ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Սպորտային լուրեր

Սահմանվել են ֆիթնես կենտրոններին և մարզասրահներին ներկայացվող չափորոշիչները

Հունիսի 4, 2026
Սպորտային լուրեր

Կառավարության այսօրվա որոշմամբ սահմանվել են ֆիթնես կենտրոններին և մարզասրահներին ներկայացվող չափորոշիչները: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նա հիշեցրել է՝ նախորդող շրջանում «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում կատարված փոփոխությունները նպատակ ունեն խթանելու քաղաքացիների ֆիզիկական ակտիվությունն ու առողջ ապրելակերպը՝ միաժամանակ սահմանելով որոշակի չափանիշներ տվյալ…

Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ փոքր երկրների Եվրոպայի առաջնության կրկնակի ոսկե մեդալակիր

Հունիսի 1, 2026
Սպորտային լուրեր

Հայաստանի աթլետիկայի հավաքականի առաջատար, վազորդ Երվանդ Մկրտչյանը դարձել է Մոնակոյում ընթացող փոքր երկրների Եվրոպայի առաջնության կրկնակի հաղթող:

Մկրտչյանը ոսկե մեդալներ է նվաճել 1500 մ և 5000 մ վազքատարածություններում:

Հայաստանի հավաքականում 16 մարզիկ է ընդգրկվել:

Անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի եզրափակիչ փուլը

Հունիսի 1, 2026
Սպորտային լուրեր

Դեպի Պարզ լիճ տանող 5 կմ հատվածում այսօր անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի եզրափակիչ փուլը, որին մասնակցել են մարզային և Երևանի քաղաքային փուլերում 1-ին տեղերը գրաված դպրոցների թիմերը (ընդամենը 11 թիմ, կազմում՝ 5 տղա և 2 աղջիկ):

Միջոցառմանը ներկա են եղել և հաղթողներին պարգևատրել են ՀՀ կրթության,…

ԿԳՄՍ նախարարը հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի սիրողական մրցաշարի մասնակիցների, ֆիզկուլտուրայի ուսուցիչների և մրցավարների հետ

Հունիսի 1, 2026
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր Պարզ լճին հարող տարածքում հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի սիրողական մրցաշարի մասնակիցների, ֆիզկուլտուրայի ուսուցիչների և մրցավարների հետ:

Ներկա է եղել նաև Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը: Խարույկի շուրջ կազմակերպված հանդիպման ընթացքում նախարարը շնորհակալություն է հայտնել բոլոր մասնակիցներին…

Երևանում մեկնարկել է գրեփլինգի, պանկրատիոնի և սիրողական MMA-ի Եվրոպայի առաջնությունը

Մայիսի 30, 2026
Սպորտային լուրեր

Երևանում մեկնարկել է գրեփլինգի, պանկրատիոնի և սիրողական MMA-ի (խառը մենամարտեր) Եվրոպայի առաջնությունը։

Հայաստանը պատմության մեջ առաջին անգամ է հյուրընկալում Ըմբշամարտի համաշխարհային միության (UWW) հովանու ներքո անցկացվող մրցաշար։

Առաջնության պաշտոնական բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, Հայաստանի գրեփլինգի, պանկրատիոնի և սիրողական խառը…

Կայացել է հայ առաջին օլիմպիական չեմպիոն Հրանտ Շահինյանի հուշամրցաշարը

Մայիսի 27, 2026
Սպորտային լուրեր

Այսօր տեղի է ունեցել հայ առաջին օլիմպիական չեմպիոն Հրանտ Շահինյանի անվան հուշամրցաշարը, որը նվիրված էր անվանի մարզիկի մահվան 30-րդ տարելիցին:

Հուշամրցաշարին մասնակցել է 119 մարզիկ՝ 71 տղա և 48 աղջիկ։ Տղաների մրցապայքարն ընթացել է 5 գործիքի՝ օղակների, նժույգթափերի, հենացատկի, զուգափայտերի, պտտաձողի վրա և ազատ վարժությունում, իսկ աղջիկներինը՝ զուգափայտերի, հենացատկի, հավասարակշռության…

Դիլիջանում կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի եզրափակիչ փուլը

Մայիսի 27, 2026
Սպորտային լուրեր

Տավուշի մարզի Դիլիջան համայնքի դեպի Պարզ լիճ տանող 5 կմ հատվածում Մայիսի 29-30-ը կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի եզրափակիչ փուլը:

Ձևավորված ավանդույթի համաձայն՝ եզրափակիչ խաղերին ընդառաջ մասնակիցների, մարզիչների և մրցավարների համար կկազմակերպվի ճամբար:

Մրցաշարի 1-ին՝ մարզային փուլն անցկացվել է ՀՀ մարզերում և Երևան քաղաքում՝ մայիսի 1-ից 15-ը: Եզրափակիչ…

Ուսանողական մարզական խաղեր. ՀՖԿՍՊԻ թիմը՝ Ֆուտզալի համալսարանական լիգայի հաղթող

Մայիսի 22, 2026
Սպորտային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցութամբ կայացել է Ուսանողական մարզական 27-րդ խաղերի ծրագրով երեք ամիս շարունակվող «Ֆուտզալի համալսարանական լիգա» մրցաշարը, որին մասնակցել են համալսարանական 8 թիմեր:

Չեմպիոնի կոչմանն արժանացել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի թիմը, որը եզրափակչում 9:6 հաշվով առավելության է հասել Շիրակի համալսարանական թիմի նկատմամբ: Բրոնզե մեդալը նվաճել…

Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցը Գյումրին իսկապես կդարձնի սպորտի կենտրոն. Ժաննա Անդրեասյան

Մայիսի 21, 2026
Սպորտային լուրեր

Գյումրիում կառուցվող Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի շինարարական աշխատանքները նոր թափ են ստացել:

Այսօր տեղի է ունեցել համալիրի վերամեկնարկի արարողությունը, որին ներկա են եղել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական չեմպիոն…

8 ոսկե, 3 արծաթե և 6 բրոնզե մեդալ՝ Եվրոպայի պարաբազկամարտի 28-րդ առաջնությունում

Մայիսի 21, 2026
Սպորտային լուրեր

Մայիսի 8-20-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվել է Եվրոպայի պարաբազկամարտի 28-րդ առաջնությունը՝ 34 երկրների թիմերի մասնակցությամբ։

ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի մարզիկները ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ հանդես են եկել Հայաստանի բազկամարտի ֆեդերացիայի հավաքականի կազմում։

Հայաստանի ներկայացուցիչները 8 ոսկե, 3 արծաթե և 6 բրոնզե մեդալ են նվաճել՝ թիմային հաշվարկում զբաղեցնելով երրորդ հորիզոնականը։

Հայաստան-Մոլդովա ներկայացուցիչների…