ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Դպրոցական անցուդարձ

Լճաշենի առեղծվածային և բացառիկ նշանակության գտածոն

Դեկտեմբերի 22, 2020
Դպրոցական անցուդարձ

Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Ա. Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի «Հայոց պատմություն» և «Հասարակագիտություն» առարկաների ուսուցիչները մասնակցեցին «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտաս» հասարակական կազմակերպության (տնօրեն՝ Կարինե Հարությունյան) կողմից անցկացված եռօրյա դասընթացներին:

«Հայոց պատմություն» առարկայի ուսուցչուհի Լուսինե Հովհաննիսյանի նախաձեռնությամբ մասնակցեցին «ԵՄ հանուն մշակույթի առավել ուժեղ համայնքներ և տեղական նախաձեռնություններ» ծրագրի շրջանակներում կազմակերպվող մրցույթին…

Մեկնարկում է առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլը

Նոյեմբերի 19, 2020
Դպրոցական անցուդարձ

Նոյեմբերի 22-29-ը կանցկացվի ՀՀ դպրոցականների 2019-2020 ուսումնական տարվա 9-11-րդ դասարանների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլը։ Օլիմպիադաների հանրապետական փուլի ժամկետները, մասնակիցների թիվը և անցկացման վայրերը սահմանվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2020 թ. նոյեմբերի 9-ի թիվ 1533-Ա/2 հրամանով։

Անցկացման ժամկետները և մասնակիցների թիվը՝ ստորև.

Հայ գրականություն՝ նոյեմբերի 22-ին, մասնակիցների թիվը՝ 83,

Հայոց լեզու՝ նոյեմբերի 23-ին, մասնակիցների թիվը՝ 67,

Ռուսաց լեզու՝ նոյեմբերի 29-ին, մասնակիցների թիվը՝…

Դպրոցները միանում են «Քողարկող ցանցեր զինվորի համար» նախաձեռնությանը

Նոյեմբերի 1, 2020
Դպրոցական անցուդարձ

Մի շարք դպրոցներ «Դպրոցը` բանակին», «Մենք ենք մեր սահմանները» կարգախոսներով միացել են «Քողարկող ցանցեր զինվորի համար» կամավորական նախաձեռնությանը՝ ուսուցիչների և աշակերտների ներուժն օգտագործելով առաջնագծի ցանցեր պատրաստելու կարևոր գործում։

Սիրելի' աշակերտներ, ձեզնից յուրքանչյուրը կարող է միանալ նախաձեռնությանը՝ ընտրելով իր բնակավայրին ամենամոտ դպրոցը և փորձելով օգտակար լինել մեր հայրենիքի հաղթանակին։

Դպրոցներ

Երևան

Երևանի Ղ․ Ալիշանի անվան թիվ…

Թիկունքը՝ մշակույթ. Հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցների համար 2020 թ. ձեռք է բերվել 69, 2019 թ.՝ 87 երաժշտական գործիք

Հոկտեմբերի 30, 2020
Դպրոցական անցուդարձ Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը «Հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցների համար երաժշտական գործիքների ձեռքբերում» ծրագրի շրջանակում ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցներին տրամադրվել են երաժշտական գործիքներ:

Երաժշտական գործիքների բաշխումը հիմնված է հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցներում մի շարք առաջատար մասնագետների իրականացրած լսումների արդյունքների, ինչպես նաև մարզերում մշակութային կրթության համաչափության ապահովման սկզբունքի վրա:

Աշնանային արձակուրդը կերկարաձգվի ևս 2 շաբաթով

Հոկտեմբերի 27, 2020
Դպրոցական անցուդարձ Պաշտոնական

Հաշվի առնելով համավարակի տարածմամբ պայմանավորված իրավիճակը և ՀՀ առողջապահության նախարարության ցուցումը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը որոշում է կայացրել երկարաձգել աշնանային արձակուրդը ևս երկու շաբաթով՝ մինչև նոյեմբերի 12-ը ներառյալ:

Հոկտեմբերի 30-ից ուսումնառությունը հեռավար կշարունակեն միայն 12-րդ դասարանցիները և ուսումնական տարին կավարտեն ինչպես նախատեսված էր՝ հունիսի 4-ին։ 1-11-րդ դասարանցիների…

Հաղթում ենք նաև կրթության ոլորտում. հայ դպրոցականները միջազգային օլիմպիադայում 4 մեդալ են նվաճել

Հոկտեմբերի 26, 2020
Դպրոցական անցուդարձ

Պատերազմական իրավիճակում հայ դպրոցականները հաղթել են 2020թ. Աստղագիտության և Աստղաֆիզիկայի 14-րդ միջազգային օլիմպիադայում, որն առցանց անցկացվել է Էստոնիայում։
Օլիմպիադային մասնակցել է 40 երկրի ավելի քան 280 աշակերտ։

Հայաստանը ներկայացրել է չորս մասնակից. բոլորն էլ արժանացել են մեդալների:
Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի աշակերտներից Արտաշես Գյոլեցյանը (11-րդ դասարան)…

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը շարունակվում է

Հոկտեմբերի 7, 2020
Դպրոցական անցուդարձ Մշակութային լուրեր

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը, ՀՀ կառավարության և Ռուսաստանի Սննդի ճյուղային ինստիտուտի աջակցությամբ, շարունակում է զարգացնել ՀՀ համայնքները և ներդրումներ կատարել դպրոցներում՝ չնայած ստեղծված իրավիճակին և երկրում հայտարարված ռազմական դրությանը:

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը «Դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակում իր գործընկեր Ռուսաստանի Սննդի ճյուղային ինստիտուտի հետ միասին Լոռու և Կոտայքի մարզերում սկսել…

Աշակերտական ֆորում Հայաստանի Հանրապետությունում կրթության հիմնախնդիրների և զարգացման հեռանկարների շուրջ

Սեպտեմբերի 19, 2020
Դպրոցական անցուդարձ

«Հայաստանի Հանրապետության կրթության 2021-2025 թվականների զարգացման ռազմավարության» մշակման աշխատանքների շրջանակում ՀՀ Սյունիքի, Տավուշի և Լոռու մարզերի քաղաքային և գյուղական համայնքների ավագ և միջնակարգ դպրոցների 100-ից ավելի աշակերտների հետ կազմակերպվել են քննարկումներ՝ «Հայաստանի Հանրապետությունում կրթության հեռանկարներն ու հիմնախնդիրները» խորագրով:
Ֆորումը կազմակերպվել է «Գործընկերություն և ուսուցում», «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» և…

50 նոր համակարգիչ՝ սահմանամերձ և լեռնային գոտիների աշակերտների համար

Սեպտեմբերի 4, 2020
Դպրոցական անցուդարձ

Գործարար համակարգը շարունակում է արձագանքել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ հեռավար կրթության կազմակերպմանն աջակցելու ամիսներ առաջ արած կոչին։

ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ և Լոռու մարզի լեռնային գոտիների աշակերտները IDBank-ի և Idram ընկերության «Մի դրամի ուժը» նախաձեռնությունից կստանան ՀՀ ԿԳՄՍ նախարարության սահմանած չափանիշներին համապատասխան 50 նոր համակարգիչ՝ հեռավար կրթությանն…

Հայտնի են դպրոցականների արձակուրդների օրերը

Սեպտեմբերի 4, 2020
Դպրոցական անցուդարձ Պաշտոնական

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները, որում սահմանվել են նաև դպրոցականների արձակուրդների օրերը:

Ուսումնական պարապմունքների ընթացքում 3-12-րդ դասարանների սովորողներին տրվում են արձակուրդներ. աշնանային՝ 2020 թ. նոյեմբերի 2-ից 15-ը ներառյալ, ձմեռային՝ 2020 թ. դեկտեմբերի 28-ից…