ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Սպորտային լուրեր

Կառավարությունը միջոցներ է հատկացրել «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավի անցկացման համար

Հուլիսի 30, 2026
Սպորտային լուրեր

ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվելիք «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավի կազմակերպման նպատակով Կառավարության պահուստային ֆոնդից 23 միլիոն 937 հազար դրամ կհատկացվի։

Համապատասխան որոշումն ընդունվել է Կառավարության այսօրվա նիստում։

2024 թվականին անցկացվել է «TOUR DE SEVAN 2024» հեծանվային միջոցառումը, որը մեծ հետաքրքրություն և դրական արձագանք է ստացել սիրողական հեծանվորդների շրջանում։ Հաշվի…

Ըմբիշ Ջանես Նազարյանը՝ աշխարհի Մ17 առաջնության կրկնակի հաղթող, Գևորգ Հարությունյանը՝ բրոնզե մեդալակիր

Հուլիսի 29, 2026
Սպորտային լուրեր

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ17 հավաքականի անդամ Ջանես Նազարյանը ոսկե մեդալ է նվաճել Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում ընթացող Մ17 տարեկանների աշխարհի առաջնությունում:

71 կգ քաշայինների պայքարում Նազարյանը կարիերայում երկրորդ անգամ արժանացել է չեմպիոնի կոչմանը՝ եզրափակչում 4:3 հաշվով առավելության հասնելով Ռուսաստանի ներկայացուցիչ Ասլան Ձուևի նկատմամբ:

Նազարյանը պայքարը սկսել էր 1/16 եզրափակչից, որտեղ…

«Հայաստանի սպորտային պատմությունը գրանցեց կարևոր վերելք». հանդիպում հրաձգության չեմպիոնների հետ

Հուլիսի 29, 2026
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանի հրաձգության հավաքականի անդամներին։

Նրանք հուլիսի 20-26-ն Էստոնիայում անցկացված շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնությունում նվաճել են 9 մեդալ՝ 5 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե, և Հայաստանի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ այս մարզաձևից ունեցել է աշխարհի չեմպիոններ։

…

Ըմբիշ Արարատ Ավետիսյանը՝ Մ17 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Հուլիսի 29, 2026
Սպորտային լուրեր

Հունահռոմեական ոճի ըմբիշ Արարատ Ավետիսյանը բրոնզե մեդալ է նվաճել Բաքվում ընթացող ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությունում:

Բրոնզե մեդալի համար 48 կգ քաշայինների գոտեմարտում Ավետիսյանը 8:0 հաշվով առավելության է հասել Հունգարիայի ներկայացուցիչ Բենեդեկ Տոմբորի նկատմամբ: Հայ ըմբիշը 1/8 եզրափակչում 14:7 հաշվով հաղթանակ է տարել Մեքսիկայի ներկայացուցչի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակչում՝ 9:3 հաշվով…

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները

Հուլիսի 28, 2026
Սպորտային լուրեր

Սպորտի կառավարման կենտրոնի Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցում օրերս անցկացվել է ծանրամարտի Հայաստանի 2026 թվականի երիտասարդների առաջնությունը, որին տղաների և աղջիկների 8-ական քաշային կարգերում շուրջ 100 ծանրորդ է մասնակցել:

Մրցումային առաջին օրը պայքարի մեջ են մտել աղջիկները: Ըստ քաշային կարգերի` Հայաստանի չեմպիոններ են դարձել՝

49 կգ` Օֆելյա Հովհաննիսյան (Գյումրի, երկամարտ` 109 կգ), 53 կգ` Միլենա…

«Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավ. հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել է

Հուլիսի 28, 2026
Սպորտային լուրեր

ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվելիք «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավի մասնակցության հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել է մինչև օգոստոսի 6-ը:

Հեծանվային արշավին մասնակցելու պայմաններ՝

· մասնակիցը պետք է ունենա առնվազն 25 կմ ճանապարհ առանց դադարի հեծանիվ վարելու կարողություն,
· մասնակիցը պետք է ունենա բժշկի թույլտվություն կամ տեղեկանք՝ առողջության վերաբերյալ, որը…

Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում

Հուլիսի 27, 2026
Սպորտային լուրեր

Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում հուլիսի 20-26-ն անցկացված շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը 9 մեդալ է նվաճել` 5 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե։

Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի հավաքականն ունեցել է նաև աշխարհի չեմպիոններ։

Մեծահասակների պայքարում աշխարհի չեմպիոնի կոչմանն արժանացել են Հայկ Մինասյանը և Գոռ Խաչատրյանը։

Հաջողությունը շարունակվել է…

Աիդա Ազատյանը դարձել է Երիտասարդների աշխարհի առաջնության կրկնակի հաղթող

Հուլիսի 24, 2026
Սպորտային լուրեր

Շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևում երիտասարդ աղջիկների պայքարում հերթական փայլուն մրցելույթը ունենալով՝ Աիդա Ազատյանը որակավորման փուլում վաստակել է 561 միավոր և առաջին հորիզոնականով դուրս եկել կիսաեզրափակիչ։

Կիսաեզրափակչում Ազատյանը 6։4 հաշվով հաղթել է ուկրաինացի մրցակցին և նվաճել եզրափակչի ուղեգիր։

Թեժ մրցակցության պայմաններում հայ մարզուհին եզրափակիչ փուլում 8։6 հաշվով առավելության է հասել…

Գոռ Խաչատրյանը՝ աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր

Հուլիսի 23, 2026
Սպորտային լուրեր

Հրաձգության Հայաստանի հավաքականը շարունակում է հաջող ելույթները շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնությունում։

Մրցումային երրորդ օրը նորմալ վազք մրցաձևում Գոռ Խաչատրյանն ու Հայկ Մինասյանը հաղթահարել են որակավորման փուլը և անցել կիսաեզրափակիչ փուլ։

Կիսաեզրափակչում հայ մարզիկները մրցել են միմյանց դեմ, որտեղ Գոռ Խաչատրյանը 6:2 հաշվով հաղթել է Հայկ Մինասյանին…

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին

Հուլիսի 22, 2026
Սպորտային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի և մի շարք գործընկեր կազմակերպությունների համագործակցությամբ հուլիսի 4-12-ը Երևանում անցկացվել է բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունը, որտեղ Հայաստանի թիմը նվաճել է ոսկե մեդալ՝ մրցաշարի ընթացքում գրանցելով 6 անընդմեջ հաղթանակ։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է հավաքականի անդամներին՝ ողջունելու և շնորհավորելու…