ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Գոռ Խաչատրյանը՝ աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր

Հուլիսի 23, 2026
Սպորտային լուրեր

Հրաձգության Հայաստանի հավաքականը շարունակում է հաջող ելույթները շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնությունում։

Մրցումային երրորդ օրը նորմալ վազք մրցաձևում Գոռ Խաչատրյանն ու Հայկ Մինասյանը հաղթահարել են որակավորման փուլը և անցել կիսաեզրափակիչ փուլ։

Կիսաեզրափակչում հայ մարզիկները մրցել են միմյանց դեմ, որտեղ Գոռ Խաչատրյանը 6:2 հաշվով հաղթել է Հայկ Մինասյանին և դուրս եկել եզրափակիչ։

Եզրափակչում Խաչատրյանը նույն՝ 6:2 հաշվով առավելության է հասել ուկրաինացի մրցակցի նկատմամբ և նվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը։

Հայկ Մինասյանը բրոնզե մեդալի համար պայքարում 11:9 հաշվով հաղթել է կորեացի մարզիկին և դարձել աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն