ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ շարունակվում է «Վարպետության դաս. մեկնարկ» կրթամշակութային ծրագիրը:
Այն նպատակ ունի բացահայտել պատանի տաղանդավոր երաժիշտ-կատարողներին, նպաստել նրանց մասնագիտական կարողությունների զարգացմանը, հանրային ճանաչելիության բարձրացմանը, ինչպես նաև հանրապետական և միջազգային երաժշտական մրցույթներին, փառատոներին և այլ նախագծերին մասնակցությանը: Ծրագիրն իրականացնում է «Հարմոնիում» ՀԿ-ն (գեղարվեստական ղեկավար՝ դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Արմեն Բաբախանյան):
«Վարպետության դաս. մեկնարկ» կրթամշակութային ծրագրի շրջանակում հունիսի 17-20-ը Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում կիրականացվեն վիետնամցի անվանի դաշնակահար Լու Դուկ Անի վարպետության դասերը:
Վարպետության դասերին կմասնակցեն հանրապետության տարբեր ուսումնական հաստատություններում սովորող շնորհալի պատանի դաշնակահարները, որոնք ընտրվել են մասնագիտական լսումների արդյունքում: Մասնագիտական լսումներն իրականացվել են «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի մասնագետների, մասնավորապես՝ պրոֆեսոր Սերգեյ Քեչեկի և ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Արմեն Բաբախանյանի կողմից:
Լու Դուկ Անը Վիետնամի ամենաակտիվ դասական երաժիշտներից է. նա ելույթներով հանդես է եկել բազմաթիվ երկրներում և Վիետնամում իրականացվող տարբեր բարձրակարգ նախագծերի գեղարվեստական ղեկավարն է: Լու Դուկ Անը հայտնի է որպես մենակատար, կամերային երաժիշտ և նվագակցող: 2025 թվականից հանդիսանում է Վիետնամի միջազգային դաշնամուրային մրցույթի և փառատոնի գործադիր և գեղարվեստական տնօրենը, որը Վիետնամի ամենամեծ և հեղինակավոր դաշնամուրային մրցույթներից է։
«Վարպետության դաս. մեկնարկ» կրթամշակութային ծրագրի շրջանակում 2025 թվականին արդեն իրականացվել է 4 վարպետության դաս: Վարպետության դասերն անցկացրել են կոմպոզիտոր Վաչե Շառաֆյանը, միջազգային մրցույթների դափնեկիր, դաշնակահարներ Հռիփսիմե Աղաքարյանը և Արմեն-Լևոն Մանասերյանը, ջութակահար Արմեն Հարությունյանը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Ուսումնական նախագիծ I. Նախաբան Այս ուսումնական տարում մեր 10-րդ դասարանի սովորողների նախաձեռնությամբ մեկնարկեց մի նախագիծ, որը նպատակ ունի խորապես ուսումնասիրել քաղաքական գաղափարախոսությունների դերը՝ որպես քաղաքական դաշտը հասկանալու գործիք: Նախաձեռնության հիմնական…
Տեղեկատվական այս դարաշրջանում, երբ տեխնոլոգիաները արագությամբ փոխում են աշխարհը, մեր դասարանների դռները չեն կարող մնալ փակ նախորդ դարի համար: Հայկական կրթությունը, իր հարուստ պատմական ավանդույթներով, կանգնած է հզոր և անխուսափելի…
Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ՝ «Տվյալների վերլուծություն և վիճակագրություն» վերնագրով թեման և հուսով եմ, որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կկատարեք մեջբերումներ ու առաջարկություններ: Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է՝…
Հարգելի գործընկերներ, դիտարկումներս վերաբերում են նախագծային ուսումնառությանը, որը, անկասկած, ողջունելի և ժամանակի պահանջներին համահունչ մոտեցում է: Միաժամանակ, անհրաժեշտ է արձանագրել, որ այն իր հետ բերում է նաև որոշակի դժվարություններ և…
Նախագծի նպատակն է՝ բացահայտել հայ ժողովրդի պատմության էջերը, իր ընտանիքի նահապետների ծննդավայրերը, նրանց անցած ճանապարհը, սերունդների հետ կապը: զարգացնել պատմություն ուսումնասիրելու, հետազտություններ անելու կարողություններ, սովորեցնել ձևակերպել և քայլ առ քայլ…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան