ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Սպորտային լուրեր

Արթուր Դավթյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլի հաղթող

Ապրիլի 6, 2026
Սպորտային լուրեր

Օլիմպիական խաղերի արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլում:

Նա լավագույնն է ճանաչվել հենացատկի վարժության եզրափակչում:

Հիշեցնենք՝ ավելի վաղ մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը ևս դարձել էր գավաթի խաղարկության հաղթող՝ նժույգթափեր վարժության եզրափակչում վաստակելով 14.800 միավոր:

…

Մարզական վարկանիշավորման սանդղակի առաջատարները կստանան մարզագույք

Ապրիլի 6, 2026
Սպորտային լուրեր

ԿԳՄՍ նախարարությունում այսօր տեղի ունեցած խորհրդակցությամբ ամփոփվել են ՀՀ մարզերի և Երևան քաղաքի մարզական վարկանիշավորման 2025 թ. արդյունքները:

Առաջին տեղը զբաղեցրել է Վայոց ձորի մարզը, երկրորդ տեղը՝ Կոտայքի մարզը, լավագույն եռյակը եզրափակել է Գեղարքունիքի մարզը:

Խորհրդակցությունը վարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը,…

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Սպորտի միջազգային օրվա առթիվ

Ապրիլի 6, 2026
Սպորտային լուրեր

Սիրելի՛ մարզասերներ, մարզիկներ, մարզիչներ և սպորտի ոլորտի հարգելի՛ ներկայացուցիչներ, Միավորված ազգերի կազմակերպության որոշմամբ՝ ապրիլի 6-ը հռչակվել է որպես Սպորտի միջազգային օր՝ հանուն զարգացման և խաղաղության։

Այս օրը միտված է ևս մեկ անգամ հիշեցնելու, որ առողջ ապրելակերպն ու սպորտը ավելին են, քան ֆիզիկական ակտիվությունը. սպորտը դաստիարակում է կարգապահություն, նպատակասլացություն և պատասխանատվություն,…

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալակիր

Ապրիլի 6, 2026
Սպորտային լուրեր

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձել է Կահիրեում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալակիր:

Նժույգթափեր վարժության եզրափակչում Մանուկյանը ցույց է տվել լավագույն արդյունքը՝ վաստակելով 14.800 միավոր:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանն արծաթե մեդալ է նվաճել: Նա երկրորդ տեղն է զբաղեցրել օղակների վարժությունում՝ եզրափակչում հավաքելով 14.300 միավոր:

Վաղը աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլի…

Սպորտի միջազգային օր՝ հանուն զարգացման և խաղաղության. միջոցառումներ Երևանում և ՀՀ մարզերում

Ապրիլի 3, 2026
Սպորտային լուրեր

ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի որոշմամբ ապրիլի 6-ը հռչակվել է Սպորտի միջազգային օր։ 2013 թվականից տարբեր երկրներում նշվում է այդ օրը՝ հանուն զարգացման և խաղաղության։

Օրվա շրջանակում ԿԳՄՍ, Առողջապահության, Ներքին գործերի նախարարությունների և Երևանի քաղաքապետարանի համագործակցությամբ կանցկացվեն մի շարք միջոցառումներ՝ բացօթյա մարզումներ, սպորտային մրցումներ, ցուցադրական ելույթներ՝ մայրաքաղաքը վերածելով իրական բացօթյա «մարզադաշտի»։

ԿԳՄՍՆ…

4 ոսկե և 1 արծաթե մեդալ՝ ՌԴ-ում անցկացված հաշմանդամային սպորտի միջազգային փառատոնում

Ապրիլի 2, 2026
Սպորտային լուրեր

Հայաստանի ներկայացուցիչները ՌԴ Սոչի քաղաքում անցկացված հաշմանդամային սպորտի «Իմպուլս» միջազգային փառատոնում նվաճել են 4 ոսկե և 1 արծաթե մեդալ։

ՀՀ պատվիրակության կազմում ընդգրկված բոլոր 5 մարզիկներն արժանացել են մեդալների։

Նրանք հանդես են եկել պարածանրամարտ, պարաբազկամարտ և պարա սեղանի թենիս մարզաձևերում՝ գրանցելով տպավորիչ արդյունքներ։

Ոսկե մեդալի են արժանացել պարածանրամարտում հանդես…

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը կպարգևատրվի

Ապրիլի 2, 2026
Սպորտային լուրեր

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի կազմում ընդգրկված մարզիկները, մարզիչները, բժիշկները և վարչական անձնակազմի ներկայացուցիչները կպարգևատրվեն՝ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում գրանցած արդյունքների համար:

Այս նպատակով հատկացվել է 141 մլն դրամ: Որոշումն ընդունվել է Կառավարության այսօրվա նիստում։

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն այս տարվա հունվարին պատմության մեջ առաջին անգամ մասնակցել է Եվրոպայի առաջնության…

Ժաննա Անդրեասյանն այցելել է Երևանի մի շարք մարզադպրոցներ

Ապրիլի 1, 2026
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այց է կատարել Երևանում գործող մի շարք մարզադպրոցներ։ Այցի նպատակն էր տեղում ծանոթանալ մարզական հաստատությունների ենթակառուցվածքային պայմաններին, առկա խնդիրներին և զարգացման հեռանկարներին։

Նորայր Մուշեղյանի անվան ըմբշամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցում պատրաստվում են ԵԱ-ին

ԿԳՄՍ նախարարի առաջին կանգառը Նորայր Մուշեղյանի անվան ըմբշամարտի…

1 արծաթե և 3 բրոնզե մեդալ՝ Ուշուի երիտասարդների աշխարհի 10-րդ առաջնությունում

Մարտի 30, 2026
Սպորտային լուրեր

Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի հավաքականը 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ է նվաճել Չինաստանի Թիենծին քաղաքում անցկացված Ուշուի երիտասարդների աշխարհի 10-րդ առաջնությունում:

Սանդա մրցաձևից երիտասարդների տարիքային խմբում 52 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Սահակյանը նվաճել է փոխչեմպիոնի տիտղոսը՝ դառնալով արծաթե մեդալակիր: Ռուբեն Մելքոնյանը (56 կգ) և Տիգրան Թովմասյանը (75…

Պատմական արդյունք. Կարինա Ակոպովա/ Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը 8-րդն է գեղասահքի աշխարհի առաջնությունում

Մարտի 27, 2026
Սպորտային լուրեր

Կարինա Ակոպովա/Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը 8-րդ հորիզոնականն է զբաղեցրել Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ընթացող գեղասահքի աշխարհի առաջնությունում:

Կարճ ծրագրում Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը վաստակել են 67.12, ազատ ծրագրում՝ 123.34 միավոր: Ընդհանուր հաշվարկում նրանք վաստակել են 190.46 միավոր և գրավել 8-րդ հորիզոնականը: Հիշեցնենք՝ Իտալիայում փետրվարին անցկացված ձմեռային 25-րդ Օլիմպիական խաղերում Կարինա…