ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Առաջին անգամ հայ դպրոցականները կմասնակցեն Գիտության համաշխարհային փառատոնին

Դեկտեմբերի 2, 2019
Պաշտոնական

Այս ուսումնական տարվա ընթացքում առաջին անգամ ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ Հայաստանի ավագ դպրոցների աշակերտները հնարավորություն կունենան իրենց նորարարական գաղափարները ներկայացնել 2020 թվականի մայիսին ԱՄՆ-ում կազմակերպվող Intel միջազգային գիտատեխնիկական փառատոնին, որի մրցանակային ֆոնդը կազմում է 5 մլն. ԱՄՆ դոլար:

Աշխարհի ավելի քան 75 երկրների շուրջ 1800 աշակերտների համախմբող այս փառատոնին մասնակցելու…

Կապանը՝ Հայաստանի Հանրապետության 2020 թվականի երիտասարդական մայրաքաղաք

Դեկտեմբերի 2, 2019
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ամփոփել է «ՀՀ 2020 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի արդյունքները: Դեկտեմբերի 2-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Գևորգ Լոռեցյանը հայտարարել է, որ մրցույթում հաղթել է Կապան քաղաքը, որտեղ եկող տարի նախարարությունը կիրականացնի տեղական և միջազգային երիտասարդական ծրագրեր՝ դրանցում ներգրավելով համայնքի և մարզի…

Մեր վարժարանի գանձանակին պատմութիւնը

Դեկտեմբերի 2, 2019
Սփյուռքի լրատու

Յարգելի ծնողներ եւ բարեկամներ,

Դուք լուսանկարներուն մէջ կը տեսնէք այն գանձանակը, որ Ս. Գրիգոր Լուսաւորիչ Շաբաթօրեայ վարժարանը ամէն տարի կը գործածէ Հայաստանի մէջ ծառ տնկելու եւ Համահայկական հիմնադրամի ի նպաստ հանգանակութիւն կատարելու համար:

Պղնձեայ գանձանակը այս տարի դարձաւ 110 տարեկան: Ան պատկանած է երբեմնի «Մամիկոնեան» երկսեռ վարժարանին (Ըստ մեր ուսումնասիրութեան, հաւանաբար…

«Դեղնած դաշտերին իջել է աշուն»...

Դեկտեմբերի 2, 2019
Դպրոցական անցուդարձ

Նոյեմբերի 25-ին Երևանի 201 դպրոցի երրորդ դասարանի դասվար Զարուհի Ահարոնյանն իր սաների հետ աշնան ամբողջ ներկապնակը բերել էր դպրոցի դահլիճ: Քրքումնաթույր, կարմրագույն, դեղնականաչ տերևներ ներկայացնող սիրունիկ աղջիկները փոքրիկ դերասաններ էին դարձել. պարում էին քամու երաժշտությամբ, «մրսում ծառի վրա», մինչև քամին համոզեց ու թռցրեց նրանց դեպի հեռու, դեպի անծանոթ աշխարհներ: Աշակերտներն…

Լևոն Շանթ -150

Նոյեմբերի 29, 2019
Դպրոցական անցուդարձ

ՈՒսուցչի վերաբերումը դեպի աշակերտները,
երկու գաղափարի վրա կը կայանա.
աշակերտը մարդ մըն է և ընկեր մը։
Լևոն Շանթ

2019թ.նոյեմբերի 26-ին Լճաշեն գյուղի Ա. Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում անցկացվեց միջոցառում՝ նվիրված հայ մեծ դրամատուրգ, հասարակական – քաղաքական գործիչ Լևոն Շանթի ծննդյան 150- ամյակին, որը կազմակերպել էին հ. լեզվի և գրականության…

Վահան Տերյանին նվիված միջոցառում

Նոյեմբերի 29, 2019
Դպրոցական անցուդարձ

Մասիս քաղաքի հ․3 հիմնական դպրոցի 8 բ դասարանի աշակերտները կազմակերպել էին միջոցառում` նվիված հայ պոեզիայի մշտավառ դեմքերից մեկին` Վահան Տերյանին: Աշակերտների կողմից միջոցառումը անակնկալ էր՝ նվիրված իրենց դասղեկ Կ. Բաբագուլյանին։ Այս գործում նրանց աջակցել էին դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Մ. Վարդումյանը և ՄԿԱ-ի գծով տնօրենի տեղակալը` Ս. Բաղդասարյանը։ Աշակերտների…

Էքսկուրսիաների օր

Նոյեմբերի 29, 2019
Դպրոցական անցուդարձ

Նոյեմբերի 24-ին, Մասիս քաղաքի հ․3 հիմնական դպրոցի 9ա դասարանը դասղեկի՝ Լ. Արեստակեսյանի, հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Ս. Մելքոնյանի նախաձեռնությամբ էքսկուրսիա մեկնեցին Սևակի տուն-թանգարան, Վ. Սարգսյանի տուն-թանգարան, ինչպես նաև այցելեցին թիվ N զորամաս։ Աշակերտները տեսանելիորեն ծանոթացան, թե Պարույր Սևակի, թե Վազգեն Սարգսյանի կյանքի մանրամասներին,տեսան նրանց անձնական իրերը, որը աշակերտների համար…

Նախարար Արայիկ Հարությունյանը մասնակցել է Վլադիմիր Ենգիբարյանի անվան մարզադպրոցի 60-ամյակի միջոցառմանը

Նոյեմբերի 29, 2019
Պաշտոնական

Օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցը 60 տարեկան է: Նոյեմբերի 28-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի է ունեցել մարզադպրոցի 60-ամյակին նվիրված միջոցառում, որին ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, մարզաշխարհի անվանի ներկայացուցիչներ, մարզասերներ։

Նախարար Արայիկ Հարությունյանը, շնորհավորելով ներկաներին, ընդգծել է, որ մարզադպրոցը մշտապես…

Ինտեգրված բաց դաս տեխնոլոգիայից

Նոյեմբերի 29, 2019
Դպրոցական անցուդարձ

Մասիս քաղաքի հ3 հիմնական դպրոցի IIբ դասարանի դասվար Զ.Նիկողոսյանը բաց դաս էր կազմակերպել տեխնոլոգիայից, թեման՝ «Չվող թռչուններ», ինտեգրվող թեմա՝ «Ձեռնարկատիրական կրթություն», ինտեգրվող առարկան՝ Ես և շրջակա աշխարհը: Կենդանական աշխարհի մասին գիտելիքները սովորողները ամրապնդեցին «Ընտանի, թե՞ վայրի», «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստախաղի ձևաչափով, ՏՀՏ գործիքների միջոցով պատրաստված ինտերակտիվ վարժություններով: Պատրաստեցին…

Պ. Սևակ - 95

Նոյեմբերի 29, 2019
Դպրոցական անցուդարձ

Կոմիտասյան, թումանյանական ու սևակյան շնչով է համակված տարին նաև Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցում։ Շարունակվում են գեղեցիկ միջոցառումները, թումանյանական հեքիաթների բեմականացումները, ընթերցումներն ու թանգարաններ այցելությունները։

Այսօր՝ նոյեմբերի 28-ին, Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված մեծանուն բանաստեղծ Պ. Սևակի ծննդյան 95-ամյակին, որը կազմակերպել էին դպրոցի գրադարանավար Ս. Գալուստյանը,…