ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանի հրաձգության հավաքականի անդամներին։
Նրանք հուլիսի 20-26-ն Էստոնիայում անցկացված շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնությունում նվաճել են 9 մեդալ՝ 5 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե, և Հայաստանի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ այս մարզաձևից ունեցել է աշխարհի չեմպիոններ։
Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարության սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը և Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արեգ Սարիբեկյանը։
Ողջունելով մարզիկներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է նրանց պատմական արդյունքների կապակցությամբ՝ ընդգծելով, որ հավաքականի մասնակցությունը միջազգային մրցաշարերին վկայում է մեր երկրում հրաձգության կայուն և որակական զարգացման մասին։
«Ի դեմս ձեր հաջողությունների՝ կարծում եմ՝ Հայաստանի սպորտային պատմությունը գրանցեց ևս մեկ կարևոր վերելք։ Այն, ինչ դուք արեցիք, արդեն պատմություն է, և ես շատ ուրախ եմ, որ ունենք այսպիսի արդյունքներ»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ շնորհակալություն հայտնելով մարզիկներին, մարզիչներին և Հայաստանի հրաձգության ֆեդերացիային՝ շարունակական և հետևողական աշխատանքի համար։
ԿԳՄՍ նախարարը նշել է, որ այս տարի հրաձգության Եվրոպայի առաջնության կազմակերպման ուղղությամբ իրականացվել է մեծածավալ համատեղ աշխատանք։ Նրա խոսքով՝ չնայած կազմակերպչական բազմաթիվ մարտահրավերներին՝ թիմային աշխատանքի շնորհիվ առաջնությունն անցկացվել է բարձր մակարդակով, ինչի մասին են վկայում նաև միջազգային գործընկերների դրական արձագանքները։ Նախարարը կարևորել է նաև Եվրոպայի առաջնության շրջանակում կատարված գույքային ներդրումները՝ ընդգծելով, որ դրանք արդեն տալիս են իրենց արդյունքը։
Անդրադառնալով հրաձգության զարգացման պետական քաղաքականությանը՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ Կառավարության վերջին որոշումներից մեկով մասնավոր հրաձգարաններում մարզվող երեխաների պարապմունքները կֆինանսավորվեն պետության կողմից։ Միաժամանակ՝ քննարկվում է հրաձգության բաղադրիչը «Ֆիզկուլտուրա» առարկայի դպրոցական ծրագրում ներառելու հնարավորությունը՝ հաշվի առնելով մարզաձևի դերն ուշադրության կենտրոնացման և կարևոր հմտությունների ձևավորման առումով։
Նախարարն անդրադարձել է նաև հաջորդ տարի Հայաստանում նախատեսվող միջազգային խոշոր միջոցառումներին՝ ընդգծելով, որ Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքերը որպես միջազգային մարզական միջոցառումներ հյուրընկալող երկիր։ Այս համատեքստում կքննարկվի ապագայում հրաձգության հերթական միջազգային մրցաշարը Հայաստանում անցկացնելու հնարավորությունը:
Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արեգ Սարիբեկյանը նշել է, որ վերջին տարիներին պետության աջակցությունը շոշափելի է եղել, իսկ Եվրոպայի առաջնության շրջանակում կատարված ներդրումներն էական ազդեցություն են ունեցել հավաքականի պատրաստվածության և աշխարհի առաջնությունում գրանցված արդյունքների վրա։
Հավաքականի անդամ Լիլիթ Պողոսյանը ևս շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ նշելով, որ հավաքականը Երևանում անցկացված Եվրոպայի առաջնությունից հետո աշխարհի առաջնությունում փորձել է անել առավելագույնը՝ ապացուցելու, որ պետության կատարած մեծ աշխատանքն ապարդյուն չէր։
Հայաստանի հավաքականն Էստոնիայում կայացած աշխարհի առաջնությանը մասնակցել է 12 հրաձիգով:
Մեծահասակների պայքարում աշխարհի չեմպիոնի կոչմանն արժանացել են Հայկ Մինասյանը և Գոռ Խաչատրյանը։ Էստոնիայում անցկացված աշխարհի առաջնության թիմային պայքարում Հայկ Մինասյան, Գոռ Խաչատրյան և Հովհաննես Մարգարյան եռյակը շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևում դարձել է ոսկե մեդալակիր, իսկ երիտասարդների պայքարում բացառիկ արդյունք է գրանցել Աիդա Ազատյանը՝ դառնալով երիտասարդների աշխարհի առաջնության կրկնակի հաղթող։
Հայաստանի ներկայացուցիչները թիմային մեդալներ են նվաճել նաև մյուս մրցաձևերում․ արծաթե մեդալի է արժանացել տղամարդկանց թիմը՝ Հայկ Մինասյան, Գոռ Խաչատրյան և Հովհաննես Մարգարյան կազմով՝ խառը վազք մրցաձևում զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը։
Բրոնզե մեդալների շարքում առանձնացել է Հայկ Մինասյանի անհատական նվաճումը։ Բացի դրանից՝ հայկական թիմը ևս երկու բրոնզե մեդալ գրանցել է 50 մետր խառը և նորմալ վազք մրցաձևերի թիմային պայքարում՝ կրկին Հայկ Մինասյան, Գոռ Խաչատրյան և Հովհաննես Մարգարյան կազմով։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Արհեստական բանականության ազդեցությունը կրթության և աշխատանքի ապագայի վրա» Ներածություն Արհեստական բանականությունը ժամանակակից աշխարհի ամենաարագ զարգացող տեխնոլոգիական ուղղություններից է, որն աստիճանաբար փոխում է մարդու առօրյան, կրթական գործընթացը և մասնագիտական գործունեությունը: Կրթության…
Հարգելի՛ գործընկերներ, Այսօր ցանկանում եմ ներկայացնել երկու հետաքրքիր մոտեցում, որոնք կարելի է կիրառել տարբեր առարկաների դասաժամերին՝ սովորողների մտածողությունը, ստեղծագործականությունն ու ակտիվ մասնակցությունը խթանելու նպատակով: «Կլաստեր» մեթոդ Այս մեթոդի միջոցով սովորողները…
Օտար լեզվի դասավանդման ընթացքում տեքստի հետ աշխատանքը հաճախ սահմանափակվում է ընթերցանությամբ, թարգմանությամբ և հարցերին պատասխանելով: Սակայն նույն տեքստը կարող է դառնալ ստեղծագործական մտածողության, հաղորդակցական կարողությունների և համագործակցային հմտությունների զարգացման արդյունավետ…
Ժամանակակից կրթության կարևորագույն նպատակներից է ձևավորել սովորող, որը կարողանում է ոչ միայն վերարտադրել գիտելիքը, այլև ինքնուրույն մտածել, վերլուծել, արտահայտել սեփական կարծիքը և հիմնավորել այն: Ռուսաց լեզվի 7–9-րդ դասարաններում այս նպատակին…
Ժամանակակից կրթության մեջ արհեստական բանականության (ԱԲ) գործիքները նոր հնարավորություններ են ստեղծում դասավանդման գործընթացն առավել հետաքրքիր, ստեղծագործական և արդյունավետ կազմակերպելու համար: Ռուսաց լեզվի 2–9-րդ դասարաններում ԱԲ գործիքների կիրառումը կարող է նպաստել…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց