ անցկացվել են Շիրակի մարզի բարձրադիր Բավրա, Մեծ Սեպասար և Աշոցք համայնքներում:
Կենտրոնի մանկավարժներն ու սաներն արհեստի ու արվեստի վերաբերյալ իրենց ունեցած գիտելիքները, կարողություններն…
Ապրիլի 6-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում կայացավ «ԴիջիԿոդ 2019» կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթի եզրափակիչ փուլը, որին մասնակցեցին ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի ռադիոէլեկտրոնիկայի խմբակի սաներ Գոռ Գևորգյանը` «Երկրաչափական պատկերներ» և Սահակ Սահակյանը`«Sahak՛s bot» նախագծերով:
ՀՀ բոլոր մարզերից, Արցախի և Ջավախքի տարբեր կրթօջախներից 300-ից ավել դեռահասներից եզրափակիչ փուլ էին անցել 65-ը:
Մրցույթի…
Մարտի 27-ին ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում դուդուկի նվագի սիրահարներն ունկնդրեցին հայկական ավանդական նվագարանի դյութիչ ելևէջները. կենտրոնի դուդուկի խմբակի սաների մասնակցությամբ տեղի ունեցավ «Դուդուկի վարպետը» խորագրով միջոցառում՝ նվիրված Հայաստանի ժողովրդական արտիստ, նշանավոր դուդուկահար, երգաստեղծ Վաչե Հովսեփյանին:
Միջոցառման նպատակն էր սաներին ծանոթացնել Վաչե Հովսեփյանի արվեստին, արժևորել դուդուկը՝ որպես հայկական մշակութային հարստություն,…
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) «Հեռավար ուսուցում» (elearning.armedu.am) համակարգում ավարտվեց տարբեր առարկաների 122 ուսուցիչների համար կազմակերպված «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով հերթական դասընթացը (11․02․2019-07․03․2019թթ․), որի ընթացքում մասնակիցները ծանոթացան հեռավար դասընթաց ստեղծելու գործիքներին, նորացված Moodle համակարգի օգտագործման հմտություններին, ստեղծեցին էլեկտրոնային ուսումնական նյութեր և հեռավար ուսուցման դասընթացների նախագծեր: Դասընթացին ակտիվ ու արդյունավետ մասնակցություն…
Ներկա ժամանակաշրջանում քաղաքացիական զարգացումը համարվում կարևոր պայման անձի ինքնահաստատման ու կայացման գործում: «Երիտասարդ ՏԻՄ գործընկեր» 4–ամսյա ծրագիրը,որը միտված էր դրան, իրականացվեց Տավուշի մարզի Իջևան քաղաքում: Ծրագրում ընդգրկված 18-20 տարեկան 17 երիտասարդներ, ովքեր ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողներ են, հնարավորություն ստացան զարգացնելու և հզորացնելու իրենց կարողություններն ու գիտելիքները քաղաքացիական-հասարակական ոլորտում, նոր մակարդակի…
Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի ԻՄՓԱՔԹ-2 ակումբը նախաձեռնեց յուրօրինակ մի համայնքային ծրագիր «Երազանքի հետքերով» անվամբ: Ակումբը, որն ունի 17 անդամ (ակումբի առաջնորդ Սյուզաննա Միրզոյան) արդեն մեկ տարի է ինչ գործում է և ակտիվություն է ցուցաբերում համայնքում: Այս համայնքային ծրագրին մասնակցեցին 9-12 տարեկան մոտ 22 երեխա և նպատակն էր նրանց մոտ խթանել…
Արագածոտն և Տավուշ մարզերի ԻՄՓԱՔԹ/ՍՔԱՅ երիտասարդական ակումբները համալրվեցին նոր առաջնորդներով, որոնց վերապատրաստման 6-օրյա դասընթացը կայացավ Դիլիջանում: Դասընթացին մասնակցեցին 34 երիտասարդ: Վերապատրաստումներն ամենամյա են, որին մասնակցող երիտասարդները կվարեն ակումբները, ինչպես նպատակն է կամավորության խթանումը, կարողությունների և հմտությունների հզորացումը նրանց շրջանում: Ակումբները գործում են Վորլդ ՎԻժն Հայաստան միջազգային բարեգործական կազմակերպության աջակցությամբ և…
Հունվարի 20-ին ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի դուդուկի խմբակի սաները և ազգագրական երգ ու պարի խմբակի ղեկավար Կարեն Աթոյանը մասնակցեցին Շիրակի պետական համալսարանում կազմակերպված «Զարթնի՛ր Մասիս, հայն է գալիս» խորագրով միջոցառմանը՝ նվիրված Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի /ԱՍԱԼԱ/ հիմնադրման 44 ամյակին:
Միջոցառման նպատակն էր ներրրկաներին ծանոթացնել ԱՍԱԼԱ-ի կազմավորման նպատակին, ճանաչելի…
2018թ․ դեկտեմբերի 24-ին Երևանի «Քվանտ» վարժարանում անցկացվեց Եվրոպական դպրոցների Իթվինինգ ծրագրի ամփոփիչ համաժողովը, որին ներկա էին ՀՀ ԿԳ նախարարի խորհրդական Գոհար Մամիկոնյանը, նախարարի օգնական Արման Անդրիկյանը, ներկայացուցիչներ Կրթության և գիտության նախարարությունից ու մարզպետարաններից, ծրագրին մասնակից դպրոցների ուսուցիչներ և աշակերտներ:
ՀՀ ԿԳ նախարարի անունից ներկաներին ողջունեց նախարարի խորհրդական Գոհար Մամիկոնյանը, ներկայացվեցին…
Հարգելի՛ գործընկերներ, կցանկանայի խորհրդակցել բարդ ստորադասական նախադասությունների գծապատկերների շուրջ: Նկատում եմ, որ աշակերտների համար դժվար է որոշել երկրորդական նախադասության բնույթը: Ունե՞ք մշակված պարզ մեթոդներ կամ «հուշող» հարցեր, որոնք օգնում են…
Հարգելի՛ գործընկերներ , հետաքրքիր է և կարևոր ձեր կարծիքը Արդյո՞ք թվային նյութը միշտ բարձրացնում է դասի արդյունավետությունը: Ի՞նչ տարբերություն կա «դասը հետաքրքիր դարձնելու» և «դասը արդյունավետ դարձնելու» միջև: Որքա՞ն պետք…
Գործընկերների խնդրանքով այս անգամ քննարկենք ներառական կրթության թեման: Ներառական կրթության հիմքում ընկած է այն գաղափարը, որ ուսումնական գործընթացը պետք է հարմարվի երեխային, և ոչ թե հակառակը: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք…
Ժամանակակից կրթության կարևորագույն խնդիրներից մեկը միայն գիտելիք փոխանցելը չէ, այլ երեխայի ամբողջական ձևավորումը՝ մտածող, համագործակցող, պատասխանատու և արժեքային համակարգ ունեցող անհատի դաստիարակումը: Այս գործընթացում խաղը դառնում է բացառիկ արդյունավետ մանկավարժական…
Ժամանակակից աշխարհի արագ փոփոխությունները, սոցիալ-տնտեսական խնդիրները և ծնողների զբաղվածությունը հանգեցրել են նրան, որ ընտանիքները երբեմն վերածվում են «հուզական սառնարանների», որտեղ երեխան չի ստանում բավարար ուշադրություն: Այս պայմաններում դպրոցի և մասնավորապես…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց