Զինված ուժերի կազմավորման 28-րդ տարեդարձը նշվեց յուրահատուկ ձևով։
Հունվարի 29-ին Կապանի N13 հիմնական դպրոցում տեղի ունեցավ միջոցառում Հայոց բանակի կազմավորման 28-ամյակին նվիրված, որն անցկացվեց դպրոցի և N զորամասի հետ համատեղ /ԴԱԿ Ռիմա Մկրտչյան/: Զինվորներին տոն պարգևելու, ուրախանալու առիթին միացել էր դպրոցի աշակերտական խորհուրդը, զինծառայողներն էլ իրենց ստեղծագործություններով հանդես եկան։ Այսպիսի տրամադրության առիթներ զինվորներին շատ են պետք, որոնց անփորձանք վերադարձին սպասում են ծնողները, իսկ նրանցով հպարտանում է թիկունքի զինվորը՝ Հայաստանի քաղաքացին: Տոնական օրվան նվիրված միջոցառումների շրջանակում N զորամասի հրամանատարի ԲՀԱԳ տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և դպրոցի տնօրեն Զավեն Ստեփանյանը հանդես եկան շնորհավորական ուղերձով, որում, մասնավորապես ասվում էր. «Զինված ուժերի սպաներ և զինվորներ, սիրելի՛ աշակերտներ, մեծ պատիվ է շնորհավորել բոլորիս Հայոց բանակի ստեղծման 28-ամյակի կապակցությամբ և ձեզ հետ միասին նշել այս տոնը։ Չնայած մեր բանակի ստեղծման շատ բարդ պայմաններին՝ հայ ժողովուրդը պատվով ու հաղթանակով դուրս եկավ փորձությունից և ստեղծեց հզոր ու մարտունակ զինված ուժեր։ Այսօր հայոց բանակը ոչ միայն պետական ամենակայացած ինստիտուտներից մեկն է, այլև հայ ժողովրդի անվտանգության հուսալի երաշխավորը»։
Վերստին շնորհավորելով տոնի կապակցությամբ՝ մաղթում ենք խաղաղ ծառայություն, ուժ և եռանդ հայրենիքի պաշտպանության պատասխանատու գործում։
ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժ.Վարդանյան
Նախագծային աշխատանքների կազմակերպումը հաճախ դժվարություն է առաջացնում ուսուցիչների համար․ երբեմն դժվար է համակարգել ամբողջ գործընթացը, հետևել խմբային աշխատանքին կամ կազմակերպել վերջնական ներկայացումը: Հենց այսպիսի իրավիճակներում Miro հարթակը կարող է դառնալ…
«Հարգելի՛ գործընկերներ, բոլորս գիտենք, որ տարրական դպրոցում, հատկապես 4-րդ դասարանում, գնահատականը երբեմն դառնում է «ինքնանպատակ» թե՛ աշակերտների, թե՛ ծնողների համար: Ես փորձում եմ կիրառել ձևավորող գնահատման տարբեր գործիքներ, որտեղ շեշտը…
արգելի՛ գործընկերներ, ինքնուրույն ընթերցանության ժամերին Թումանյանի հուշերն ու հեքիաթները դասավանդելիս հաճախ եմ մտորում մի կարևոր հարցի շուրջ: Մի կողմից՝ մենք ձգտում ենք դասը դարձնել ինտերակտիվ՝ օգտագործելով թվային գործիքներ, դերային խաղեր…
Նոր չափորոշիչներով նախագծային ուսուցումը դարձել է մեր առօրյան, սակայն մեծ դասարաններում (30+ աշակերտ) հաճախ խնդիր է առաջանում՝ ինչպե՞ս ապահովել ԿԱՊԿՈՒ աշակերտի իրական և բովանդակային մասնակցությունը: Իմ 4-րդ դասարանում իրականացված «Հուշեր…
Մենք հաճախ ենք բախվում այն խնդրին, որ ժամանակակից աշակերտը «տեսողական» (visual) է և դժվարությամբ է ընկալում երկար, նկարագրական տեքստերը: Այսօր ՏՏ միջոցները մեզ թույլ են տալիս գրականությունը «հանել» գրքի էջերից…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց