ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Մշակութային լուրեր

Հերթական այցը Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ապրիլի 16, 2026
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հերթական աշխատանքային այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր, որտեղ ավարտին են մոտենում հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքները:

Նրան ուղեկցել են ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը և ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը։

Հուշահամալիրի նախագծի հեղինակային խմբի ճարտարապետները և կապալառու շինարարական կազմակերպության…

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Հայ կինոյի օրվա կապակցությամբ

Ապրիլի 16, 2026
Մշակութային լուրեր Պաշտոնական

Հարգելի՛ կինոգործիչներ, հայ կինոյի երկրպագուներ, շնորհավորում եմ ձեզ Հայ կինոյի օրվա կապակցությամբ։

Ժամանակակից աշխարհը հնարավոր չէ պատկերացնել առանց կինեմատոգրաֆի: Այն միայն արվեստ չէ․ այն ժողովուրդների պատմության, հոգևոր արժեքների և ինքնության արտացոլումն է, որը, իրավամբ, կամրջող դեր է խաղում տարբեր մշակույթների և քաղաքա­կրթությունների միջև՝ ապահովելով մշակութային բազմազանությունն ու մյուս մշակույթներին հաղորդակից…

Հայ կինոյի օրը կանցկացվի «Անահիտ» մրցանակաբաշխությունը

Ապրիլի 16, 2026
Մշակութային լուրեր

ԿԳՄՍ նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Հայկական ազգային կինոակադեմիան անցկացնում է «Անահիտ» մրցանակաբաշխությունը:

Մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը կկայանա այսօր՝ Հայ կինոյի օրը, «Դվին մյուզիքլ հոլ»-ում: Միջոցառումն իրականցում է «Լուսաբաց» մշակութային ՀԿ-ն:

Ազգային կինոակադեմիայի նախաձեռնած «Անահիտ» մրցանակաբաշխությունը հայ կինոարվեստի առաջընթացին և հանրահռչակմանն ուղղված հիմնական միջոցառումներից է։ Մրցանակաբաշխության նպատակն է նպաստել հայրենական…

Բացվել է «Արշիլ Գորկի. Նյու Յորք - Երևան. նոր ձեռքբերում» խորագրով ցուցահանդեսը

Ապրիլի 16, 2026
Մշակութային լուրեր

Հայաստանի ազգային պատկերասրահում պաշտոնապես բացվել է «Արշիլ Գորկի. Նյու Յորք - Երևան. նոր ձեռքբերում» խորագրով ցուցահանդեսը։

Կառավարությունը միջազգային աճուրդից ձեռք է բերել աշխարհահռչակ ամերիկահայ նկարչի «Անվերնագիր» (1944 թ.) գրաֆիկական աշխատանքը (թուղթ, մատիտ, 45.4×55.5 սմ), ինչը կարևոր ներդրում է ազգային հավաքածուի համալրման գործում։

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը,…

Միջոցառումներ՝ Արվեստի համաշխարհային օրվա շրջանակում

Ապրիլի 15, 2026
Մշակութային լուրեր

Ապրիլի 15-ն աշխարհում նշվում է որպես Արվեստի համաշխարհային օր։

ԿԳՄՍ նախարարությունն Արվեստի օրվա շրջանակում Երևանում, Արտաշատում և Վանաձորում նախաձեռնել է բազմաժանր մշակութային միջոցառումներ:

Մի շարք մշակութային և կրթական հաստատություններ, մասնակցելով ծրագրին, անցկացրել են ցուցահանդեսներ, արվեստի բացօթյա արշավներ, ինտերակտիվ նախագծեր և ստեղծագործական տարաբնույթ նախաձեռնություններ, թատերական և մնջախաղային ներկայացումներ, ինչպես նաև համերգային…

Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք-2026. միջոցառումների ժամանակացույց

Ապրիլի 15, 2026
Մշակութային լուրեր

ԱՊՀ երկրների «Մշակութային մայրաքաղաքներ» միջպետական ծրագրի շրջանակում 2026 թվականին Մեղրի քաղաքը հռչակվել է ԱՊՀ մշակութային մայրաքաղաք։

Այդ կապակցությամբ ապրիլի 16-17-ը Մեղրիում և Ագարակում իրականացվելու են մշակութային բազմաբնույթ միջոցառումներ:

Ծրագրի պաշտոնական բացման արարողությունը տեղի կունենա ապրիլի 16-ին՝ ժամը 19:00-ին․ նախատեսված է գալա-համերգ՝ Հայաստանի էստրադային ջազ նվագախմբի մասնակցությամբ: Միջոցառման նպատակն է ներկայացնել…

«Իմ գույնը կարևոր է». լուսանկարչական նախագիծ՝ նվիրված Արվեստի համաշխարհային օրվան

Ապրիլի 15, 2026
Մշակութային լուրեր

ԿԳՄՍՆ Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնն Արվեստի համաշխարհային օրվա շրջանակում իրականացնում է «Իմ գույնը կարևոր է» խորագրով լուսանկարչական նախագիծը՝ ևս մեկ անգամ կարևորելով մշակութային կրթության, ներառականության և հավասարության արժեքները։

Լուսանկարչական նախագծում ներկայացված են կենտրոնի սաները, որոնցից յուրաքանչյուրն իր յուրահատուկ գույնն է հաղորդում արվեստի աշխարհին։ Հենց այս գաղափարից էլ ծնվել է նախագծի…

Մեկնարկել է «Արմմոնո» 24-րդ միջազգային թատերական փառատոնը

Ապրիլի 15, 2026
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Երևանում, Գյումրիում և Աբովյանում մեկնարկել է «Արմմոնո» 24-րդ միջազգային թատերական փառատոնը, որը կտևի մինչև մայիսի 1-ը:

Այս տարի փառատոնի մասնակից երկրներն են Իսպանիան, Իտալիան, Սերբիան, Ռումինիան, Իրանը, Ռուսաստանը և Վրաստանը: Կցուցադրվի 22 մոնոներկայացում, 8-ը՝ միջազգային ծրագրում։

Փառատոնի ծրագրում ներառված են բազմատեսակ մոնոներկայացումներ`…

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձն Արվեստի միջազգային օրվա կապակցությամբ

Ապրիլի 15, 2026
Մշակութային լուրեր

Սիրելի՛ արվեստագետներ և արվեստասեր հանրություն, ապրիլի 15-ին աշխարհը տոնում է Արվեստի միջազգային օրը: Այն առաջին անգամ նշվել է 2012 թվականին, իսկ 2019 թվականից ներառվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի տոների օրացույցում:

Օրը խորհրդանշական է և կապված է Լեոնարդո դա Վինչիի հետ, որը, իրավամբ, համարվում է ստեղծագործական ինքնարտահայտման, հումանզիմի, արվեստի և գիտության միասնականության խորհրդանիշը: Տոնը…

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-ամյակի շրջանակում տեղի է ունեցել աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգի համերգը

Ապրիլի 14, 2026
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսավորմամբ և աջակցությամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում տեղի է ունեցել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-ամյակին նվիրված գալա համերգը, որի հատուկ հյուրն էր աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգը։

Համերգին հետևել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, պաշտոնատար այլ անձինք,…