ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մեկնարկում է առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլը

Նոյեմբերի 19, 2020
Դպրոցական անցուդարձ

Նոյեմբերի 22-29-ը կանցկացվի ՀՀ դպրոցականների 2019-2020 ուսումնական տարվա 9-11-րդ դասարանների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլը։ Օլիմպիադաների հանրապետական փուլի ժամկետները, մասնակիցների թիվը և անցկացման վայրերը սահմանվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2020 թ. նոյեմբերի 9-ի թիվ 1533-Ա/2 հրամանով։

Անցկացման ժամկետները և մասնակիցների թիվը՝ ստորև.

Հայ գրականություն՝ նոյեմբերի 22-ին, մասնակիցների թիվը՝ 83,

Հայոց լեզու՝ նոյեմբերի 23-ին, մասնակիցների թիվը՝ 67,

Ռուսաց լեզու՝ նոյեմբերի 29-ին, մասնակիցների թիվը՝ 81,

Ֆրանսերեն՝ նոյեմբերի 28-ին, մասնակիցների թիվը՝ 44,

Անգլերեն՝ նոյեմբերի 28-ին, մասնակիցների թիվը՝ 44,

Գերմաներեն՝ նոյեմբերի 23-ին, մասնակիցների թիվը՝ 43,

Հայոց եկեղեցու պատմություն՝ նոյեմբերի 29-ին, մասնակիցների թիվը՝ 106,

Քիմիա՝ նոյեմբերի 29-ին, մասնակիցների թիվը՝ 53;

Օլիմպիադաները կմեկնարկեն ժամը 12:00-ին, մասնակիցները պետք է ներկայանան մինչև ժամը 11:30-ը։

«Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի օլիմպիադան կանցկացվի Վաղարշապատի «Էօրնեկեան» հանրակրթական դպրոցում, իսկ մյուս 7 առարկաների օլիմպիադաները՝ Երևանի Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցում։

Նշենք, որ փետրվարի 24-ից մարտի 11-ը կազմակերպվել էր մաթեմատիկայի, ֆիզիկայի, աստղագիտության, կենսաբանության, աշխարհագրության, պատմության և ինֆորմատիկայի օլիմպիադաների հանրապետական փուլը՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2019 թ. հոկտեմբերի 21-ի թիվ 896-Ա/2 հրամանի։

Նոյեմբերի 22-29-ն անցկացվելիք առարկաների օլիմպիադաների հանրապետական փուլի հետաձգումը պայմանավորված էր կորոնավիրուսի տարածմամբ, պատերազմով և ռազմական դրության հայտարարմամբ։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ի՞նչ անել, երբ աշակերտը բերում է «այլընտրանքային պատմություն»

    Թեմայի հեղինակ՝ margaritaepremyan76

    ՈղջոÕœւյն, հարգելի գործընկերներ և պատմության սիրահարներ: Վերջին շրջանում ավելի հաճախ եմ բախվում այն իրավիճակին, երբ սովորողները դասարան են բերում համացանցից քաղված «այլընտրանքային պատմություն»՝ սկսած Եգիպտական բուրգերի այլմոլորակային ծագման առասպելներից, վերջացրած…

  • ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ ԵՎ ՀՆԱՐՆԵՐ

    Թեմայի հեղինակ՝ Նոնա Ղազարյան

    Զարմանք, անսպասելիություն Երեխաները սիրում են զարմանալ: Անսպասելի, զարմանալի մտքերը գրավում են նրանց ուշադրությունը: Հետևաբար՝ դասը անսպասելի նորությունով սկսելը շատ կարևոր է: Այս համատեքստում կարելի է օգտագործել հակափաստական մտածողությունը: Վերջինս ձևակերպվում…

  • DIFFICULTIES OF TEACHING ENGLISH IN ELEMENTARY CLASSES

    Թեմայի հեղինակ՝ elinamelkumyan@mail.ru

    DIFFICULTIES OF TEACHING ENGLISH IN ELEMENTARY CLASSES AND THE WAYS TO OVERCOME THEM The article is dedicated to the problems of a foreign language teaching in elementary classes taking into…

  • Հովհաննես Թումանյանի հեքիաթների ընդհանուր բնութագիրը

    Թեմայի հեղինակ՝ Jema

    Հովհաննես Թումանյանի հեքիաթների ընդհանուր բնութագիրը Թումանյանը հայ հեքիաթագրության գագաթն է, ով կարողացավ ժողովրդական բանահյուսության հում նյութը վերածել կատարյալ գրական գոհարների: Նրա հեքիաթները կարելի է բաժանել մի քանի հիմնական խմբերի, որոնք…

  • ՈՒՀՁ՝ ուսումնառության համընդհանուր ձևավորման դասապլան

    Թեմայի հեղինակ՝ Անուշ Թադևոսյան

    Ուսումնառության համընդհանուր ձևավորման դասապլանը հնարավորություն է տալիս դասը կառուցել այնպես, որ այն հասանելի և արդյունավետ լինի բոլոր սովորողների համար՝ անկախ նրանց կարողություններից, ուսուցման ոճերից կամ հետաքրքրություններից: Այն ենթադրում է բազմազան…