ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Մշակութային լուրեր

Քննարկվել է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ոլորտը կարգավորող օրենսդրական փաթեթը

Հունիսի 12, 2025
Մշակութային լուրեր

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել և դրական եզրակացություն է տվել «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենսդրական փաթեթին:

Այն ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը՝ տեղեկացնելով, որ առաջին ընթերցումից…

SUMMEET ժամանակակից պարի 5-րդ միջազգային ամառային փառատոնն ընդլայնել է աշխարհագրությունը

Հունիսի 12, 2025
Մշակութային լուրեր

ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «SUMMEET Հայաստանում» ժամանակակից պարի միջազգային ամառային փառատոնն այս տարի կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 1-ը Երևանում և Գյումրիում։

Փառատոնի մեկնարկին ընդառաջ՝ «Արմենպրես» լրատվական գործակալությունում այսօր տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որին մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, «SUMMEET Հայաստանում» ժամանակակից…

«Սիրո կամուրջ» խորագրով հիշատակի միջոցառում՝ նվիրված Մհեր Մկրտչյանին և Սոֆիկո Ճիաուրելիին

Հունիսի 12, 2025
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Վրաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ հուլիսի 4-ին` ժամը 19:30-ին, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Սիրո կամուրջ» խորագրով հիշատակի միջոցառում՝ նվիրված Մհեր Մկրտչյանին և Սոֆիկո Ճիաուրելիին:

Բացառիկ վիդեոկոլաժների, նշանակալի դրվագների և երաժշտական համարների միջոցով իրականացվելիք հիշատակի այս երեկոն հուզիչ ու խորհրդանշական ուղևորություն…

Բացվել է «Մարտիրոս Սարյան․ ծանոթ և անծանոթ դեմքեր» ժամանակավոր ցուցադրությունը

Հունիսի 12, 2025
Մշակութային լուրեր

Գրականության և արվեստի թանգարանում տեղի է ունեցել «Մարտիրոս Սարյան ծանոթ և անծանոթ դեմքեր» ժամանակավոր ցուցադրության բացումը՝ նվիրված Մարտիրոս Սարյանի ծննդյան 145-ամյակին։

Ցուցադրության պաշտոնական բացմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, գործընկեր թանգարանների տնօրեններ, արվեստասեր հանրություն:

«Մարտիրոս Սարյան․ ծանոթ և անծանոթ դեմքեր» ժամանակավոր ցուցադրությունը ներկայացնում է Մարտիրոս Սարյանի՝ ԳԱԹ-ում պահվող ամբողջական հավաքածուն՝…

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ամսագիրն ընդգրկվել է Scopus միջազգային գիտատեղեկատվական շտեմարանում

Հունիսի 10, 2025
Մշակութային լուրեր

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «International Journal of Armenian Genocide Studies» գիտական ամսագիրն ընդգրկվել է Scopus միջազգային գիտատեղեկատվական շտեմարանում:

Սա կարևոր և նշանակալի ձեռքբերում է ոչ միայն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի, այլև հայոց ցեղասպանագիտության ոլորտի համար, որը վկայում է Հայոց ցեղասպանության հետազոտության զարգացող միջազգային արժեքի և գիտական հնչեղության մասին։

International Journal of Armenian…

Նախարար Ժաննա Անդրեասյանը ծանոթացել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում կատարված բարեկարգման աշխատանքներին

Հունիսի 10, 2025
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել են Հայաստանի պետական ֆիլհարմոնիա՝ տեղում ծանոթանալու կառույցում պետական աջակցությամբ իրականացված վերազինման աշխատանքներին և ծրագրերին:

ԿԳՄՍ նախարարը Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Արտյոմ Նաղդյանի ուղեկցությամբ շրջել է համերգասրահի տարածքում: Ժաննա Անդրեասյանին ներկայացվել է նորացված դահլիճը՝ փոխված աթոռներով,…

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է կինոոլորտի ներկայացուցիչների հետ

Հունիսի 9, 2025
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Հայաստանի կինոգործիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտում առկա խնդիրները, դրանց լուծմանը վերաբերող առաջարկներն ու հնարավոր ուղիները:

Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանը և Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը:

«Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային մրցույթ. հաստատվել է 2 հայտ

Հունիսի 9, 2025
Մշակութային լուրեր

Շարունակվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային ծրագիրը:

Մասնագիտական խմբի գնահատման արդյունքում 2 հայտ կստանա դրամաշնորհային աջակցություն։

«Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային ծրագրի իրականացումն ընդգրկված է ԿԳՄՍ նախարարության բյուջեում և իրականացվում է «Գրահրատարակչության և գրադարաններ» ծրագրի «Գրականության հրատարակում» միջոցառման շրջանակում:

«Վարպետության դաս. մեկնարկ» կրթամշակութային ծրագիրը շարունակվում է

Հունիսի 9, 2025
Մշակութային լուրեր

 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ շարունակվում է «Վարպետության դաս. մեկնարկ» կրթամշակութային ծրագիրը:

Այն նպատակ ունի բացահայտել պատանի տաղանդավոր երաժիշտ-կատարողներին, նպաստել նրանց մասնագիտական կարողությունների զարգացմանը, հանրային ճանաչելիության բարձրացմանը, ինչպես նաև հանրապետական և միջազգային երաժշտական մրցույթներին, փառատոներին և այլ նախագծերին մասնակցությանը: Ծրագիրն իրականացնում է «Հարմոնիում» ՀԿ-ն (գեղարվեստական ղեկավար՝ դաշնակահար,…

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Վրաստանի մշակույթի նախարար Թինաթին Ռուխաձեին

Հունիսի 5, 2025
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի մշակույթի նախարար Թինաթին Ռուխաձեի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը, Ալֆրեդ Քոչարյանը, Դանիել Դանիելյանը, Վրաստանի մշակույթի փոխնախարար Գեորգի Միրցխուլավան և Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի…

  • Ժողովրդական խոսքի անմահ մշակը. քարտեզագրելով Հ. Թումանյանի ուղին

    Այս թեման, որն  նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։

  • Conditional Sentences in English

    Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի: