ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Մշակութային լուրեր

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Պոեզիայի համաշխարհային օրվա կապակցությամբ

Մարտի 24, 2026
Մշակութային լուրեր

Պոեզիան փողոցը չէ,
այլ փողոցով անցնող
մարդը միայնակ՝
ձեռքերը գրպաններում...

Հենրիկ Էդոյան

Պոեզիայի համաշխարհային օրը առիթ է վերարժևորելու խոսքի բացառիկ ուժը, որը դարեր շարունակ ուղեկցել է մարդկությանը՝ ձևավորելով մեր միտքը և ինքնագիտակցությունը։ Բանաստեղծությունն արվեստի բազմակողմ դրսևորում է, որը գերազանցում է լեզվի…

«Մկների ժողովը». առաջնախաղ Վանաձորում

Մարտի 20, 2026
Մշակութային լուրեր

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում մարտի 24-ին տեղի կունենա «Մկների ժողովը» մանկական ներկայացման առաջնախաղը՝ ըստ Աթաբեկ Խնկոյանի համանուն ստեղծագործության։

Բեմադրության, բեմականացման և ձևավորման հեղինակն է Գյումրիից հրավիրված ռեժիսոր Ասպրամ Բաղդասարյանը, որը ներկայացմանը հաղորդել է թատերական ինքնատիպ լեզու և գունեղ արտահայտչականություն։

«Մկների ժողովը» ներկայացման առանցքում բարոյական և դաստիարակչական կարևոր…

Առաջնախաղ Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում

Մարտի 20, 2026
Մշակութային լուրեր

Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի փոքր բեմում մարտի 28-ին և 29-ին՝ ժամը 19:00-ին, տեղի կունենա «Ամենասիրուն ջրահեղձը» ներկայացման առաջնախաղը՝ ըստ Գաբրիել Գարսիա Մարկեսի համանուն պատմվածքի։

Բեմադրիչը Արինա Արարատյանն է, բեմանկարիչը՝ Նելլի Բարսեղյանը, զգեստները ձևավորել է Լուսինե Խաչատրյանը։

Բեմադրական այս աշխատանքը մարկեսյան մոգական ռեալիզմի նուրբ և բազմաշերտ աշխարհը թատերական…

Ակտիվացնելով Հայաստան-սփյուռք կապերը

Մարտի 20, 2026
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հունաստանի «Հայաստան» հասարակական մշակութային կենտրոնի համահիմնադիր Մինաս Տեր-Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում ընդգրկված էին տարբեր երկրներում սփյուռքի կառույցների ներկայացուցիչներ:

Հանդիպմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Ողջունելով պատվիրակության անդամներին՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է Հայաստանի և սփյուռքի կրթամշակութային կապերի զարգացումը և այդ առումով…

«Չեսարի դարպաս» հուշարձանի տարածքը կամբողջականացվի, և կիրականացվի պետական գրանցում

Մարտի 19, 2026
Մշակութային լուրեր

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվել է «Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս բնակավայրի «Բնակելի տուն. իշխան Չեսար Օրբելյանի ապարանքը (Չեսարի դարպաս)» հուշարձանի զբաղեցրած տարածքին կից հողամասերի և գույքերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» որոշման նախագիծը:

Նախատեսվում է ամբողջականացնել հուշարձանի տարածքը և իրականացնել պետական գրանցում, ապահովել պահպանություն, կազմակերպել ուսումնասիրություններ և…

Պետությունն ընդլայնում է սպորտի հասանելիությունը և զարգացնում մշակութային կյանքը

Մարտի 19, 2026
Մշակութային լուրեր Սպորտային լուրեր

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր ներկայացվել է ՀՀ կառավարության ծրագրի՝ 2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը։

Մշակութային և կրթական իրավունքներին առնչվող բաղադրիչը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

Սպորտի ոլորտում ներդրումներն ընդլայնվում են

Անդրադառնալով սպորտի ոլորտում երեխաների…

Այց՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Մարտի 19, 2026
Մշակութային լուրեր

Հայոց ցեղասպանության հուշահամալիրում հիմնանորոգման աշխատանքները շարունակվում են:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հերթական այցն է կատարել հուշահամալիր՝ հետևելու դրանց ընթացքին:

Կապալառու կազմակերպության ներկայացուցիչները ներկայացրել են իրականացվող աշխատանքների ընթացքը, ներկա վիճակը։

ԿԳՄՍ նախարարը մեկ անգամ ևս շեշտել է աշխատանքները պատշաճ որակով և սահմանված ժամկետներում իրականացնելու անհրաժեշտությունը՝…

Թատերական շաբաթը կանցկացվի մարտի 21-29-ը

Մարտի 17, 2026
Մշակութային լուրեր

Թատրոնի միջազգային օրը նշվում է մարտի 27-ին՝ միավորելով բեմարվեստի ստեղծագործողներին, արվեստագետներին և հանդիսատեսին։

Տոնի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ մարտի 21-29-ը կիրականացվի «Թատերական շաբաթ» ծրագիրը։

Թատրոնի միջազգային օրվա և թատերական շաբաթվա առիթով ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող թատրոնները ներկայացնում են թատերական ներկայացումներ, առաջնախաղեր, շրջայցեր թատրոնում՝ հանդիսատեսի համար…

Զարգացնելով ստեղծագործական արդյունաբերությունը. փոխըմբռնման հուշագիր

Մարտի 17, 2026
Մշակութային լուրեր

ԿԳՄՍ նախարարության և «Արվեստի ջատագովման համայնք» մշակութային հասարակական կազմակերպության միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր՝ կարևորելով ստեղծարար ոլորտների զարգացման ուղղությամբ համագործակցությունը:

Հուշագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և «Արվեստի ջատագովման համայնք» մշակութային ՀԿ նախագահ Սեդա Գրիգորյանը: Արարողությանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:

Հուշագրի նպատակն է ստեղծել Հայաստանում մշակույթի և ստեղծարար արդյունաբերության զարգացման…

Երևանում կբացվի ՍԵՄ սփյուռքահայ մշակույթի կենտրոնը

Մարտի 16, 2026
Մշակութային լուրեր

ԿԳՄՍ նախարարության և «ՍԵՄ սփյուռքահայ մշակույթի կենտրոն» հիմնադրամի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր:

Փաստաթուղթը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու հիմնադրամի համահիմնադիրներ Գրիգոր Պըլտյանը և Մովսես Տեր-Գևորգյանը։ Միջոցառմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիե Դանիելյանը:

Հուշագրի նպատակն է կողմերի միջև համագործակցության…

  • ԴԱՍԱՊԼԱՆ 21 (LESSON PLAN) ,English 11 Unit 4: READING CORNER (pp. 85–86)

    Թեմայի հեղինակ՝ Հերմինե Հայրապետյան

    Հարգելի գործընկերներ, Ներկայացնում եմ 11-րդ դասարանի անգլերենի «READING CORNER» (էջ 85–86) թեմայով ինտերակտիվ դասապլանը: Դասի հիմնական շեշտադրումները․ ՀՊՉ Չափորոշչային Նպատակներ․ Ընթերցանության տարբեր ռազմավարությունների (Skimming, Scanning, Detailed Reading) ձևավորում, տեքստի հիմնական…

  • ԴԱՍԱՊԼԱՆ 20 (LESSON PLAN) ,English 11Unit 4: PAST PERFECT CONTINUOUS (pp. 83–84)

    Թեմայի հեղինակ՝ Հերմինե Հայրապետյան

    Հարգելի գործընկերներ, Ներկայացնում եմ 11-րդ դասարանի անգլերենի «PAST PERFECT CONTINUOUS» (էջ 83–84) թեմայով ինտերակտիվ դասապլանը: Դասի հիմնական շեշտադրումները․ ՀՊՉ Չափորոշչային Նպատակներ․ Past Perfect Continuous (Անցյալ վաղակատար շարունակական) ժամանակաձևի կառուցվածքի, իմաստային…

  • ԴԱՍԱՊԼԱՆ 19 (LESSON PLAN) ,English 11Unit 4: GRAMMAR CORNER (pp. 80–81)

    Թեմայի հեղինակ՝ Հերմինե Հայրապետյան

    Հարգելի գործընկերներ, Ներկայացնում եմ 11-րդ դասարանի անգլերենի «GRAMMAR CORNER» (էջ 80–81) թեմայով ինտերակտիվ դասապլանը: Դասի հիմնական շեշտադրումները․ ՀՊՉ Չափորոշչային Նպատակներ․ Քերականական կառույցների ճանաչում, աստիճանական յուրացում և ճիշտ կիրառում պարզ նախադասությունների…

  • ԴԱՍԱՊԼԱՆ 18 (LESSON PLAN) ,English 11Topic 4: ECOLOGY (pp. 74–75)

    Թեմայի հեղինակ՝ Հերմինե Հայրապետյան

    Հարգելի գործընկերներ, Ներկայացնում եմ 11-րդ դասարանի անգլերենի «TOPIC 4: ECOLOGY» (էջ 74–75) թեմայով ինտերակտիվ դասապլանը: Դասի հիմնական շեշտադրումները․ ՀՊՉ Չափորոշչային Նպատակներ․ Էկոլոգիային, շրջակա միջավայրի պահպանությանն ու բնապահպանական խնդիրներին առնչվող բառապաշարի…

  • ԴԱՍԱՊԼԱՆ 17 (LESSON PLAN) ,English 11,THEMATIC IDIOMS AND PHRASAL VERBS (p. 73)

    Թեմայի հեղինակ՝ Հերմինե Հայրապետյան

    Հերմինե ջան, ահա էջ 73-ի («THEMATIC IDIOMS AND PHRASAL VERBS») թեմայով դասապլանը՝ նույն ձևաչափով (ArmEdu ֆորումի ներածություն, առանց նկարների/էմոջիների, մեկ տողով բառապաշար, 5, 10, 15 րոպեանոց փուլերով): Դարձվածքները (idioms) և…