ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային խորհրդի /ՄԿՈՒԶԱԽ/ նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը: Խորհրդի կազմում ընդգրկված են ԿԳ նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը, սոցիալական գործընկերության կառույցները` գործատուներին ներկայացնող կազմակերպությունների, արհեստակցական միությունների, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, տնտեսական զարգացման և ներդրումների, տարածքային կառավարման, ֆինանսների նախարարությունների ներկայացուցիչներ: Մինչ օրակարգի հիմնական հարցերին անցնելը` ԿԳՆ նախնական /արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Ա. Աղբալյանը ներկայացրել է ՄԿՈՒԶԱԽ-ի նոր կազմը, որը հաստատվել է ՀՀ վարչապետի կողմից` պայմանավորված խորհրդի նախկին անդամների պաշտոնների փոփոխությամբ: Նիստին հրավիրված էին նաև Եվրպական կրթական հիմնադրամի ներկայացուցիչներ Դիդյե Ժիլբերը և Մարի Դողլեն, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ Դավիթ Ավագյանը:
Խորհուրդը քննարկել և հավանություն է տվել օրակարգում ընդգրկված 13 հարցերից 9-ին: Մնացած հարցերը ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի առաջարկությամբ որոշվել է քննարկել հաջորդ նիստում, որը տեղի կունենա առաջիկայում:
Խորհուրդը քննարկել է ՄԿՈՒԶԱԽ-ի կանոնադրության փոփոխության հարցը, որն առաջարկել է Գործատուների հանրապետական միությունը: Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանն առաջարկներ է ներկայացրել խորհրդի անդամներին համարժեք փոխարինողներ ունենալու, խորհրդի աշխատանքների թափանցիկությունը բարձրացնելու, կառավարման ձևաչափը փոխելու վերաբերյալ՝ համոզմունք հայտնելով, որ կանոնադրական նշված փոփոխությունները կբարձրացնեն խորհրդի աշխատանքի արդյունավետությունը: Ընդգծելով, որ ԿԳ նախարարությունը շահագրգիռ է խորհրդի աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու հարցում, նախարար Արայիկ Հարությունյանը Գագիկ Մակարյանին առաջարկել է բոլոր առաջարկները ներկայացնել գրավոր` կանոնադրության նոր տարբերակը առաջիկա նիստում քննարկելու համար:
Մասնագիտական կրթության և ուսուցման ազգային կենտրոնի տնօրեն /ՄԿՈՒԶԱԿ/ Տաթևիկ Գասպարյանը ներկայացրել է 2018 թվականի կատարած աշխատանքների հաշվետվությունը: Նշվել է, որ անցյալ տարի մշակվել, լրամշակվել և հաստատվել է 24 մասնագիտության չափորոշիչ, որոնք կներդրվեն քոլեջներում և ուսումնարաններում: Կատարվել է ավելի քան 470 մասնագետի վերապատրաստում, այդ թվում նաև 2017 թվականից ներդրված «Ձեռնարկատիրություն» մոդուլը դասավանդողների համար: Բացի այդ, կազմակերպվել է «Հայասատանի հմտություններ» ազգային մրցույթը, որի հաղթողները մասնակցելու են այս տարի ՌԴ Կազան քաղաքում կայանալիք «Աշխարհի հմտություններ» միջազգային մրցույթին: Հայաստանի թիմը ներկայանալու է 3 մասնագիտությամբ:
Խորհուրդը հավանություն է տվել 2019 թվականին մշակման և վերանայման ենթակա երկու տասնյակ չափորոշիչների ցանկին, որում ներառված է նաև ՀՀ տնտեսական գերակայություններից բխող նոր մասնագիտություն` արևային և այլընտրանքային էլեկտրակայանների և սարքերի նորոգման և սպասարկման ոլորտի:
ԿԳՆ նախնական /արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Ա. Աղբալյանը ներկայացրել է ՄԿՈՒ ոլորտում դոնոր կազմակերպությունների հետ ԿԳՆ համագործակցության արդյունքները` նշելով, որ ԵՄ բյուջետային աջակցության ծրագրի շրջանակում ներդրումային խոշոր նախագծեր են նախատեսվում 8 գյուղատնտեսական քոլեջներում, Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ մի շարք քոլեջներում փորձարկվում է աշխատանքի վրա հիմնված դուալ կրթության համակարգը: Բարերար Անուշավան Աբրահամյանի անվան հիմնադրամը շարունակական աջակցություն է ցուցաբերել իր ցանցում ընդգրկված մեկ տասնյակ քոլեջների և ուսումնարանների, իսկ առաջիկայում հիմնադրամի ֆինանսավորմամբ Արցախի Բերձորում կբացվի նոր արհեստագործական ուսումնարան: Նշվել է նաև, որ ֆրանսիահայ բարերար Եզնիկ Մոզյանի միջոցներով Շուշիում բացված «Եզնիկ Մոզյան» արհեստագործական ուսումնարանում սովողող Հայաստանի Հանրապետության 20 ուսանողների թիվն այս տարի կավելանա ևս 10-ով: Ընդգծվել է, որ տվյալ ուսումնարանը տեխնիկապես լիարժեք հագեցած է և ապահովում է որակյալ մասնագիտական հմտությունների ձևավորման համար ժամանակակից պայմաններ:
Ամփոփելով խորհրդակցությունը` ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ արհեստագործական և միջին մասնագիտական կրթության ոլորտը պետության համար կարևոր նշանակություն ունի. առաջնային են, մասնավորապես, գործատուների հետ համագործակցությունը և աշխատաշուկայի նպատակային վերլուծությունը, որը պետք է հաշվի առնվի նաև պետական պատվերի ձևավորման և ընդունելության տեղերի բաշխման գործընթացում:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
«Հարգելի՛ գործընկերներ, քանի որ մոտենում ենք ուսումնական տարվա ավարտին, ցանկանում եմ քերականական և լեզվական թեմաներն ամփոփել ոչ թե ստանդարտ թեստերով, այլ փոքրիկ նախագծերով: Օրինակ՝ մտածում եմ առաջարկել աշակերտներին Canva-ով պատրաստել…
«Հարգելի՛ գործընկերներ, բոլորս էլ տեսնում ենք, թե որքան մեծ է LearningApps-ի կամ Wordwall-ի դերը աշակերտների մոտիվացիայի հարցում: Սակայն 4-րդ դասարանում երեխաները հեշտությամբ տարվում են խաղային տարրով և երբեմն դժվարությամբ են…
Հարգելի՛ գործընկերներ, ողջո՛ւյն: Վստահ եմ՝ բոլորս էլ բախվել ենք այն իրավիճակին, երբ ցանկանում ենք բնագիտության, կենսաբանության կամ քիմիայի դասը դարձնել առավելագույնս գործնական և տպավորիչ, սակայն լաբորատոր հագեցվածությունը կամ նյութերի սղությունը…
Հարգելի գործընկերներ ,եկեք քննարկենք հետաքրքիր տրամաբանական հարցեր կենսաբանությունից,որոնք կարող ենք օգտագործել կենսաբանության դասերի ժամանակ՝որպես մոտիվացնող միջոց:Ահա առաջին հարցս.ի՞նչ է նշանակում 1+1=1 կենսաբանության տեսանկյունից և ո՞ր դասերի ժամանակ կարելի է կիրառել:
ՈղջոÕœւյն, հարգելի գործընկերներ: Ես Տաթևիկ Կարապետյանն եմ՝ Լոռու մարզի Քարաձորի հիմնական դպրոցի պատմության և հասարակագիտության ուսուցչուհի: Այսօր ցանկանում եմ սկսել մի քննարկում, որը հոգեհարազատ է բոլորիս, ովքեր փորձում են դասասենյակում…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց