ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «SUMMEET Հայաստանում» ժամանակակից պարի միջազգային ամառային փառատոնն այս տարի կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 1-ը Երևանում և Գյումրիում։
Փառատոնի մեկնարկին ընդառաջ՝ «Արմենպրես» լրատվական գործակալությունում այսօր տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որին մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, «SUMMEET Հայաստանում» ժամանակակից պարի միջազգային ամառային փառատոնի պրոդյուսեր, «Սարեր» մշակութային հասարակական կազմակերպության նախագահ Էռնա Ռևազովան, փառատոնի միջազգային պրոդյուսեր Հայկ Վարդանյանը, փառատոնի գեղարվեստական ղեկավար Վալերիա Կասպարովան և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Սառա Նալբանդյանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը նշել է, որ փառատոնի անցկացումը հրաշալի առիթ է մեկ անգամ ևս խոսելու ինչպես ժամանակակից պարի, այնպես էլ, առհասարակ, Հայաստանում պարարվեստի ոլորտի մասին: Նախարարի տեղակալն ընդգծել է՝ հայկական ազգային պարարվեստն ունի հազարամյակների պատմություն, որը կատարելագործվելով՝ սերնդեսերունդ փոխանցվել է մեզ: Դրա վառ օրինակն է ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնը՝ իր նվագարանների և պարային համույթներով, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, Պարարվեստի պետական քոլեջը, ինչպես նաև ժամանակակից, ժողովրդական տարբեր համույթներն ու անսամբլները, որոնք մեծ պրոֆեսիոնալիզմով հանդես են գալիս ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրի հեղինակավոր բեմերում և տարբեր հարթակներում:
«SUMMEET փառատոնը վկայում է, որ Հայաստանը դառնում է ժամանակակից կատարողական արվեստների նոր հարթակ։ Ժամանակակից պարի օրգանիկ զարգացման համար անհրաժեշտ է ունենալ կապեր արտերկրի պրոֆեսիոնալ խմբերի, պարուսույցների, ոլորտի մասնագետների, կազմակերպությունների հետ, համատեղ ներկայացումներ անել, որոնցից են, օրինակ, փարաջանովյան տարվան նվիրված հայ-ֆրանսիական համատեղ պարային ներկայացումներն ու տարբեր հոբելյանական միջոցառումների շրջանակում իրականացված նախաձեռնությունները:
Արդեն 5 տարի է՝ Հայաստանն ունի ժամանակակից պարի միջազգային ամառային փառատոն, որն էլ այս ուղղության զարգացման հիմնական հարթակն է: Այն հրաշալի հնարավորություն է միջազգային գործընկերների հետ համագործակցելու, ժամանակակից պարի հայաստանյան գործընթացները ներկայացնելու, փոխանակումներ իրականացնելու տեսանկյունից: Ժամանակակից պարը դառնում է մեր մշակութային դաշտի անբաժանելի և ակտիվ բաղադրիչը։ Փառատոնը մեծապես նպաստում է ոլորտի մասնագետների զարգացմանը, նոր սերնդի ներգրավմանը և հանդիսատեսի կրթությանը։ Այս տարի փառատոնն ընդլայնել է աշխարհագրությունը. մասնակցում են Ճապոնիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Հարավային Կորեայից, Ռուսաստանից, Ղազախստանից և այլ երկրներից»,- ասել է նախարարի տեղակալը և վստահեցրել, որ պարարվեստի ճյուղերը պետական մշակութային քաղաքականության առանցքում են, և նախարարությունը պատրաստակամ է աջակցելու, օժանդակելու բոլոր այն նախաձեռնություններին, որոնք միտված են ոլորտի զարգացմանն ու հանրահռչակմանը:
«SUMMEET Հայաստանում» ժամանակակից պարի միջազգային ամառային փառատոնի պրոդյուսեր Էռնա Ռևազովայի խոսքով՝ հայկական պարարվեստն ունի խոր արմատներ և փառատոնի նպատակն է ազգային պարին հաղորդել ժամանակակից շունչ:
«Փառատոնի շրջանակում մեկ օրն ամբողջությամբ կնվիրվի ազգային ժամանակակից պարին՝ «Armenian Showcase» ծրագրին, որի շրջանակում ցուցադրվելու են հայ պարուսույցների և ժամանակակից պարային ընկերությունների լավագույն բեմադրությունները՝ հայ պարուսույցների, արվեստի փորձագետների քննարկմամբ և գնահատմամբ: Նախորդ 4 տարիների ընթացքում այս ծրագրին մասնակցել է 28 հայ պարուսույց, իսկ այս տարի ավելացել է ևս 10 պարուսույց»,- տեղեկացրել է փառատոնի պրոդյուսեր Էռնա Ռևազովան:
Նրա խոսքով՝ փառատոնը նպաստում է նաև հայկական ժամանակակից պարարվեստի հանրահռչակմանը՝ հրավիրելով միջազգային պրոդյուսերներ տարբեր երկրներից, որոնք հնարավորություն ունեն ընտրելու «Armenian Showcase» ծրագրի մասնակիցների աշխատանքները՝ հետագայում ներկայացնելու նաև այլ փառատոներին:
Փառատոնի միջազգային պրոդյուսեր Հայկ Վարդանյանը ներկայացրել է այս տարվա փառատոնի միջազգային ներգրավվածությունը՝ նշելով, որ փառատոնին միացել են նաև հեռավոր արևելքի երկրները. «Նախորդ տարիներին փառատոնին մասնակցում էին եվրոպական և ամերիկյան երկրները, իսկ այս տարի առիթ ունեցանք Ճապոնիայի և Հարավային Կորեայի պարուսույցներին ևս ներգրավել փառատոնին»:
Գեղարվեստական ղեկավար Վալերիա Կասպարովան անդրադարձել է փառատոնի կրթական բաղադրիչին և նշել, որ փառատոնի հիմնական նպատակներից է կրթությունը:
«Մեր առաջին քայլերից մեկը հենց անվճար վարպետության դասերի իրականացումն էր, որոնց մասնակցում են ինչպես մասնագետներն, այնպես էլ սիրողական խմբերն ու անհատները, պարարվեստի քոլեջի ուսանողներն ու պրոֆեսիոնալ պարողները: Շատ կարևոր է, որ այս տարիների ընթացքում մեր լսարանն ընդլայնվել է, և կրթության միջոցով առավել կատարելագործել են մասնակիցների գիտելիքներն ու փորձառությունը: Մեր գլխավոր նպատակներից է նաև ստեղծել խաչմերուկ, որտեղ հնարավոր է ներկայացնել հայկական պարարվեստը՝ միջազգային այլ փառատոներում ներգրավվելու համար»:
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Սառա Նալբանդյանը կարևորել է «SUMMEET Հայաստանում» ժամանակակից պարի միջազգային ամառային փառատոնի ազդեցությունը. «Անչափ կարևոր է, որ փառատոնի մասնակիցների ընտրությունը կատարվում է մեծ մանրակրկիտությամբ, և այս ընթացքում փառատոնի բոլոր մասնակիցները ներկայացել են միայն կատարողական բարձր վարպետությամբ: Դա հնարավորություն է տալիս մեր երկրում տեսնել ամբողջ աշխարհում այս ոլորտում իրականացվող բոլոր գործընթացները՝ իր լավագույն դրսևորումներով: Փառատոնը կարճ ժամանակահատվածում մեծ ազդեցություն ունեցավ՝ ժամանակակից պարի հանդեպ ձևավորելով մեծ հետաքրքրություն՝ մասնագիտական շրջանակներում»:
Նշենք, որ SUMMEET փառատոնի ծրագրում ամփոփված են ժամանակակից պարի, ֆիզիկական և վիզուալ թատրոնի բեմականացումներ, պերֆորմանսներ՝ ներկայացված հայկական թատրոններում, ինչպես նաև քաղաքային լանդշաֆտի արտասովոր վայրերում։
5-րդ փառատոնի նախապատրաստական աշխատանքները մեկնարկել են 2024 թ. դեկտեմբերից՝ փառատոնից վեց ամիս առաջ, ինչի շնորհիվ միջազգային նոր համագործակցությունների սկիզբ է դրվել ճապոնացի, հարավկորեացի, բրիտանացի, գերմանացի, ֆրանսիացի, իտալացի, ռուս և ղազախ պարուսույցների հետ:
Փառատոնի շրջանակում էականորեն ընդլայնվել է կրթական ծրագիրը. Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում կանցկացվեն վարպետաց դասեր և լաբորատորիաներ (Կացուրա Կան` Ճապոնիա, ACTS` Ֆրանսիա), ինչպես նաև Գյումրիում՝ վարպետաց դասեր (Կաննոն Դանս՝ ՌԴ, Արթուր Գալիմուլին և Տոմիրիս Մետիբաևա՝ Ղազախստան):
Փառատոնի շրջանակում ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության և Ֆրանսիական ինստիտուտի (Institut Français) աջակցությամբ կներկայացվի «PARlez français» հայ-ֆրանսիական նախագծի նոր ներկայացումը, որը բեմադրելու համար 3 հայ պարողներ և պարուսույց մեկնել են Փարիզ և միացել են ACTS պարային ակադեմիայի պարուսույցներին և արտիստներին՝ համատեղ արդյունքը հունիսի 27-ին ԵԹԿ ինստիտուտի բեմում ցուցադրելու նպատակով: Ճապոնացի հայտնի պարուսույց, «Բուտո» (Butoh) պարի ներկայացուցիչ Կացուրա Կանի վարպետաց դասերի արդյունքում ստեղծվելիք ներկայացումը ևս կցուցադրվի փառատոնի շրջանակում: Կացուրա Կանը կներկայացնի նաև դասախոսություն և մենապար:
Գերմանացի աշխարհահռչակ բեմադրիչ Մարկո Գյոկեի կողմից բեմադրված մենապարը կներկայացնի Հանովերի թատրոնի մենապարուհի Լիլիթ Հակոբյանը:
Սանկտ-Պետերբուրգի «Կաննոն Դանս» պարային ընկերությունը ներկայանալու է հարավկորեացի պարուսույց Սուջոն Կիմի «Պարադոքս» ներկայացումով, որն ազատության, սիրո, նախապաշարմունքի և արվեստի պարադոքսների արտացոլումն է՝ բեմադրողի աշխարհընկալմամբ։ Պարային ընկերությունը կցուցադրի նաև Լիլիթ Հակոբյանի բեմադրած «Անսրտություն» ներկայացումը:
Այս տարի առաջին անգամ փառատոնի շրջանակում կներկայացվի SUMMEET4KIDS ծրագիրը, որի մասնակիցները կցուցադրեն ներկայացումներ Երևանում և Գյումրիում։
Նշենք, որ փառատոնի կազմակերպիչներն են «Սարեր» մշակութային հասարակական կազմակերպությունը, Open Look ժամանակակից պարի միջազգային փառատոնի հիմնադիր Վադիմ Կասպարովը, օպերային երգիչ Հայկ Վարդանյանը և Balmanukyan Dance Project պարային ընկերությունը։
Փառատոնի գլխավոր գործընկերն է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Եթե այսօր հնարավորություն ունենայիք ձեր տեխնոլոգիայի արվեստանոցը վերազինելու, ո՞ր երեք գործիքը կամ սարքավորումն առաջին հերթին կընտրեիք և ինչո՞ւ:
Իմ մանկավարժական փորձից համոզվել եմ, որ կերպարվեստի և տեխնոլոգիայի դասերը սովորողների ստեղծագործական մտածողության զարգացման լավագույն հնարավորություններից են: Երբ աշակերտին տրվում է հնարավորություն ինքնուրույն մտածելու, ընտրություն կատարելու, փորձարկելու և սեփական գաղափարներն…
Բարև, հարգելի՛ գործընկերներ: Վերջին տարիներին ավելի հաճախ եմ համոզվում, որ միջառարկայական համագործակցությունը կարող է ուսուցման գործընթացն ավելի հետաքրքիր և արդյունավետ դարձնել: Իմ դասավանդման ընթացքում մի քանի անգամ իրականացրել եմ համատեղ…
Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ մանկավարժներ,Լեզվի դասավանդման ամենօրյա պրակտիկայում հաճախ ենք բախվում մի նուրբ խնդրի. ինչպե՞ս ուսուցանել անաղարտ գրական հայերենը՝ միաժամանակ արմատախիլ չանելով այն հարուստ, գունեղ ու կենդանի լեզվամտածողությունը, որն աշակերտը բերում…
Արդյո՞ք դիմորդական քննությունների ներկայիս թեստային համակարգը իրապես ստուգում է աշակերտի հաղորդակցման և գրավոր խոսքի հմտությունները: Ինչպե՞ս եք հավասարակշռում քննական թեստերի վարժանքը (Exam Drill) լեզվի իրական իմացության (Communicative approach) զարգացման հետ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց