ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Լճաշենի առեղծվածային և բացառիկ նշանակության գտածոն

Դեկտեմբերի 22, 2020
Դպրոցական անցուդարձ

Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Ա. Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի «Հայոց պատմություն» և «Հասարակագիտություն» առարկաների ուսուցիչները մասնակցեցին «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտաս» հասարակական կազմակերպության (տնօրեն՝ Կարինե Հարությունյան) կողմից անցկացված եռօրյա դասընթացներին:

«Հայոց պատմություն» առարկայի ուսուցչուհի Լուսինե Հովհաննիսյանի նախաձեռնությամբ մասնակցեցին «ԵՄ հանուն մշակույթի առավել ուժեղ համայնքներ և տեղական նախաձեռնություններ» ծրագրի շրջանակներում կազմակերպվող մրցույթին և շահեցին «Լճաշենի առեղծվածային և բացառիկ նշանակության գտածոն» ենթադրամաշնորհային ծրագիրը, որն իրականացնելու համար դպրոցի ու «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտաս» հասարակական կազմակերպության միջև կնքվեց Ենթադրամաշնորհային համաձայնագիր, որի համաձայն ծրագրի շրջանակներում հետևյալ աշխատանքներն էին անհրաժեշտ կատարել.

  • Արգիշտի 1-ին-ի Ք.ա 776թ. թողած սեպագիր արձանագրության պահպանումն ու ներկայացումը մետաղյա բարձր հենակներով՝ ցուցանակի տեսքով,
  • Սեպագիր արձանագրության տարածքի կանաչապատում, լուսամփոփի տեղադրում,
  • Գյուղի գլխավոր խաչմերուկում գյուղի խոշոր պատմամշակութային արժեքները ներկայացնող քարտեզագրված ցուցանակի տեղադրում:

Արգիշտի 1-ին-ի կողմից գրված սեպագիր արձանագրությունը դեռևս անցած դարի կեսերին իր վրա հրավիրեց հնագետների ուշադրությունը, որի պատճառը դեռևս անհայտ բնակատեղիի ավերակներն էին: Երկիր մոլորակն ապրել է միլիոնավոր տարիներ, տեսել բազմաթիվ քաղաքակրթություններ և մշակույթներ, նրանց ծնունդն ու անկումը: Շատերն անհետացել են, սակայն կան այնպիսիք, որոնց հետքերը մինչ օրս պահպանվել են: Մեզանից մոտ 5000 տարի առաջ ձևավորվել է մի բնակատեղի, Սևանի ափին ծվարած առեղծվածային մի գյուղ՝ Լճաշեն անունով, որն աշխարհին հայտնի դարձավ անցած դարի մի բացահայտումով և ապացուցեց, որ հայտնաբերվել է մի բնակատեղի, որը լույս է սփռելու պատմության անցյալի անծանոթ էջերին:

…Երբ Արգիշտին արքա դարձավ, սկսեց լայնածավալ արշավանքներ իրականացնել, հասավ մինչև Իշտիկունի քաղաքը՝ ներկայիս Լճաշենը: Նրան հաջողվեց գրավել Լճաշենից ոչ հեռու գտնվող Կիկլոպյան ամրոցի միջնաբերդը: Եվ այսպես, հնագետներն այստեղ հայտնաբերեցին վերը նշված անհերքելի փաստն ապացուցող Արգիշտի 1-ին-ի կողմից Ք.ա մոտ 776թ. թողած սեպագիր արձանագրություն, որում մասնավորապես ասվում էր . «ԽԱԼԴ ԱՍՏԾՈ ՄԵԾՈՒԹՅԱՄԲ ՆՎԱՃԵՑԻ ԿԻԵԽՈՒՆԻ ՔԱՂԱՔԻ ԵՐԿԻՐԸ, ՀԱՍԱ ԻՇՏԻԿՈՒՆԻՈՒ ՔԱՂԱՔԻ ԵՐԿԻՐԸ ԾՈՎԻ ԱՅՍ ԿՈՂՄՈՒՄ, ԼԻԿԻՈՒ ԵՐԿՐԻ ԿՈՂՔԻՆ: ԱՐԳԻՇՏԻՆ՝ ԹԱԳԱՎՈՐ ՀԶՈՐ, ԹԱԳԱՎՈՐ ԲԻԱՅՆԻԼԻ ԵՐԿՐԻ, ՏԵՐԸ ՏՈՒՇՊԱ ՔԱՂԱՔԻ…»:

Արձանագրությունը թերևս համարվում է Լճաշեն գյուղի «Ծննդյան վկայականը», այն բարձր արժեք ներկայացնող առեղծվածային գտածո է:

Լճաշենը Հայաստանի հնագույն բնակավայրերից: Նրա արմատները հասնում են հազարամյակների խորքերը: Որպես բնակավայր սկզբնավորվել մ.թ.ա. 4-րդ հազարամյակի վերջին: 3-րդ հազարամյակի 2-րդ քառորդում վերածվել է ամրոցի, որի մնացորդները գտնվում են գյուղից 3-կմ հարավ-արևելք «Քռեր» կոչվող բլուրների վրա:

Հնագիտական պեղումների և երկրաբանական ուսումնասիրությունների ժամանակ հայտնաբերվել են 3-2-րդ հազարամյակների մշակույթի եզակի գտածոներ: Հիշատակումը վերաբերվում է մ.թ.ա. 8-րդ դարին: Գյուղի արևելյան կողմում, նախաուրարտական բնակատեղիի մոտ, մեծ ու անտաշ քարաժայռի վրա փորագրված է գյուղի մասին առաջին գրավոր՝ Արգիշտի 1-ին-ի՝ մ.թ.ա. 786-764թթ. նվաճումները հավերժացնող արձանագրությունը Իշտիկունի /Սևանի շրջան/ քաղաքի գրավման մասին: Իշտիկունին Սևանի ավազանի ամենահին բնակատեղին է:

7-13-րդ դարերում և հետագայում Լճաշենում ծավալվել են շինարարական լայն աշխատանքներ, վերակառուցվել են հին եկեղեցիներ,վանքեր, կացարաններ, ձիթհաններ, ջրաղացներ, ջրատարներ, հիմնվել նոր կառուցվող Սուրբ Հռիփսիմե եկեղեցին:

Սևանի ավազանի ներգաղթած պարսկահայերից 31 ընտանիք (203 մարդ), որոնցից 98-ը՝ տղամարդ և 105 կին (Մակուի գավառի Բազրընկան գյուղից), լճի հարավ-արևմտյան ափին, ընդարձակ սարահարթի վրա, Ցլասար (հնում՝ Բուղդա թափա) սարի հյուսիս-արևելյան ստորոտում հիմնեցին գյուղ: Որոշ ժամանակ անց հաստատվեցին Արևմտյան Հայաստանից (Դիադինից) եկած 20 ընտանիք: Սկզբնական շրջանում բնակատեղին կոչվել է Պորտակ, այնուհետև Օրդակլու, 1946թ. գյուղը վերանվանվեց Լճաշեն:

Հայաստանում խոհրդային կարգերի հաստատումից հետո Լճաշենը մնաց Բայազետի գավառի մեջ: 1937թ. դեկտեմբերին կազմավորվեց Սևանի շրջանը: Լճաշեն գյուղը ընդգրկվեց Սևանի շրջանի կազմում և զգալի նվաճումներ ունեցավ սոցիալ-տնտեսական և կրթամշակութային բնագավառներում: Գյուղի պատկերն արմատապես փոխվեց: Գյուղում գործում են կաթի մշակման, զովացուցիչ ըմպելիքների, հացաթխման արտադրամասեր, անասնապահական ֆերմաներ և այլն: 

Գյուղում գործում է միջնակարգ դպրոց՝ 450 աշակերտով: Դպրոցն ունի 113 տարվա հարուստ պատմություն, որի ընթացքում տվել է մեծ թվով գիտնականներ, պրոֆեսորներ, բարձրակարգ մասնագետներ, արվեստագետներ, շատ ու շատ անվանի մարդիկ…

Գյուղում գործում են մանկապարտեզը, արվեստի դպրոցը, մարզադպրոցը, արարողությունների սրահը, ամբուլատորիան, գեղեցիկ կահավորված զբոսայգին, մշակույթի տունը և այլն:

Ահա այն պատմական ակնարկները, որոնք ներկայացվել են:

Դպրոցի բարձր դասարանների աշակերտների մասնակցությամբ և աշխատակիցների աջակցությամբ նոյեմբերի 27-ին գեղեցիկ պատրաստած ու ձևավորված ցուցանակները տեղադրվեցին գյուղի գլխավոր խաչմերուկում՝ քարտեզագրված պատմամշակութային արժեքների վերաբերյալ ակնարկներով և դպրոցի ճանապարհամերձ հատվածում, բարձունքի վրա, Արգիշտի 1-ին-ի թողած սեպագիր արձանագրության մոտ: Ներկայացված պատմական ակնարկները շարադրված են հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով:

Դպրոցի ուսուցիչներն ու աշակերտներն անչափ ուրախ են, որ ապագա սերունդներին հնարավորություն ընձեռվեց յուրովի ծանոթանալու մեր գողտրիկ բնակավայրի պատմամշակութային հարուստ արժեքներին:

Աիդա Մուրադյան
Լճաշեն գյուղի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…