ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Սպորտային լուրեր

Ամեն ինչ հիանալի անցավ․ «Tour of Armenia» հեծանվավազքի առաջին օրվա հաղթողը կիսվել է տպավորություններով

Սեպտեմբերի 11, 2026
Սպորտային լուրեր

UCI Europe Tour-ի օրացույցի նոր մրցաշարը՝ «Tour of Armenia» միջազգային բազմօրյա հեծանվավազքը, մեկնարկել է լարված մրցափուլով։

Առաջին փուլի հաղթողի կոչմանն արժանացել է չեխական «ATT Investments» ակումբը ներկայացնող, ազգությամբ լեհ Միխալ Պոմորսկին։ Նա Գավառ–Մեծ Մասրիկ 135 կմ երթուղին հաղթահարել է 2 ժամ 34 րոպե 47 վայրկյանում՝ 52.331 կմ/ժ միջին արագությամբ։

Թեժ…

Պատմական օր է․ Գավառից մեկնարկել է «Tour of Armenia» միջազգային բազմօրյա հեծանվավազքը

Սեպտեմբերի 10, 2026
Սպորտային լուրեր

Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառից այսօր մեկնարկել է «Tour of Armenia» միջազգային բազմօրյա հեծանվավազքի առաջին մրցափուլը, որը UCI Europe Tour-ի օրացույցում ընդգրկված է որպես 2.2 կարգի մրցաշար։ 

Մրցաշարի մեկնարկն ազդարարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Միջոցառմանը ներկա է եղել նաև Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը,  Հայաստանի հեծանվային մարզաձևերի…

«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի նախնական փուլերին 951 դպրոցի 4244 աշակերտ է մասնակցել

Սեպտեմբերի 9, 2026
Սպորտային լուրեր

Սեպտեմբերի 11-12-ը Գեղարքունիքի մարզում կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի եզրափակիչ փուլը, որին կմասնակցեն Հայաստանի 10 մարզերի և Երևանի՝ մարզային ու քաղաքային փուլերում լավագույն արդյունքները գրանցած թիմերը։

Եզրափակիչը կանցկացվի Սևանի թերակղզի–Շողակաթ բնակավայր 40 կմ ճանապարհահատվածում։ Մրցումներին նախորդող օրը՝ սեպտեմբերի 11-ին, ավանդույթի համաձայն, մասնակիցների համար կկազմակերպվի ճամբար և…

16 թիմ, ավելի քան 500 կմ և 4 մրցափուլ. «Tour of Armenia» միջազգային հեծանվավազքը կմեկնարկի սեպտեմբերի 10-ից

Սեպտեմբերի 8, 2026
Սպորտային լուրեր

««Tour of Armenia» միջազգային պրոֆեսիոնալ բազմօրյա հեծանվավազքը պարզապես նախագիծ չէ, այլ Հայաստանի՝ միջազգային տեսանելիության բարձրացման, զբոսաշրջային գրավչության մեծացման և հեծանվային սպորտի զարգացման ռազմավարական մոտեցումների արտացոլումը։

Շուրջ երկու տարի տևած նախապատրաստական աշխատանքներից հետո Հայաստանը պատրաստ է առաջին անգամ հյուրընկալելու հեծանվային մեծ սպորտի միջազգային մրցաշարը»,- այս մասին այսօր հայտնել է ՀՀ ԿԳՄՍ…

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանը ներկայացնող թենիսիստներ Էլինա Ավանեսյանին և Ալինա Չարաևային

Սեպտեմբերի 7, 2026
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանը միջազգային հարթակներում ներկայացնող թենիսիստներ Էլինա Ավանեսյանին ու Ալինա Չարաևային։

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանը, Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Վարդան Զաքարյանը և «Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանը։

Ողջունելով հյուրերին՝ Ժաննա Անդրեասյանը շնորհավորել…

«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը

Սեպտեմբերի 7, 2026
Սպորտային լուրեր

Կարապի լճի հարևանությամբ այսօր տեղի է ունեցել «Tour of Armenia» միջազգային պրոֆեսիոնալ բազմօրյա հեծանվավազքի խորհրդանիշի՝ եղնիկի ներկայացման հանդիսավոր արարողությունը, որով ազդարարվել է պատմական այս մրցաշարի մուտքը Հայաստան։

Հայաստանի լեռներում հաճախ հանդիպող եղնիկն առանձնանում է այն հատկանիշներով, որոնք կարևոր են նաև հեծանվասպորտում՝ արագություն, ուժ, դիմացկունություն, դժվարանցանելի ճանապարհներին արագ կողմնորոշվելու կարողություն։ Սա…

Մարիա Ազիզյանը՝ Թենիսի միջազգային ֆեդերացիայի J60 մրցաշարի հաղթող

Սեպտեմբերի 7, 2026
Սպորտային լուրեր

Հայաստանի ներկայացուցիչ Մարիա Ազիզյանը հաղթող է ճանաչվել Բուլղարիայի Բուրգաս քաղաքում անցկացված Թենիսի միջազգային ֆեդերացիայի` ITF-ի J60 պատանեկան մրցաշարում:

Եզրափակչում Ազիզյանը 2։1 (6։2, 3։6, 7։6) հաշվով առավելության է հասել իտալացի Աննա Ներելիի նկատմամբ:

Ազիզյանը դարձել է առաջին հայ թենիսիստը, որը հաղթել է ITF-ի J60 մրցաշարում։

Սյունիքում միջազգային չափանիշներին համապատասխանող սպորտային համալիր կկառուցվի

Սեպտեմբերի 4, 2026
Սպորտային լուրեր

Սյունիքի մարզի Կապան քաղաքում գտնվող հողամասի նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ՝ Կապանի ֆուտբոլային մարզադաշտի համալիր վերակառուցման և արդիականացման նպատակով։

Համապատասխան որոշումն ընդունվել է Կառավարության այսօրվա նիստում:

Որոշման ընդունումը պայմանավորված է Սյունիքի մարզկենտրոնում արդիական և միջազգային մրցումային չափանիշներին համապատասխանող ֆուտբոլային մարզադաշտ և ժամանակակից ֆուտբոլային ենթակառուցվածքներ կառուցելու անհրաժեշտությամբ: 

Նախատեսվող աշխատանքների արդյունքում…

Կառավարությունը շուրջ 1.47 մլրդ դրամ կուղղի կրթական և մարզական հաստատությունների շինարարությանն ու գույքի ձեռքբերմանը

Սեպտեմբերի 4, 2026
Սպորտային լուրեր

Մի շարք կրթական և մարզական հաստատությունների շինարարական աշխատանքների, նախագծման և գույքային հագեցման նպատակով 2026 թվականի պետական բյուջեում կկատարվի 1 մլրդ 473.4 մլն դրամի վերաբաշխում։ Որոշումն ընդունվել է Կառավարության նիստում:

Նշված միջոցներից շուրջ 451.3 մլն դրամը նախատեսվում է ուղղել շինարարական աշխատանքներին, 20.4 մլն դրամը՝ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակմանն ու փորձաքննությանը, իսկ շուրջ…

Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի անցկացման համար Կառավարությունը կհատկացնի ավելի քան 25 մլն դրամ

Սեպտեմբերի 4, 2026
Սպորտային լուրեր

Սեպտեմբերի 10-13-ը Երևանում անցկացվելիք Ստեփան Սարգսյանին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի 26-րդ միջազգային մրցաշարի կազմակերպման և անցկացման նպատակով Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիային Կառավարության որոշմամբ կհատկացվի ավելի քան 25 մլն դրամ: 

Մրցաշարը նվիրված է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր և Եվրոպայի չեմպիոն Ստեփան Սարգսյանին։ 

Միջազգային մրցաշարին ակնկալվում է շուրջ 15…