ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Սպորտային լուրեր

Բասկետբոլի կանանց Մ16 հավաքականը՝ Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի արծաթե մեդալակիր

Հուլիսի 14, 2025
Սպորտային լուրեր

Կանանց Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականն ավարտել է ելույթները Կոսովոյում անցկացվող Եվրոպայի առաջնության C դիվիզիոնում: Հայաստանի հավաքականը եզրափակիչ խաղում 58։65 հաշվով զիջել է Կիպրոսի թիմին և արժանացել առաջնության արծաթե մեդալներին:

Հանդիպման ամենաարժեքավոր խաղացողը Ավա Սեդա Ղարիբն էր: Նա գրանցել է դաբլ-դաբլ՝ վաստակելով 12 միավոր և կատարելով 17 ռեբաունդ:

Հայաստանի բասկետբոլի…

Բասկետբոլի Մ20 ԵԱ. Հայաստանի հավաքականը շարունակում է մրցելույթները

Հուլիսի 14, 2025
Սպորտային լուրեր

Հայաստանի բասկետբոլի Մ20 տարեկանների հավաքականը շարունակում է ելույթները Երևանում ընթացող Եվրոպայի առաջնության B դիվիզիոնի B ենթախմբում:

Կայացած երրորդ խաղում Հայաստանի հավաքականը 71:77 հաշվով պարտվել է Իռլանդիայի ընտրանուն: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Դանիել Կիրակոսյանն էր, որը վաստակել է 29 միավոր: Նա նաև 6 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 2…

Բասկետբոլի Մ20 ԵԱ. Հայաստանի հավաքականը սկսել է պայքարը

Հուլիսի 14, 2025
Սպորտային լուրեր

Հայաստանի բասկետբոլի Մ20 տարեկանների հավաքականը սկսել է մրցելույթները Երևանում ընթացող Եվրոպայի առաջնության B դիվիզիոնի B ենթախմբում:

Առաջին խաղում Հայաստանի հավաքականը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մրցել է Լատվիայի հավաքականի հետ և 97:45 հաշվով զիջել է մրցակցին:

Հայաստանի կազմում ամենաշատ միավորները վաստակել է Յուրա Մելիքյանը՝ հավաքելով 10 միավոր: Նա նաև 8…

Բասկետբոլի Եվրոպայի մինչև 20 տարեկանների B դիվիզիոնի առաջնություն. Հայաստանի հավաքականի հայտացուցակը

Հուլիսի 11, 2025
Սպորտային լուրեր

Երևանում մեկնարկում է բասկետբոլի Եվրոպայի մինչև 20 տարեկանների B դիվիզիոնի առաջնությունը: Հայաստանի հավաքականն այսօր՝ հուլիսի 11-ին, կանցկացնի իր առաջին հանդիպումը՝ մրցելով Լատվիայի հավաքականի հետ:

Հանդիպումը կկայանա Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում և կմեկնարկի ժամը 20:00-ին:

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ներկայացրել է ՀՀ ընտրանու հայտացուցակը՝

1. Տիգրան Մկրտումյան, 2. Վալերի Աղաջանյան, 5. Ամարի Մքքոլ,…

Հարցաշար՝ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վերաբերյալ հանրային կարծիքի պարբերական ուսումնասիրության նպատակով

Հուլիսի 9, 2025
Սպորտային լուրեր

ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների զարգացման 2024-2030 թվականների ռազմավարության գործողությունների պլանի պահանջի համաձայն` մշակվել է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վերաբերյալ հանրային կարծիքի պարբերական ուսումնասիրության և տվյալների հավաքագրման հարցաշար։

Հարցաշարը հնարավորություն կընձեռի գնահատելու բնակչության վերաբերմունքը ֆիզիկական կուլտուրային և սպորտին, ինչպես նաև հավաքելու տվյալներ հանրության նախասիրությունների, ակտիվության մակարդակի և ոլորտի զարգացման…

Ըմբիշ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնության հաղթող, Ռազմիկ Եփրեմյանը՝ բրոնզե մեդալակիր

Հուլիսի 7, 2025
Սպորտային լուրեր

Ազատ ոճային ըմբիշները 1 ոսկե և 1 բրոնզե մեդալ են նվաճել Իտալիայում անցկացված Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում: Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը:

Հայաստանի ներկայացուցիչներից հաղթողի կոչմանն արժանացել է 61 կգ քաշային Սարգիս Բեգոյանը: Հայ ըմբիշը, առավելության հասնելով Ուկրաինայի, Գերմանիայի ու Շվեյցարիայի ներկայացուցիչների նկատմամբ, դուրս է եկել…

Հայաստանը պատրաստ է ընդունելու բասկետբոլի Եվրոպայի մինչև 20 տարեկանների B դիվիզիոնի առաջնությունը

Հուլիսի 7, 2025
Սպորտային լուրեր

Հուլիսի 11-20-ը Երևանը կհյուրընկալի բասկետբոլի Եվրոպայի մինչև 20 տարեկանների B դիվիզիոնի առաջնությունը. սպասվում է շուրջ 400 մասնակից՝ 21 երկրից։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրել են Եվրոպայի առաջնության նախապատրաստական ընթացքը, անդրադարձել կազմակերպչական հարցերին։

Մարզիչ-մանկավարժների վերապատրաստման նոր ծրագիր՝ միջազգային չափանիշներին համահունչ

Հուլիսի 3, 2025
Սպորտային լուրեր

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է մանկապատանեկան մարզադպրոցների մարզիչ-մանկավարժների վերապատրաստման ծրագիրը, որը ներկայացրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Ծրագրի նպատակն է պետական հոգածության ներքո ապահովել մանկապատանեկան մարզադպրոցների մարզիչ-մանկավարժների պրակտիկ փորձի շարունակականությունը՝ ապահովելով միջազգային սպորտի չափանիշներին համընթաց զարգացում, որը խթան կհանդիսանա նորարարական համակարգերին արագ ինտեգրմանը։

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ նախատեսված է ոլորտում…

1 արծաթե և 1 բրոնզե մեդալ՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ20 տարեկանների Եվրոպայի առաջնությունից

Հուլիսի 3, 2025
Սպորտային լուրեր

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականի անդամները 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել Իտալիայի Կաորլե քաղաքում անցկացված մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում:

Պատվո հարթակին կանգնել են եղբայրներ Գասպար Տերտերյանը (72 կգ) և Սամվել Տերտերյանը (77 կգ):

72 կգ քաշայինների եզրափակչում Գասպար Տերտերյանը համառ պայքարում 3-4 հաշվով զիջել է…

Հայաստանի ավանդական կարատե-դո ֆեդերացիայի մարզիկները 18 ոսկե մեդալ են նվաճել Եվրոպայի մանկապատանեկան գավաթի խաղարկությունում

Հուլիսի 1, 2025
Սպորտային լուրեր

 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն այսօր ընդունել է Հայաստանի ավանդական կարատե-դո ֆեդերացիայի մարզիկներին, որոնք մեդալներով են վերադարձել Հունաստանի Հալկիդիկի շրջանում անցկացված Եվրոպայի գավաթի առաջնությունից:

Մրցաշարն անցկացվել է Եվրոպայի ավանդական կարատե-դո ֆեդերացիայի (ETKF) նախաձեռնությամբ՝ ներգրավելով 12 երկրի մարզիկների։

Հայաստանի ներկայացուցիչներն ընդհանուր առմամբ 44 մեդալ են նվաճել,…

  • Conditional Sentences in English

    Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:If a certain condition is true, then a particular result happens.I would travel around the world if I won the lottery.When water reaches 100 degrees, it boils.There are four types of conditional sentences.It’s important to use the correct structure for each of these different conditional sentences because they express varying meanings.Pay attention to verb tense when using different conditional modes.Use a comma after the if-clause when the if-clause precedes the main clause.What Are the Different Types of Conditional Sentences? There are four different types of conditional sentences in English. Each expresses a different degree of probability that a situation will occur or would have occurred under certain circumstances.Zero Conditional SentencesFirst Conditional SentencesSecond Conditional SentencesThird Conditional SentencesLet’s look at each of these different types of conditional sentences in more detail.

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան