ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Մշակութային լուրեր

«Հին աշխարհի զուգահեռներում․ Հայաստան-Նիդերլանդներ» խորագրով ցուցադրություն

Մայիսի 29, 2025
Մշակութային լուրեր

Հայաստանի պատմության թանգարանում հունիսի 3-ին կբացվի «Հին աշխարհի զուգահեռներում Հայաստան-Նիդերլանդներ» խորագրով ցուցադրությունը, որի շրջանակում կներկայացվի 15 բնօրինակ ցուցանմուշների ընտրանի Ասսենի Դրենց թանգարանից՝ համադրված Հայաստանի պատմության թանգարանի նմուշների ընտրանիով։

Դեռևս 2022 թ․ Նիդերլանդների Դրենց թանգարանում կազմակերպված «Արարատի հմայքի ներքո» ցուցադրությունից հետո պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանում պատասխան ցուցահանդեսի կազմակերպման վերաբերյալ:

Այս համատեղ ցուցադրությունը…

Հատկացումներ` Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100 և Ավետիք Իսահակյանի 150-ամյակների միջոցառումներին

Մայիսի 29, 2025
Մշակութային լուրեր Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կառավարության որոշմամբ ֆինանսական միջոցներ են հատկացվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100 և մեծանուն բանաստեղծ Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակների հոբելյանական միջոցառումների անցկացման համար:

Հոբելյանական միջոցառումների շրջանակում նախատեսվում են մի շարք միջոցառումներ և համերգային ծրագրեր:

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակի միջոցառումների անցկացման նպատակով կհատկացվի լրացուցիչ 300 մլն դրամ: Տրամադրված…

Միրզոյանական մրցույթի մրցանակակիրների մարզային համերգաշարը շարունակվում է

Մայիսի 29, 2025
Մշակութային լուրեր

Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթի մրցանակակիրները շարունակում են մարզային համերգաշարը:

Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթն անցկացվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ Հայաստանի կոմպոզիտորների միության և համանուն մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ:

Լոռու մարզի Վանաձոր քաղաքից հետո հաջորդ համերգային կանգառը Արարատի մարզն է: Պատանի կոմպոզիտորները ելույթ կունենան հունիսի 1-ին՝ Երեխաների…

«Հիշողության սլաքներ». բացառիկ ցուցադրություն ԳԱԹ-ում

Մայիսի 29, 2025
Մշակութային լուրեր

Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում մայիսի 31-ին կբացվի «Հիշողության սլաքներ» խորագրով բացառիկ ցուցադրությունը։

Առաջին անգամ կցուցադրվեն հայ մեծերի՝ գրականության, երաժշտության, թատրոնի և կինոյի երևելիների անձնական ժամացույցները, որոնցից յուրաքանչյուրի սլաքները կանգ են առել հիշողության մի ակնթարթում:

Ցուցադրվող 60 ժամացույցներից միայն մեկի սլաքներն են բաբախում առ այսօր՝ կամրջելով անցյալ ու…

SUMMEET ժամանակակից պարի փառատոնն ընդլայնել է աշխարհագրությունը

Մայիսի 29, 2025
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ հունիսի 14-ից հուլիսի 1-ը Երևանում և Գյումրիում կանցկացվի SUMMEET ժամանակակից պարի 5-րդ միջազգային ամառային փառատոնը:

SUMMEET փառատոնի ծրագրում ամփոփված են ժամանակակից պարի, ֆիզիկական և վիզուալ թատրոնի բեմականացումներ, պերֆորմանսներ՝ ներկայացված հայկական թատրոններում, ինչպես նաև քաղաքային լանդշաֆտի արտասովոր վայրերում։

5-րդ փառատոնն իրականացվում է միջազգային նոր համագործակցություններով՝…

Հայաստանը 2027 թ. կհյուրընկալի ֆրանկոֆոնիայի երկրների մշակույթի նախարարների կոնֆերանսը

Մայիսի 27, 2025
Մշակութային լուրեր

Կանադայի Քվեբեկ քաղաքում տեղի ունեցած Ֆրանկոֆոն երկրների մշակույթի նախարարների համաժողովում քննարկվել և հավանության է արժանացել ֆրանկոֆոն երկրների մշակույթի նախարարների հերթական՝ 2027 թվականի 6-րդ համաժողովը Հայաստանում անցկացնելու հարցը:

Համաժողովին մասնակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:

Հայաստանի առաջարկն ընդունվել է միաձայն և ներառվել համաժողովի եզրափակիչ հռչակագրում,…

Դանիել Դանիելյանը մասնակցել է ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովին

Մայիսի 26, 2025
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

Կանադայի Քվեբեկ քաղաքում կայացել է ֆրանկոֆոն մշակույթի նախարարների 5-րդ կոնֆերանսը, որն անցկացվել է «Հաստատել մեր մշակութային ինքնիշխանությունը. ռազմավարություններ և գործիքներ ֆրանկոֆոնիայի թվային և ներառական միջավայրի համար» խորագրի ներքո:

Նախարարական համաժողովին մասնակցել և ելույթով հանդես է եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Նա ներկայացրել է մշակույթի ոլորտում Հայաստանի թվային հայեցակարգի ռազմավարությունն…

Կայացել է «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի ազգային համակարգողների ամենամյա համաժողովը

Մայիսի 26, 2025
Մշակութային լուրեր

Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում կայացել է «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի ազգային համակարգողների ամենամյա համաժողովը: Հայաստանը ծրագրին մասնակցում է 2000 թվականից:

Համաժողովին մասնակցող ավելի քան 30 երկրի ազգային համակարգողներից զեկուցմամբ հանդես են եկել Հայաստանի, Իտալիայի, Լիտվայի և Նորվեգիայի ներկայացուցիչները: Հայաստանը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատմության և մշակույթի…

Երևանում մեկնարկել է եվրոպական ֆիլմերի փառատոնը

Մայիսի 26, 2025
Մշակութային լուրեր

Երևանում մեկնարկել է եվրոպական ֆիլմերի փառատոնը, որը կանցկացվի մայիսի 24-30-ը Կինոյի տանը:

Փառատոնը Եվրոպայի տարբեր երկրների հեղինակավոր ֆիլմերին ծանոթանալու և եվրոպական մշակույթը բացահայտելու և կինեմատոգրաֆիայի բարձրարժեք նմուշներ վայելելու լավագույն հնարավորություն է։

Բացմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արթուր…

Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է «Խաղաղություն» միջազգային մանկապատանեկան ստեղծագործական մրցույթ-ցուցահանդեսի հաղթողներին

Մայիսի 26, 2025
Մշակութային լուրեր Լուրեր կազմակերպություններից

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Արհեստագործների միություն» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ Հայաստանի նկարիչների միությունում տեղի են ունեցել «Խաղաղություն» միջազգային մանկապատանեկան ստեղծագործական մրցույթ-ցուցահանդեսի եզրափակիչ ցուցադրությունն ու հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը։

Միջոցառմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Մրցույթ-ցուցահանդեսը միավորել է Հայաստանի և աշխարհի տարբեր երկրների՝ Եգիպտոսի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ուզբեկստանի, Թուրքիայի,…

  • Ժողովրդական խոսքի անմահ մշակը. քարտեզագրելով Հ. Թումանյանի ուղին

    Այս թեման, որն  նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։

  • Conditional Sentences in English

    Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի: