ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի և մի շարք գործընկեր կազմակերպությունների համագործակցությամբ հուլիսի 4-12-ը Երևանում անցկացվել է բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունը, որտեղ Հայաստանի թիմը նվաճել է ոսկե մեդալ՝ մրցաշարի ընթացքում գրանցելով 6 անընդմեջ հաղթանակ։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է հավաքականի անդամներին՝ ողջունելու և շնորհավորելու նրանց:
Հանդիպմանը ներկա էր նաև Բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը:
«Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել, քանի որ վերջին և միակ անգամ այս տարիքային խմբում հաղթանակ գրանցվել էր գրեթե 10 տարի առաջ: Անգնահատելի են այն հպարտության ու ոգևորության զգացումները, որ պարգևեցիք մեզ: Ֆեդերացիայի, մարզչական կազմի ու թիմի հետ մեր համատեղ ջանքերը տվեցին ցանկալի արդյունքը: Ուզում եմ վստահ լինեք, որ շարունակելու ենք աջակցել բասկետբոլի զարգացմանը: Ձեր այսօրվա հաղթանակները, հուսով եմ, դառնալու են ավելի մեծ հաղթանակների սկիզբ»,- ողջունելով մարզիկներին՝ ասել է նախարար Ժաննա Անդրեասյանը և շնորհակալություն հայտնել նրանց հետևողական ջանքերի, հաղթական արդյունքի և դիտարժան խաղերի համար:
Ընդգծելով բասկետբոլ մարզաձևի մասսայականացման պետության քաղաքականությունը՝ նախարարը հիշատակել է վերջին երկու տարում իրականացվող Բասկետբոլի լիգայի մրցումները, որոնց այս տարի ավելի քան 8800 դպրոցականներ են մասնակցել: Նա վստահություն է հայտնել, որ ստեղծվող մարզական նոր ենթակառուցվածքների ավելացումը կնպաստի մասնակիցների թվի բազմապատկմանը: «Կառավարության հաջորդ ծրագրում նախատեսված է կոմբինացված 100 մարզահրապարակի կառուցում տարբեր բնակավայրերում, որոնց բաղադրիչներից մեկը բասկետբոլն է լինելու»,- նշել է նախարարը:
Ժաննա Անդրեասյանը կարևորել է թիմային մտածելակերպի ձևավորումը, որը հաղթանակների գրանցման առաջնային նախադրյալն է: Նա նաև ընդգծել է՝ տարբեր մրցաշարերի անցկացումը հանրության շրջանում ձևավորում է խաղերին հետևելու մշակույթ՝ որպես սպորտային ժամանցի ձև: Նախարարը մարզիկների հետ զրույցի ընթացքում հետաքրքրվել է՝ ինչպես էին տրամադրված խաղին, առհասարակ ինչ հետաքրքրություններ ունեն, շարունակելու են իրենց գործունեությունը սպորտի ոլորտում և այլն: Ի պատասխան՝ մարզիկներն ընդգծել են՝ խաղին մասնակցել են մեկ նպատակադրմամբ՝ «ոչ մի պարտություն, գնում ենք դեպի ոսկե մեդալ»: Մարզիկների խոսքով՝ իրենց ուժ է տվել նաև հայրենի հողը:
Բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը շնորհակալություն է հայտնել պետության աջակցությամբ մրցաշարն անցկացնելու համար՝ նշելով, որ միջազգային ֆեդերացիան բարձր է գնահատել մրցաշարի անցկացումը, և պետության հետ համագործակցության արդյունքում Հայաստանը բարձր վարկանիշ է գրանցել: Նա համառոտ ներկայացրել է ֆեդերացիայի առաջիկա անելիքներն ու ծրագրերը՝ ուղղված մարզաձևի զարգացմանը:
Հիշեցնենք, որ եզրափակչում Հայաստանի մինչև 16 տարեկանների ընտրանին 97:68 հաշվով փայլուն հաղթանակ էր տարել Մալթայի թիմի նկատմամբ՝ դառնալով մրցաշարի հաղթող:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Արհեստական բանականության ազդեցությունը կրթության և աշխատանքի ապագայի վրա» Ներածություն Արհեստական բանականությունը ժամանակակից աշխարհի ամենաարագ զարգացող տեխնոլոգիական ուղղություններից է, որն աստիճանաբար փոխում է մարդու առօրյան, կրթական գործընթացը և մասնագիտական գործունեությունը: Կրթության…
Հարգելի՛ գործընկերներ, Այսօր ցանկանում եմ ներկայացնել երկու հետաքրքիր մոտեցում, որոնք կարելի է կիրառել տարբեր առարկաների դասաժամերին՝ սովորողների մտածողությունը, ստեղծագործականությունն ու ակտիվ մասնակցությունը խթանելու նպատակով: «Կլաստեր» մեթոդ Այս մեթոդի միջոցով սովորողները…
Օտար լեզվի դասավանդման ընթացքում տեքստի հետ աշխատանքը հաճախ սահմանափակվում է ընթերցանությամբ, թարգմանությամբ և հարցերին պատասխանելով: Սակայն նույն տեքստը կարող է դառնալ ստեղծագործական մտածողության, հաղորդակցական կարողությունների և համագործակցային հմտությունների զարգացման արդյունավետ…
Ժամանակակից կրթության կարևորագույն նպատակներից է ձևավորել սովորող, որը կարողանում է ոչ միայն վերարտադրել գիտելիքը, այլև ինքնուրույն մտածել, վերլուծել, արտահայտել սեփական կարծիքը և հիմնավորել այն: Ռուսաց լեզվի 7–9-րդ դասարաններում այս նպատակին…
Ժամանակակից կրթության մեջ արհեստական բանականության (ԱԲ) գործիքները նոր հնարավորություններ են ստեղծում դասավանդման գործընթացն առավել հետաքրքիր, ստեղծագործական և արդյունավետ կազմակերպելու համար: Ռուսաց լեզվի 2–9-րդ դասարաններում ԱԲ գործիքների կիրառումը կարող է նպաստել…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց