Հունվարի 30-ին Կապանի N13 հիմնական դպրոցում տեղի ունեցավ բաց դաս.
Առարկա՝ Գրականություն
Դասարան՝ VII բ
Դասի թեմա՝ Հովհաննես Շիրազ (ամփոփիչ դաս)
Նպատակները՝ Գրական բնագրերի ընթերցում, համեմատում, վերլուծում, բովանդակության վերարտադրում, հեղինակի վարպետության, ոճի և առանձնահատկությունների ընկալում Հայրենիքի արժևորման և աշխարհացիր հայության համախմբման պատգամախոսություն, ազգային սրբազան նպատակների արծարծումներով, անկախ պետականություն ունենալու երազանքով:
Աշակերտները ներկայացրեցին հայ մեծանուն բանաստեղծի ստեղծագործություններն ու կենսագրությունը: Նրանք Շիրազին ներկայացրին այնպես, ասես ողջ կյանքում ուսումնասիրել էին նրա պոեզիան և այն գիտակցմամբ, որ բանաստեղծի գրած յուրաքանչյուր տող ուղղված է հենց իրենց։ Ու նրանց է ուղղված նաև Շիրազի «Կտակը»․
․․․ Քեզ մեր սարն եմ կտակում, որ դուրս բերես սև ամպից, Որ տուն բերես շալակած արդարությամբ մեր անբիծ,
․․․ Քեզ Մասիսն եմ կտակում, որ դու պահես հավիտյան, Որպես լեզուն մեր հայոց, որպես սյունը քո հոր տան։
Հարցազրույցի հրավիրեցին բանաստեղծ Հովհաննես Շիրազին: Ինքնատիպ էր բանաստեղծի մուտքը դասարան. Նա ուղերձով հանդես եկավ ներկաներին: Դպրոցականները արտասանեցին Շիրազի «Թագադրում» բանաստեղծությունը, որի անզուգական տողերի ներքո «բանաստեղծի դերակատարը» օծվեց որպես գարնան թագավոր: Աշակերտները բազմաթիվ հարցեր ուղղեցին հեղինակի աթոռին նստած բանաստեղծին և նրանից լսեցին անկեղծ ու անմիջական պատասխաններ իր կյանքի հիշարժան դրվագների և գրած ստեղծագործությունների վերաբերյալ: Հարցերը զուգակցվում էին Շիրազի բանաստեղծությունների և «Հայոց Դանթեականից» հատվածների արտասանության հետ: Երբեմն այն ընդմիջվում էր Շիրազի մասին մեջբերումներով. «Նա, ժառանգելով իր ժողովրդի տաղանդի բանաստեղծական հատկանիշը, հասունացել է անյքան, լցվել է այնպես, ինչպես Արարատյան դաշտավայրի այն հարուստ վազը, որ հազվադեպ տեսակի է և իր արտասովոր ողկույզների նույնքան արտասովոր շողշողումներով ժպտում է ամեն անցորդի ու չի հարցնում նրա ով լինելը»։ Շիրազը հոյակապ դեմք է մեր պոեզիայի Պառնասում, հորդաբուխ ու ճշմարիտ բանաստեղծ. նրա ամեն մի բանաստեղծությունը մի գյուտ է` զարմանալի պատկերներով: Նա ոչ միայն անբաժան է մեր ժողովրդի հավիտենական երթից, այլև բոլոր հայ մեծերի հետ միասին նրան առաջնորդելու է մեր ազգային մեծ երազանքների իրականացման ճանապարհին:
«Բռունցքվելն է հավերժությունն Հայաստանի». Ահա՛ Շիրազյան պատգամն աշխարհացրիվ հայությանը:
ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան
Մաթեմատիկայի դասերին ՏՀՏ-ների կիրառումն ունի մի շարք առավելություններ. ï‚· գույնի, գրաֆիկայի, անիմացիաների օգտագործումը ընդլայնում են ինֆորմացիայի ներկայացման հնարավորությունները, ï‚· ապահովվում է դիտողականության ավելի բարձր մակարդակ, ï‚· ուսումնական նյութը դառնում է…
Մայրենի լեզվի օրը մեզ հնարավորություն է տալիս ոչ միայն խոսելու լեզվի արժեքի մասին, այլ նաև վերանայելու մեր ամենօրյա մասնագիտական գործելակերպը: Լեզուն դասագրքային նյութ չէ միայն․ այն կենդանի է մեր խոսքում,…
Սուխոմլինսկին գրել է. «Երեխաների կարողությունների և տաղանդների ակունքները նրանց մատների ծայրերում են: Դրանցից, պատկերավոր ասած, հոսում են ամենաբարակ առվակները, որոնք սնուցում են ստեղծագործ մտքի աղբյուրը: Որքան մեծ է վստահությունն ու…
Ինտեգրված դասերը հայոց լեզվի և գրականության ուսուցման մեջ առանձնանում են որպես արդյունավետ մանկավարժական մոտեցում, քանի որ ապահովում են լեզվական գիտելիքների և գեղարվեստական մտածողության համադրված զարգացում: Այս առարկաները, լինելով բովանդակային և…
Կատարում ենք գործնական աշխատանք, որտեղ օգնության կգա արվեստը: Ընտրում ենք համապատասխան թեմա, աշակերտներն իրենց պատկերացրած պատկերը նկարում են ( այս տարբերահոս պետք է աշխատեն նախապես ձևավորած խմբերը) , հետո ընդգծում…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց