ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Սպորտային լուրեր

Ի գիտություն ֆիթնես կենտրոնների և մարզասրահների մարզիչների հավաստագրման համար վերապատրաստումներ իրականացնող կազմակերպությունների

Մայիսի 19, 2026
Սպորտային լուրեր

ԿԳՄՍ նախարարի հրամանով, հաստատվել է ֆիթնես կենտրոնների և մարզասրահների մարզիչների հավաստագրման կարգը, որով սահմանվում են հավաստագրման պայմանները, դիմելու ընթացակարգը, վերապատրաստման պահանջները, հավաստագրի տրամադրման և դրա գործողության դադարեցման հիմքերը։

Այն կազմակերպությունները, որոնք ցանկանում են իրականացնել վերապատրաստումներ, կարող են դիմել ՀՀ ԿԳՄՍ նախարարություն՝ ներկայացնելով համապատասխան ծրագիր, որն անհրաժեշտ է ուղարկել secretariat@escs.am էլեկտրոնային հասցեին:

Դրական…

Սպորտի ոլորտի միջնաժամկետ ծախսային ծրագրի նախագծի քննարկում

Մայիսի 19, 2026
Սպորտային լուրեր

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է սպորտի ոլորտի 2027-2029 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրերի հայտի նախագիծը:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը:

Նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը ներկայացրել է միջնաժամկետ ծախսային ծրագրի սպորտի ոլորտին առնչվող ուղղությունների ընդհանուր նկարագիրը և պատասխանել ներկաների…

Կայացել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նոր մարզաբազայի բացման արարողությունը

Մայիսի 19, 2026
Սպորտային լուրեր

Վաղարշապատում այսօր տեղի է ունեցել «Նոա» ֆուտբոլային ակումբի նոր մարզաբազայի բացման հանդիսավոր արարողությունը:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Կառավարության այլ անդամներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, ֆուտբոլային համայնքի ներկայացուցիչներ: Ներկա է եղել նաև համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Լուիշ Ֆիգուն:

Ակումբի սեփականատեր Վարդգես…

1 ոսկե և 2 բրոնզե մեդալ՝ ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ17 տարեկանների առաջնությունում

Մայիսի 19, 2026
Սպորտային լուրեր

Ազատ ոճային Սուրեն Իշխանյանը ոսկե մեդալ է նվաճել Բուլղարիայի Սամոկով քաղաքում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնության 55 կգ քաշայինների պայքարում:

Եզրափակչում հայ ըմբիշը 8։2 հաշվով առավելության է հասել ռուսաստանցի Օսման Տեմիրսուլթանովի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում Իշխանյանը 15:4 հաշվով հաղթել էր Ադրբեջանի ներկայացուցիչ Աբաս Շաֆիևին։

Հայաստանի մյուս ներկայացուցիչներ…

Երևանում կանցկացվի 2027 թ․ Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մինչև 21 տարեկանների կարատեի առաջնությունը

Մայիսի 16, 2026
Սպորտային լուրեր

Կառավարությունը միջոցներ է հատկացրել Երևանում կայանալիք Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մինչև 21 տարեկանների կարատեի առաջնության անցկացման համար։

Մրցաշարը կանցկացվի 2027 թ. փետրվարի 5-11-ը։ Որոշումն ընդունվել է գործադիրի մայիսի 14-ի նիստում:

Հայաստանի կարատեի ֆեդերացիան հատկացված միջոցներով կիրականացնի մի շարք նախապատրաստական աշխատանքներ՝ ձեռք բերել անհրաժեշտ ծառայություններ և ապրանքներ, վճարել պարտադիր անդամավճարներ և…

Ջանես Նազարյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի Մ17 տարեկանների առաջնության հաղթող

Մայիսի 15, 2026
Սպորտային լուրեր

Հունահռոմեական ոճի ըմբիշ 71 կգ քաշային Ջանես Նազարյանը ոսկե մեդալ է նվաճել Բուլղարիայի Սամոկով քաղաքում անցկացվող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնությունում:

Նազարյանը, որն առաջնության ընթացքում ոչ մի միավոր չի տվել մրցակիցներին, եզրափակչում 4։0 հաշվով առավելության է հասել Վրաստանի ներկայացուցիչ Ռամազ Բասիլիայի նկատմամբ։

Հայաստանի մյուս ներկայացուցիչ 92 կգ քաշային…

Վահե Հովեյանը՝ ըմբշամարտի Մ17 տարեկանների Եվրոպայի առաջնության հաղթող

Մայիսի 13, 2026
Սպորտային լուրեր

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ17 տարեկանների հավաքականի անդամ 80 կգ քաշային Վահե Հովեյանը ոսկե մեդալ է նվաճել Բուլղարիայի Սամոկով քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությունում:

Եզրափակչում հայ ըմբիշը ժամանակից շուտ առավելության է հասել հունգարացի Դոմինիկ Շիլագյիի նկատմամբ:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ 65 կգ քաշային Զավեն Մեժլումյանը դարձել է արծաթե մեդալակիր: Եզրափակչում նա 3:6…

Պարգևատրվել են «Սպորտլանդիա» մարզական միջոցառման հաղթողները

Մայիսի 13, 2026
Սպորտային լուրեր

ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ Վանաձորի մարզահամալիրում անցկացվել են հանրակրթական դպրոցների 1-3-րդ և 4-6-րդ դասարանների միջև «Սպորտլանդիա» մարզական միջոցառման հանրապետական եզրափակիչ փուլի մրցումները։

Միջոցառման մասնակիցներին ողջունել և մրցանակակիրներին պարգևատրել են ԿԳՄՍ նախարարության սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արմինե Երիցյանը, ԿԳՄՍ նախարարության…

Սահմանվել է ֆիթնես կենտրոնների և մարզասրահների մարզիչների հավաստագրման կարգը

Մայիսի 13, 2026
Սպորտային լուրեր

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է ֆիթնես կենտրոնների և մարզասրահների մարզիչների հավաստագրման կարգը, որով սահմանվում են հավաստագրման պայմանները, դիմելու ընթացակարգը, վերապատրաստման պահանջները, հավաստագրի տրամադրման և դրա գործողության դադարեցման հիմքերը։

Նոր կարգի նպատակն է կարգավորել ոլորտում մասնագիտական գործունեություն իրականացնող ֆիթնես-մարզիչների մասնագիտական համապատասխանության գնահատման և ծառայությունների որակի ապահովման գործընթացը։ Կարգավորումը տարածվում է ոլորտում գործունեություն…

Երկամարտի 1 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ՝ ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում

Մայիսի 8, 2026
Սպորտային լուրեր

Ծանրամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամներն ավարտել են ելույթները Եգիպտոսի Իսմայիլիա քաղաքում ընթացող աշխարհի երիտասարդական առաջնությունում:

Այսօր՝ մրցումային վերջին օրը, մրցահարթակ են դուրս եկել 110 և +110 կգ քաշային ծանրորդները:

110 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Գրիգոր Ղազարյանը երկամարտի 364 կգ արդյունքով զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը: Պոկում վարժությունում Ղազարյանը գլխավերևում պահել…