Հունահռոմեական ոճի ըմբիշ Արարատ Ավետիսյանը բրոնզե մեդալ է նվաճել Բաքվում ընթացող ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությունում:
Բրոնզե մեդալի համար 48 կգ քաշայինների գոտեմարտում Ավետիսյանը 8:0 հաշվով առավելության է հասել Հունգարիայի ներկայացուցիչ Բենեդեկ Տոմբորի նկատմամբ: Հայ ըմբիշը 1/8 եզրափակչում 14:7 հաշվով հաղթանակ է տարել Մեքսիկայի ներկայացուցչի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակչում՝ 9:3 հաշվով Ուզբեկստանի ներկայացուցչի նկատմամբ: Կիսաեզրափակչում, սակայն, Ավետիսյանը զիջել է ղազախ ըմբիշին:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ 65 կգ քաշային Վազգեն Մնացականյանը ևս գոտեմարտել է բրոնզե մեդալի համար, սակայն 2:3 հաշվով զիջել է հունգարացի մրցակցին: Մնացականյանը պայքարը սկսել է որակավորման փուլից, որտեղ վերջին վայրկյաններին 7:4 հաշվով առավելության է հասել Իրանի ներկայացուցչի նկատմամբ: 1/8 եզրափակչում հայ ըմբիշը 5:2 հաշվով հաղթել է Ղրղզստանի ներկայացուցչին, քառորդ եզրափակչում գոտեմարտել է խորվաթ Լովրո Վիդովիչի հետ և 4:3 հաշվով հաղթանակ տարել, իսկ կիսաեզրափակչում զիջել է ռուս ըմբիշին:
Մինչև 17 տարեկանների աշխարհի և Եվրոպայի առաջնությունների ոսկե մեդալակիր Ջանես Նազարյանն էլ դուրս է եկել Բաքվում ընթացող աշխարհի առաջնության եզրափակիչ: Կիսաեզրափակչում Նազարյանը 8:0 հաշվով վստահ առավելության է հասել Բուլղարիայի ներկայացուցիչ Քրիստիան Կրատսի նկատմամբ:
Նազարյանը պայքարը սկսել է 1/16 եզրափակիչից, որտեղ 8:0 հաշվով ժամանակից շուտ առավելության է հասել Նորվեգիայի ներկայացուցիչ Մարտին Լետվիկի նկատմամբ: 1/8 եզրափակչում հայ ըմբիշը 9:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել Թուրքիայի ներկայացուցիչ Մուհամադ Ռեսիտ Յուրուկի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակչում դարձյալ ժամանակից շուտ 9:0 հաշվով պարտության է մատնել հունգարացի Էրվին Ցուցորին:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Արհեստական բանականության ազդեցությունը կրթության և աշխատանքի ապագայի վրա» Ներածություն Արհեստական բանականությունը ժամանակակից աշխարհի ամենաարագ զարգացող տեխնոլոգիական ուղղություններից է, որն աստիճանաբար փոխում է մարդու առօրյան, կրթական գործընթացը և մասնագիտական գործունեությունը: Կրթության…
Հարգելի՛ գործընկերներ, Այսօր ցանկանում եմ ներկայացնել երկու հետաքրքիր մոտեցում, որոնք կարելի է կիրառել տարբեր առարկաների դասաժամերին՝ սովորողների մտածողությունը, ստեղծագործականությունն ու ակտիվ մասնակցությունը խթանելու նպատակով: «Կլաստեր» մեթոդ Այս մեթոդի միջոցով սովորողները…
Օտար լեզվի դասավանդման ընթացքում տեքստի հետ աշխատանքը հաճախ սահմանափակվում է ընթերցանությամբ, թարգմանությամբ և հարցերին պատասխանելով: Սակայն նույն տեքստը կարող է դառնալ ստեղծագործական մտածողության, հաղորդակցական կարողությունների և համագործակցային հմտությունների զարգացման արդյունավետ…
Ժամանակակից կրթության կարևորագույն նպատակներից է ձևավորել սովորող, որը կարողանում է ոչ միայն վերարտադրել գիտելիքը, այլև ինքնուրույն մտածել, վերլուծել, արտահայտել սեփական կարծիքը և հիմնավորել այն: Ռուսաց լեզվի 7–9-րդ դասարաններում այս նպատակին…
Ժամանակակից կրթության մեջ արհեստական բանականության (ԱԲ) գործիքները նոր հնարավորություններ են ստեղծում դասավանդման գործընթացն առավել հետաքրքիր, ստեղծագործական և արդյունավետ կազմակերպելու համար: Ռուսաց լեզվի 2–9-րդ դասարաններում ԱԲ գործիքների կիրառումը կարող է նպաստել…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց