ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Արթուր Ալեքսանյանը և Գևորգ Ղարիբյանը՝ Եվրոպայի առաջնության չեմպիոններ, Կարեն Ասլանյանը՝ բրոնզե մեդալակիր

Փետրվարի 13, 2020
Սպորտային լուրեր

Հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը և Գևորգ Ղարիբյանը ոսկե մեդալ են նվաճել Հռոմում ընթացող Եվրոպայի առաջնությունում, իսկ Կարեն Ասլանյանը դարձել է բրոնզե մեդալակիր:

Արթուր Ալեքսանյանը (97 կգ քաշային կարգ) եզրափակիչ գոտեմարտում մրցել է Իտալիայի ներկայացուցիչ Նիկոլոս Կախելաշվիլիի հետ և 7։1 հաշվով հաղթանակ տոնել՝ դառնալով Եվրոպայի առաջնության հնգակի չեմպիոն։

Ռիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոնը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ 7:1 հաշվով հաղթել է թուրք Ջենկ Իլդեմին: Քառորդ եզրափակչում Ալեքսանյանը 9:0 հաշվով վստահ հաղթանակ է տոնել բուլղարացի Կիրիլ Միլենով Միլովի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում պարտության է մատնել Ֆինլանդիայի ներկայացուցիչ Մատի Էլիաս Կուոսմանենին՝ 8:1:

60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը ոսկե մեդալի համար մրցել է Թուրքիայի ներկայացուցիչ Քերեմ Քամալի հետ։ Գոտեմարտն ավարտվել է 5։5 հաշվով, սակայն հաղթանակը տրվել է Գևորգ Ղարիբյանին, քանի որ նա 4 միավորանոց հնարք է կատարել։ Ղարիբյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ 9:1 հաշով հաղթել է Բուլղարիայի ներկայացուցիչ Ավգուստին Բոյանով Սպասովին: Քառորդ եզրափակչում հայ ըմբիշը 8:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի Մուրադ Բազարովին, իսկ կիսաեզրափակչում նույն հաշվով առավելության է հասել Էստոնիայի ներկայացուցիչ Հիլարի Մայգիսալուի նկատմամբ:

Կարեն Ասլանյանը (67 կգ քաշային կարգ) բրոնզե մեդալ է նվաճել՝ երրորդ տեղի համար պայքարում 7։5 հաշվով հաղթելով Հունգարիայի ներկայացուցիչ Կրիստիան Իստվան Վանզային։ Ասլանյանը պայքարը սկսել է որակավորման փուլից, որտեղ 3:1 հաշվով հաղթել է շվեդ Օսկար Սիմոն Էրլանդսոնին: 1/8 եզրափակչում հայ ըմբիշը 9:0 հաշվով հաղթել է վրացի Գիորգի Շոտաձեին, քառորդ եզրափակչում 10:1 հաշվով առավելության է հասել սերբ Մատե Նեմեշի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում զիջել է Ռուսաստանի ներկայացուցիչ Նազիր Աբդուլաևին՝ 3:4:

Ավելի վաղ բրոնզե մեդալակիր էր դարձել Կարապետ Չալյանը (77 կգ)։

Այսպիսով, հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունում ելույթներն ավարտեց 4 մեդալով: Հավաքականի կազմում մրցավայր էին մեկնել նաև Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Սահակ Հովհաննիսյանը (63 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ), Ռուբեն Ղարիբյանը (82 կգ), Մաքսիմ Մանուկյանը (87 կգ) և Դավիթ Օվասափյանը (130 կգ):

Փետրվարի 14-ից մեդալների համար պայքարը սկսելու են ազատ ոճի ըմբիշները: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզչական կազմի որոշմամբ՝ Եվրոպայի առաջնությանը մասնակցելու են Միհրան Ջաբուրյանը (57 կգ), Արսեն Հարությունյանը (61 կգ), Վալոդյա Ֆրանգուլյանը (65 կգ), Գևորգ Մխեյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ), Հովհաննես Մխիթարյանը (86 կգ), Մարզպետ Գալստյանը (92 կգ), Սարգիս Հովսեփյանը (97 կգ) և Լևան Բերիանիձեն (125 կգ):

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Թվային գրագիտություն. ինչպե՞ս դասականը գրականությունը դարձնել «թրենդային»

    Թեմայի հեղինակ՝ manukyanlilit-1@mail.ru

    «Դասականը դարձնել թրենդային» նշանակում է, ոչ թե փոխել ստեղծագործության բովանդակությունը, այլ փոխել դրա մատուցման ձևն ու հասանելիությունը: Այսօրվա սերունդը տեղեկատվությունը սպառում է արագ, տեսողական և ինտերակտիվ եղանակով: Որպեսզի դասական գրականությունը…

  • Տարրական դպրոց 2026. AI, eTwinning և նորարար ուսուցչի մարտահրավերները

    Թեմայի հեղինակ՝ Syuzanna Sahakyan

    Ես որպես դասվար,տեսնում եմ,թե ինչպես արագ է փոխվում կրթական միջավայրը:Այսօր ցանկանում եմ կիսվել Ձեզ հետ ,մի քանի կարևոր մտքերով,ինչպես ընտրել այնպիսի հարթակներ դասապրոցեսի ընթացքում , որոնք հիմնված են երեք սկզբունքի…

  • Նորարական տեխնոլոգիա

    Թեմայի հեղինակ՝ Գուրջանյան

    Հարգելի՛ գործընկերներ, Այսօր մենք բոլորս ականատեսն ենք, թե ինչպես է կրթական համակարգի զարգացումն անխզելիորեն կապվում նորարարական տեխնոլոգիաների հետ: Սակայն սա միայն տեխնիկական հագեցվածության հարց չէ, այլ բովանդակային ու մեթոդաբանական խորը…

  • Հեռավար ուսուցում․ ժամանակակից կրթության մրցունակ ուղին

    Թեմայի հեղինակ՝ Անի Ավետիսյան

    Հեռավար ուսուցումը վերջին տարիներին դարձել է կրթության կարևորագույն ուղղություններից մեկը՝ պայմանավորված ինչպես տեխնոլոգիական առաջընթացով, այնպես էլ գլոբալ մարտահրավերներով: Այն այլևս պարզապես ժամանակավոր լուծում չէ, այլ մրցունակ և զարգացող կրթական մոդել,…

  • 21-րդ դարի հմտությունները՝ կրթության նոր առանցքը

    Թեմայի հեղինակ՝ Անի Ավետիսյան

    21-րդ դարը բնութագրվում է արագ փոփոխություններով, տեխնոլոգիական զարգացմամբ և գլոբալ փոխկապակցվածությամբ: Այս պայմաններում կրթության հիմնական նպատակը այլևս չի սահմանափակվում միայն գիտելիքի փոխանցմամբ․ առաջնային է դառնում այն հմտությունների ձևավորումը, որոնք հնարավորություն…