Ծանրամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամներն ավարտել են ելույթները Եգիպտոսի Իսմայիլիա քաղաքում ընթացող աշխարհի երիտասարդական առաջնությունում:
Այսօր՝ մրցումային վերջին օրը, մրցահարթակ են դուրս եկել 110 և +110 կգ քաշային ծանրորդները:
110 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Գրիգոր Ղազարյանը երկամարտի 364 կգ արդյունքով զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը: Պոկում վարժությունում Ղազարյանը գլխավերևում պահել է 157 կգ ու 163 կգ կշռող ծանրաձողերը: Հրումում նա բարձրացրել է 193 կգ ու 201 կգ:
Հայաստանի վերջին ներկայացուցիչ գերծանր քաշային Գագիկ Մկրտչյանը պոկում վարժությունում երկու հաջող մոտեցում է կատարել՝ բարձրացնելով նախ 150, ապա 155 կգ կշռող ծանրաձողերը: Այս ձևում նա 9-րդն էր: Հրում վարժությունում, սակայն, Մկրտչյանը ձախողել է երեք մոտեցումները՝ չկարողանալով արդյունք ապահովել նաև երկամարտում:
Այսպիսով, Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականի անդամները 1 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել երկամարտում:
Երիտասարդական ԱԱ-ի հաղթողի կոչմանն արժանացել էր կանանց 77 կգ քաշային Աննա Ամրոյանը՝ երկամարտում գրանցելով 240 կգ արդյունք (106+134 կգ): Նա պոկում վարժությունում հաջողությամբ բարձրացրել էր 100 կգ, 104 կգ, 106 կգ կշռող ծանրաձողերը: Հրում վարժությունում Աննան դարձել էր ոսկե մեդալակիր՝ գլխավերևում պահելով 128 կգ, 132 կգ ու 134 կգ կշռող ծանրաձողերը:
Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականի անդամ 79 կգ քաշային Նարեկ Մկրտչյանն արծաթե մեդալ էր նվաճել՝ երկամարտի 336 կգ (150+186 կգ) արդյունքով: Հայ ծանրորդը նաև դարձել էր հրում վարժության բրոնզե մեդալակիր՝ գլխավերևում պահելով նախ 182 կգ, ապա 186 կգ կշռող ծանրաձողերը: Պոկում վարժությունում Մկրտչյանը բարձրացրել էր 150 կգ կշռող ծանրաձողը:
Երկամարտի բրոնզե մեդալին արժանացել էր կանանց 86 կգ քաշային Էմմա Պողոսյանը՝ երկամարտի 253 կգ արդյունքով (109+144 կգ): Պոկում վարժությունում Պողոսյանը երեք հաջող մոտեցում էր կատարել՝ նախ գլխավերևում պահելով 103, ապա 106 և 109 կգ կշռող ծանրաձողերը: Այս ձևում նա 5-րդն էր: Հրում վարժությունում Եվրոպայի նորընծա չեմպիոնը նախ բարձրացրել էր 137, ապա՝ 144 կգ կշռող ծանրաձողերը: Այս վարժությունում նա դարձյալ բրոնզե մեդալ էր նվաճել:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ 71 կգ քաշային Նարեկ Գրիգորյանը դարձել էր պոկում վարժության ոսկե մեդալակիր՝ 144 կգ արդյունքով: Հրում վարժությունում Գրիգորյանը հաջող մոտեցում չէր կատարել վնասվածքի պատճառով:
Նույն քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Հովհաննես Հովհաննիսյանը պոկում վարժությունում գլխավերևում պահել էր 130 կգ, իսկ հրումում՝ 165 կգ ու 171 կգ: Այս ձևում նա նվաճել էր արծաթե մեդալ: Հովհաննես Հովհաննիսյանը երկամարտի 301 կգ արդյունքով զբաղեցրել էր 4-րդ հորիզոնականը:
Տղամարդկանց 94 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Վալերիկ Մովսիսյանը դարձել էր պոկում վարժության բրոնզե մեդալակիր: Այդ վարժությունում հայ ծանրորդը սկզբում բարձրացրել էր 160, այնուհետև՝ 164 կգ ծանրաձողը: Հրում վարժության երեք մոտեցումները ևս Մովսիսյանը հաջող չէր կատարել և չէր կարողացել արդյունք ապահովել երկամարտում:
Տղամարդկանց թիմում առաջինը հանդես էր եկել 65 կգ քաշային Արտուշ Գրիգորյանը: Պոկում վարժությունում հայ ծանորրդը գլխավերևում պահել է 120 կգ կշռող ծանրաձողը (15-րդ տեղ), սակայն հրում վարժությունում հաջող մոտեցում և երկամարտի արդյունք չէր ունեցել:
Կանանց 69 կգ քաշայինների պայքարում Հայաստանի հավաքականի անդամ Մերի Միսակյանը երկամարտի 209 կգ արդյունքով զբաղեցրել էր 6-րդ տեղը: Պոկում վարժությունում նա ցույց էր տվել 94 կգ, իսկ հրում վարժությունում՝ 115 կգ արդյունք:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Արհեստական բանականության ազդեցությունը կրթության և աշխատանքի ապագայի վրա» Ներածություն Արհեստական բանականությունը ժամանակակից աշխարհի ամենաարագ զարգացող տեխնոլոգիական ուղղություններից է, որն աստիճանաբար փոխում է մարդու առօրյան, կրթական գործընթացը և մասնագիտական գործունեությունը: Կրթության…
Հարգելի՛ գործընկերներ, Այսօր ցանկանում եմ ներկայացնել երկու հետաքրքիր մոտեցում, որոնք կարելի է կիրառել տարբեր առարկաների դասաժամերին՝ սովորողների մտածողությունը, ստեղծագործականությունն ու ակտիվ մասնակցությունը խթանելու նպատակով: «Կլաստեր» մեթոդ Այս մեթոդի միջոցով սովորողները…
Օտար լեզվի դասավանդման ընթացքում տեքստի հետ աշխատանքը հաճախ սահմանափակվում է ընթերցանությամբ, թարգմանությամբ և հարցերին պատասխանելով: Սակայն նույն տեքստը կարող է դառնալ ստեղծագործական մտածողության, հաղորդակցական կարողությունների և համագործակցային հմտությունների զարգացման արդյունավետ…
Ժամանակակից կրթության կարևորագույն նպատակներից է ձևավորել սովորող, որը կարողանում է ոչ միայն վերարտադրել գիտելիքը, այլև ինքնուրույն մտածել, վերլուծել, արտահայտել սեփական կարծիքը և հիմնավորել այն: Ռուսաց լեզվի 7–9-րդ դասարաններում այս նպատակին…
Ժամանակակից կրթության մեջ արհեստական բանականության (ԱԲ) գործիքները նոր հնարավորություններ են ստեղծում դասավանդման գործընթացն առավել հետաքրքիր, ստեղծագործական և արդյունավետ կազմակերպելու համար: Ռուսաց լեզվի 2–9-րդ դասարաններում ԱԲ գործիքների կիրառումը կարող է նպաստել…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց