ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Գրականության և արվեստի թանգարանը հայտարարում է «Եվրոպական ժառանգություն կերտող երիտասարդներ» խորագրով ստեղծագործական մրցույթ դպրոցականների համար:
Մրցույթին կարող են դիմել բոլոր հետաքրքրասեր, ստեղծագործ, նախաձեռնող պատանիներն ու աղջիկները՝ մասնակցելով համաեվրոպական հարթակին, որի շրջանակում հնարավորություն կա ազատ ստեղծագործելու և հայրենիքը Եվրոպայում ներկայացնելու։
Մասնակցել կարող են…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը կազմակերպում է Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հոբելյանական միջազգային գիտաժողով։
Գիտաժողովին մասնակցելու են ՌԴ գիտությունների ակադեմիայի Ա. Մ. Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտը, Մխիթարյան միաբանությունը, Երևանի պետական համալսարանը, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը, ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանը:
…Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան-ինստիտուտում հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքները շարունակվում են:
Հերթական այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հետևել է աշխատանքների ընթացքին:
Նախարարին ուղեկցել է ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը։
Կապալառու կազմակերպության պատասխանատուները նախարարին տեղեկացրել են արված շինարարական աշխատանքների մասին։ Նախարարին տեղում զեկուցվել…
Մեկնարկել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող «ՌեԱ» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի 17-րդ միջազգային փառատոնը. մեկնարկն ազդարարվել է Կինոյի տանը՝ ռեժիսոր Սիլվեն Շոմեի «Մարսել Պանյոլի փառահեղ կյանքը» ֆրանս-բելգիական արտադրության ֆիլմով:
Բացման արարողությանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս…
ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 21-ին՝ 19:00-ին, «Կարեն Դեմիրճյան» մարզահամերգային համալիրում կկայանա իտալացի անվանի տենոր Վիտտորիո Գրիգոլոյի բացառիկ մենահամերգը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ` Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ։
Համերգը կկայանա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-րդ հոբելյանական համերգաշրջանի ու Երևանյան 17-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում:
Հռչակավոր իտալացի տենոր Վիտտորիո Գրիգոլոն Հայաստանում հանդես կգա առաջին անգամ։ Հանդիսատեսին սպասվում է ամենասիրված, հանրահայտ, ժամանակակից ու դասական երգերի ունկնդրում՝ Volare,…
Հոկտեմբերի 17-ը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրն է:
Օրվա կապակցությամբ ԿԳՄՍ նախարարությունը 8-12-րդ դասարանների աշակերտների շրջանում հոկտեմբերի 3-9-ը հայտարարել էր մրցույթ` «Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգությունը» խորագրով: 7 օրվա ընթացքում մրցույթին մասնակցել է շուրջ 1700 աշակերտ:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հաղթող աշակերտներին հանձնել է շնորհակալագրեր և խրախուսական նվերներ: Միջոցառումը…
Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, «ԻՆԱԼԿՈ» հիմնադրամի, «Հիշատակարան» ՀԿ-ի աջակցությամբ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանն անցկացրել է հոբելյանական համաժողով՝ նվիրված գրողի ստեղծագործական հարուստ ժառանգությանը։
Համաժողովին բացման խոսքով հանդես են եկել «ԻՆԱԼԿՈ» հիմնադրամի գլխավոր տնօրեն Ֆիլիպ Ադվանին, հիմնադրամի ղեկավար Արնո Ժենեուան, Ֆրանսիայի Հանրապետությունում ՀՀ…
ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ իրականացվել է «ՍևանաՑԱՆՑ» ծրագիրը՝ նվիրված ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության կոնվենցիայի միջազգային օրվան:
Ծրագրի անցկացվել է ««Սևան» երիտասարդական ակումբ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և նպատակ ունի Գեղարքունիքի մարզի երիտասարդների շրջանում տարածել ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության գաղափարը, խթանել մշակութային և բնապահպանական կրթությունը: Ծրագրին մասնակցել են երիտասարդներ Գեղարքունիքի մարզի Գավառ,…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակիցներն այցելել են Տավուշի մարզի մի շարք հուշարձաններ, այդ թվում՝ դժվարամատչելի վայրերում գտնվող։
Այցելության շրջանակում մշտադիտարկվել են Կիրանց, Առաքելոց, Մակարավանք, Դեղձնուտ վանական համալիրները, Մորո Ձորո (Ծռվիզ), Աղավնավանք եկեղեցիները։
Մշտադիտարկման ընթացքում առանձնակի ուշադրություն է դարձվել նաև Կիրանց և Առաքելոց վանական համալիրների ներսում գտնվող որմնանկարներին։
…Հոկտեմբերի 17-ը հռչակվել է Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օր՝ համաձայն 2023 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 42-րդ նստաշրջանում ընդունված որոշման:
Նախաձեռնության շրջանակում արդեն երկրորդ տարին է՝ Հայաստանում նշվում է այդ խորհրդանշական օրը՝ արժևորելով ոչ նյութական մշակութային ժառանգության դերը հասարակության հոգևոր, մշակութային և ստեղծագործական ոլորտներում։
Տոնական միջոցառումները տարեցտարի ընդլայնվում են՝ ընդգրկելով…
Հարգելի գործընկերներ, Հաճախ ենք տեսնում աշակերտների, ովքեր ամբողջ գիշեր դաս են սովորում, բայց առավոտյան գրեթե ոչինչ չեն հիշում: Որպես կենսաբան՝ ես փորձում եմ նրանց բացատրել, որ ուղեղը սովորական «պարկ» չէ,…
ֆիզիկա առարկայի միջառարկայական կապերի համար լայն կիրառություն ունեցող թեմաներից է, որի միջոցով կարող ենք կապ հաստատել նաև հասարակագիտության հետ:
Ես առանձնացրել եմ թվային գործիքների կիրառման մի քանի կետեր, որոնք բարձրացնում են դասի որակը: ակնթարթային հետադարձ կապ և գնահատում լաբորատոր աշխատանքների վիզուալիզացում աշակերտների ներգրավվածություն Ես ֆիզիկայի դասերին կիրառում եմ օրինակ…
Նախագծային ուսուցման մեթոդը հասարակագիտության դասավանդման մեջ առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ առարկան ինքնին ուղղված է ոչ միայն գիտելիքի փոխանցմանը, այլև քաղաքացիական գիտակցության ձևավորմանը: Երբ աշակերտը պարզապես լսում է մարդու իրավունքների,…
1. Գրաֆիկա թեմայի նշանակությունը «Տեխնոլոգիա» առարկայում «Տեխնոլոգիա» առարկան նպատակ ունի զարգացնել սովորողների ստեղծագործական, նախագծային և գործնական հմտությունները: Գրաֆիկան այս համատեքստում կարևոր ուղղություն է, քանի որ այն միավորում է. պատկերային մտածողությունը…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց