Փետրվարի 14-ին իրականություն դարձավ Կապանի N 5 հիմնական դպրոցի աշակերտական խորհրդի ամենասիրած նախագիծը` ինքնակառավարումը: Ավանդույթ դարձած ամենամյա այս գործընթացը սովորաբար համընկեցվում է որևէ նշանավոր օրվա հետ: Այս անգամ աշակերտները նախընտրեցին «Սիրո տոնը» որպեսզի, ինչպես իրենք են մեկնաբանել, ընդգծեն իրենց սիրո արտահայտությունն առ ուսուցիչ և առ մանկավարժություն:
- Մեր դպրոցում ինքնավարության սկզբունքների պահպանումը և կարծիքի ազատ արտահայտման հնարավորությունները կացութաձև է,- ասաց Բելան և օրվա ժապավենը կտրեց սիրո թռուցկահանդեսով:
Յուրաքանչյուրն անցավ պաշտոնային իր պարտականություններին. դռնապահից մինչև դպրոցի տնօրեն, բուժքույրից մինչև զինղեկ ամենայն լրջությամբ գործի անցան: Օրն անցավ ռեժիմի և նախատեսված պլանի համաձայն: Ուշագրավ էր, որ աշակերտները լիարժեք պատրաստվել էին դասերին, որի պատճառով համատարած կարգապահություն էր, ներդաշնակ մթնոլորտ, հաստիքային ուսուցիչների ժպիտներ:
Դասերից հետո կայացավ մանկավարժական խորհրդի լիակազմ նիստ, որտեղ ինքնավարները ներկայացրին կատարված աշխատանքները, որն իրապես մասնագիտական կողմնորոշման գործուն մոտիվացիա էր:
Օրվա սերն ու ուրախությունը բազմապատկեց 9-րդ «բ» դասարանի աշակերտուհի Նոննա Ավանեսյանի հաղթական լուրը, որը ստացվել էր ՆԶՊ առարկայից մարզային օլիմպիադայում պատվավոր 2-րդ տեղ գրավելու և «Մեղու – հայերենը բոլորի համար» մրցույթում հատուկ մրցանակ ստանալու առիթով: Այո, օրը տոնական էր և հանդիսավորության պակաս չզգացվեց: Դպրոցի ուսմասվար Ալինա Մկրտչյանը և տբնօրեն Սիրանուշ Հարությունյանը բարձր գնահատեցին սաների աշխատանքային, ստեղծագործական ընդունակությունները, նրանց կազմակերպական ձիրքը, և հարգանքն ու սերը ուսուցչի մասնագիտության նկատմամբ:
Կապանի N 5 հիմնական դպրոց
«Անհայտ բաղադրիչի գտնելը» թեմայի շրջանակում երկրորդ դասարանի սովորողների համար թղթից պատրաստել եմ դիդակտիկ մոդել՝ թվային բուրգ: Մոդելի միջոցով երեխաները ակնառու կերպով տեսնում են առաջադրանքի լուծման ամբողջ ընթացքը: Առանձին թղթե մոդելը…
Գրական ստեղծագործության ուսումնասիրությունը չպետք է սահմանափակվի միայն ընթերցանությամբ և բովանդակության վերաբերյալ հարցերին պատասխանելով: Կարևոր է, որ սովորողները կարողանան խորությամբ ընկալել բնագիրը, բացահայտել նրա գլխավոր ասելիքը, գաղափարական առանցքն ու հեղինակի ուղերձը,…
Գրականություն` առանց սահմանների. Ինչպե՞ս դասական տեքստերը դարձնել կենդանի և կիրառելի ապագայի քաղաքացու համար «Գրականությունը ժամանակի մեջ ճանապարհորդություն է, բայց նրա վերջնակետը միշտ մարդու սիրտն է»: Հաճախ մենք՝ հայոց լեզվի և…
Ինտերակտիվ մեթոդների դերը 4-րդ դասարանցիների քննադատական մտածողության եւ համագործակցային հմտությունների ձեւավորման գործում Բանալի բառեր: ինտերակտիվ մեթոդներ, 4-րդ դասարան, քննադատական մտածողություն, համագործակցություն, կրտսեր դպրոց, «6 մտածող գլխարկներ», փոխուսուցում: Ներածություն Հանրակրթության պետական…
Հարգելի գործընկեր, ուզում եմ խոսել մի թեմայի մասին, որը վստահ եմ կհետաքրքրի օտար լեզու դասավանդող ուսուցիչներին: Գաղտնիք չէ, որ ժամանակակից աշխարհում օտար լեզուների իմացությունը կարևոր դեր ունի անձի կրթական, մասնագիտական…