Գործարար համակարգը շարունակում է արձագանքել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ հեռավար կրթության կազմակերպմանն աջակցելու ամիսներ առաջ արած կոչին։
ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ և Լոռու մարզի լեռնային գոտիների աշակերտները IDBank-ի և Idram ընկերության «Մի դրամի ուժը» նախաձեռնությունից կստանան ՀՀ ԿԳՄՍ նախարարության սահմանած չափանիշներին համապատասխան 50 նոր համակարգիչ՝ հեռավար կրթությանն արդյունավետ մասնակցելու համար: Հունիսի 5-ից օգոստոսի 23-ն ընկած ժամանակահատվածում Իդրամ հավելվածի, կայքի, IDBanking.am առցանց հարթակի, և Իդրամի տերմինալների միջոցով կատարված ցանկացած վճարման դիմաց ընկերություններն իրենց միջոցներից 1 դրամ փոխանցել են «Մի դրամի ուժը» նախաձեռնությանը։ Արդյունքում հավաքվել է 5 մլն 34 հազար 750 ՀՀ դրամ, որով սահմանամերձ և լեռնային գոտիների աշակերտների համար գնել են համակարգիչներ։ Այսօր բանկի ներկայացուցիչները համակարգիչների մի մասը հանձնել են ԿԳՄՍ նախարարությանը՝ սահմանամերձ գյուղերի աշակերտներին տրամադրելու նպատակով, ապա ուղևորվել Լոռու մարզ՝ դրանք անձամբ աշակերտներին փոխանցելու:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության Կազմակերպատնտեսական վարչության պետ Արմեն Ավետիսյանը, ողջունելով նախաձեռնությունը, շնորհակալություն է հայտնել նախարարության կոչին արձագանքելու համար. «Այս նվիրաբերման միջոցով կընդլայնվի հեռավար կրթության հասանելիությունը, կբարձրանա արդյունավետությունը»,- ասել է Ա. Ավետիսյանը՝ հավելելով, որ բաշխումը կիրականացվի առաջիկա օրերին:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության Հանրակրթության վարչության փորձագետ Արտաշես Թորոսյանն ընդգծել է, որ հանրակրթության ոլորտում կատարած յուրաքանչյուր ներդրում ուղղված է ապագային. «Ցավոք, կան աշակերտներ, որոնք գտնվում են ռիսկային խմբում և սեպտեմբերի 15-ից դասերին պետք է մասնակցեն հեռավար, բայց դրա համար չունեն անհրաժեշտ սարքավորումներ: Այս նախաձեռնությունը հրաշալի միջոց է նրանց տրամադրությունը բարձրացնելու և որակյալ ու հարմարավետ համակարգիչներով դասերին մասնակցելու հնարավորություն տալու համար: Շնորհակալություն եմ հայտնում և՛ նախարարության անունից, և՛ որպես ուսուցիչ: Համավարակն անցնելու է, կյանքը՝ շարունակվելու, և հանրակրթության ոլորտում կատարված յուրաքանչյուր ներդրում մեծ արդյունքով վերադառնալու է՝ այդ թվում բանկային ոլորտ: Շատ հնարավոր է՝ այսօր դուք օգնում եք մի աշակերտի, որը հետագայում մեծ գործ է անելու Հայաստանի բանկային համակարգում»,- ասել է Ա. Թորոսյանը:
IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը, կարևորելով կրթության ոլորտի հետ համագործակցությունը, նշել է, որ «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում կատարած նվիրատվությամբ փորձում են նպաստել երեխաների կրթության շարունակականության ապահովմանը. «Մենք հնարավորություն ունեցանք համոզվելու, որ գուցե սիմվոլիկ թվացող 1 դրամներն իսկապես կարող են խնդիր լուծել։ Մեր հաջորդ ծրագիրը նույնքան ոգևորիչ է. հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս տարի հրդեհ էր տեղի ունեցել Ծիծեռնակաբերդի հարակից այգում և մեծ վնաս էր հասցրել շրջակա միջավայրին, օգոստոսի 24-ից սեպտեմբերի 30-ն ընկած ժամակահատվածում հավաքված մի դրամների գումարը կուղղվի հենց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի շրջակայքում ծառատունկ իրականացնելուն»,- ասել է Տաթևիկ Վարդևանյանը՝ հույս հայտնելով, որ սոցիալական գործընկերության շրջանակում ծրագրերը կշարունակվեն:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական համակարգը վերջին…
Ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում` որպես ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաների ուսուցիչ: Բացի այդ, դասավանդում եմ python ծրագրավորման լեզու՝ <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական…
Հարգելի գործընկերներ, ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Ուզում եմ քննարկել հետևյալ…
Ուսումնական նախագիծ I. Նախաբան Այս ուսումնական տարում մեր 10-րդ դասարանի սովորողների նախաձեռնությամբ մեկնարկեց մի նախագիծ, որը նպատակ ունի խորապես ուսումնասիրել քաղաքական գաղափարախոսությունների դերը՝ որպես քաղաքական դաշտը հասկանալու գործիք: Նախաձեռնության հիմնական…
Տեղեկատվական այս դարաշրջանում, երբ տեխնոլոգիաները արագությամբ փոխում են աշխարհը, մեր դասարանների դռները չեն կարող մնալ փակ նախորդ դարի համար: Հայկական կրթությունը, իր հարուստ պատմական ավանդույթներով, կանգնած է հզոր և անխուսափելի…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան