ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Սպորտային լուրեր

Նիկոլ Փաշինյանն այցելել է Գեղարքունիքի մարզ՝ ծանոթանալու իրականացված ծրագրերին

Ապրիլի 30, 2026
Սպորտային լուրեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Գեղարքունիքի մարզ՝ ծանոթանալու իրականացված ծրագրերին: Նրան ուղեկցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նիկոլ Փաշինյանի առաջին կանգառը եղել է Գավառ համայնքը, որտեղ նա ներկա է եղել Բերդկունք բնակավայրի նոր մանկապարտեզի բացմանը։ Վարչապետը շրջել է մանկապարտեզում, ծանոթացել իրականացված աշխատանքներին։ Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան…

Հայաստանն ու Վրաստանը համատեղ կհյուրընկալեն Ֆուտբոլի աշխարհի 2029 թվականի երիտասարդական առաջնությունը

Ապրիլի 29, 2026
Սպորտային լուրեր

Կանադայի Վանկուվեր քաղաքում կայացել է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻՖԱ-ի Գործկոմի նիստը, որի ընթացքում հաղթող է ճանաչվել Հայաստանի ու Վրաստանի՝ աշխարհի 2029 թվականի մինչև 20 տարեկանների առաջնությունը հյուրընկալելու համատեղ հայտը։

Հայաստանյան խաղերը տեղի կունենան Երևանում, Վանաձորում և Իջևանում:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանն ու Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լևան Կոբիաշվիլին…

Տեղի է ունեցել Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոցի հիմնարկեքի արարողությունը

Ապրիլի 27, 2026
Սպորտային լուրեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում ներկա է գտնվել հունահռոմեական ոճի ըմբիշներ Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոցի հիմնարկեքի արարողությանը:

Միջոցառմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը։

Վարչապետը շնորհավորել է ներկաներին մարզադպրոցի հիմնարկեքի առիթով և հույս հայտնել, որ այն շահագործման կհանձնվի սահմանված…

Մալխաս Ամոյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 5-ակի չեմպիոն

Ապրիլի 22, 2026
Սպորտային լուրեր

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի չեմպիոն Մալխաս Ամոյանը կարիերայում 5-րդ անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն:

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 77 կգ քաշայինների եզրափակչում Ամոյանն առավելության է հասել Վրաստանի ներկայացուցիչ Ռամազ Զոիձեի նկատմամբ:

Հայ ըմբիշը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 4։0 հաշվով հաղթել էր Շվեդիայի ներկայացուցիչ…

Ծանրորդ Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի առաջնության կրկնակի արծաթե մեդալակիր

Ապրիլի 22, 2026
Սպորտային լուրեր

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ 71 կգ քաշային Գոռ Սահակյանն արծաթե մեդալ է նվաճել երկամարտի 330 կգ արդյունքով:

Պոկում վարժությունում Եվրոպայի կրկնակի չեմպիոնը գլխավերևում պահել է 150 կգ կշռող ծանրաձողը և փոքր ոսկե մեդալ նվաճել: Հրում վարժությունում Սահակյանը մեկ հաջող մոտեցում է կատարել՝ բարձրացնելով 180…

Հայ շախմատիստներն աշխարհի գավաթի ուղեգրեր են նվաճել

Ապրիլի 21, 2026
Սպորտային լուրեր

Լեհաստանի Կատովիցե քաղաքում ավարտվել է 2026 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը, որի արդյունքներով 2027 թվականի աշխարհի գավաթի ուղեգրեր են նվաճել գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը և Հայկ Մարտիրոսյանը:

Ռոբերտ Հովհաննիսյանը և Հայկ Մարտիրոսյանը 8 միավորով կիսել են 5-23-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով համապատասխանաբար 9-րդ և 13-րդ հորիզոնականները:

Հայ շախմատիստներից մրցանակակիրների շարքում է…

Ըմբշամարտի ԵԱ. Մալխաս Ամոյանը եզրափակչում է

Ապրիլի 21, 2026
Սպորտային լուրեր

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն Մալխաս Ամոյանը դուրս է եկել Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչ:

77 կգ քաշայինների պայքարում Եվրոպայի քառակի չեմպիոնը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ 4։0 հաշվով հաղթել է շվեդ Կառլ Բաֆին։ Քառորդ եզրափակչում Ամոյանը 10։0 հաշվով ջախջախել է…

Տեղի է ունեցել Արթուր Աբրահամի անվան մանկապատանեկան մարզահամալիրի հիմնարկեքի արարողությունը

Ապրիլի 20, 2026
Սպորտային լուրեր

Շենգավիթ վարչական շրջանում այսօր տեղի է ունեցել աշխարհահռչակ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի անվան մանկապատանեկան մարզահամալիրի հիմնարկեքի արարողությունը։

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, Արթուր Աբրահամը, պաշտոնատար այլ անձինք,…

Գառնիկ Չոլաքյանը՝ ծանրամարտի Եվրոպայի փոխչեմպիոն

Ապրիլի 20, 2026
Սպորտային լուրեր

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամները սկսել են պայքարը Վրաստանի Բաթումի քաղաքում մեկնարկած Եվրոպայի առաջնությունում:

Տղամարդկանց 60 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Գառնիկ Չոլաքյանը երկամարտի 274 կգ արդյունքով դարձել է արծաթե մեդալակիր: Պոկում վարժությունում հայ ծանրորդը 124 կգ արդյունքով դարձել է փոքր արծաթե մեդալակիր, իսկ հրում վարժությունում 150 կգ արդյունքով զբաղեցրել է…

Արմեն Բաբալարյանը՝ 2025 թ. Եվրոպայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի լավագույն մարզիչ, Մալխաս Ամոյանը՝ լավագույն ըմբիշ

Ապրիլի 20, 2026
Սպորտային լուրեր

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը ճանաչվել է նախորդ տարվա Եվրոպայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի լավագույն մարզիչ։

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն Մալխաս Ամոյանն էլ ճանաչվել է 2025թ․ Եվրոպայի լավագույն հունահռոմեական ոճի ըմբիշ:

Որոշումները կայացվել են օրերս Ալբանիայում անցկացված ըմբշամարտի եվրոպական կոնգրեսի ընթացքում:

…