ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Իթվինինգը Իտալիայի հյուսիսում գտնվող մեկուսացված փոքր Կոդոնյո քաղաքում, որտեղ ուսուցիչները շարունակում են լավ տրամադրություն պահպանել

Մարտի 30, 2020
Դպրոցական անցուդարձ

Լուիսա Լենտան, ով ունի 25-ամյա դասավանդման փորձ տարրական դպրոցում, պատմում է այն մասին, թե ինչպես է Իթվինինգն օգնում Կոդոնյո քաղաքի աշակերտներին և նրանց ընտանիքներին զբաղված և մոտիվացված մնալ:

Մինչև 2020 թվականի փետրվարի կեսերը ոչ ոք չէր կարող նշել Իտալիայի քարտեզի վրա՝ որտեղ է գտնվում է Կոդոնյոն: Ոչ ոք մինչ այդ…

Microsoft Teams-ը` կրթության հեռավար ուսուցման կազմակերպման հարթակ

Մարտի 28, 2020
ՏՀՏ նորություններ

Microsoft-ի ներկայացուցչությունը Հայաստանում ԿՏԱԿ–ի հետ համագործակցության շրջանակներում առաջարկում է որպես հեռավար ուսուցման  աշխատանքի հարթակ օգտագործել Microsoft Teams-ը։ Այն համախմբում է հանդիպումների, վիդեոկոնֆերանսների, զրույցների, զանգերի հնարավորություններ, Office 365 հավելվածներ և այլ գործիքներ: Microsoft Teams-ը  ժամանակակից կրթության ճկուն էկոհամակարգ է, անվտանգ ու ապահով հարթակ՝ միմյանց հետ կապվելու, ֆայլեր փոխանակելու, զրուցելու, միասին աշխատելու համար:

Ստորև…

Հեռավար քննարկում ՏՏ ոլորտի ընկերությունների հետ

Մարտի 27, 2020
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հեռավար աշխատանքային քննարկում է անցկացրել ՏՏ ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների հետ: Նախարարն ընդգծել է, որ խորհրդակցության նպատակը հեռավար կրթության կազմակերպման արդյունավետության բարձրացումն է, և այս հարցում նախարարությունն ակնկալում է ոլորտի ընկերությունների աջակցությունն ու համագործակցությունը:

Նախարարը նշել է, որ երկրում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված ուսումնական գործընթացը կազմակերպվում…

«Արի պարի քոչարի» համահայկական ֆլեշմոբ

Մարտի 27, 2020
Մշակութային լուրեր

Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքում գործող «Արի պարի քոչարի» նախագծի կազմակերպիչները 2020 թվականի մայիսի 30-ին կրկին հրավիրում են մասնակցելու «Արի պարի քոչարի» խորագրով համահայկական հերթական ֆլեշմոբին: Առաջին անգամ այն իրականացվել է 2018 թվականի մայիսին, մեծ հնչեղություն է ունեցել ու հազարավոր մասնակիցներ Հայաստանում և հայկական սփյուռքի տարբեր գաղթօջախներում: 2019 թվականին ֆլեշմոբին մասնակցել են…

Հեռավար աշխատանքային հանդիպում կրթական համագործակցային ծրագրեր իրականացնող կազմակերպությունների հետ

Մարտի 27, 2020
Պաշտոնական

ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել հեռավար աշխատանքային քննարկում կրթության ոլորտում համատեղ գործունեություն ծավալող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Հեռավար քննարկմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանն ու Ժաննա Անդրեասյանը, ինչպես նաև գործընկեր կազմակերպությունների երեք տասնյակից ավելի ներկայացուցիչներ։

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ նախարար Ա.Հարությունյանը շնորհակալություն…

Էլեկտրոնային մատյան

Մարտի 25, 2020
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը գործարկել է Էլեկտրոնային մատյան։ Այն կրթության կառավարման տեղեկատվական համակարգի բաղկացուցիչ է։ Էլեկտրոնային մատյանում արդեն իսկ ստեղծված են բոլոր դպրոցները՝ առանձին դասարաններով, դասարաններին կից ուսուցիչներով:

  • Էլեկտրոնային մատյանը հնարավորություն կտա ավելի արդյունավետ և տեսանելի դարձնել հեռավար ուսուցման ուղղությամբ դպրոցների և ուսուցիչների իրականացրած քայլերը, գործընթացը…

Գլոբալ տեսակոնֆերանս՝ նվիրված դպրոցական կրթության հավասարության խնդիրներին

Մարտի 24, 2020
Պաշտոնական

ՅՈՒՆԵՍԿՕ-ն օրերս կազմակերպել է գլոբալ տեսակոնֆերանս, որին մասնակցել են 50 երկրի կրթության ոլորտի պատասխանատուներ, փորձագետներ և պրակտիկ մասնագետներ: Տեսակոնֆերանսին մասնակցել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

Ուսուցիչների կարևորագույն դերը կրթության շարունակականության ապահովման գործում կարևորել է Ֆրանսիայի հեռավար կրթության ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Միշել Ռեֆերսիոն Բիյոնը:…

Էլեկտրոնային ուսուցման առցանց դասընթաց՝ ՄԿՈՒ դասավանդողների համար

Մարտի 24, 2020
Պաշտոնական

Հաշվի առնելով ստեղծված արտակարգ իրավիճակը և մասնագիտական ուսումնական հաստատությունների՝ հեռավար ուսուցմանն անցնելու հրատապությունը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և «Հեռավար ուսուցման ազգային ցանց» ՀԿ-ն հանդես են գալիս նոր նախաձեռնությամբ:

Նախարարությունը շրջաբերական է ուղարկել ՄԿՈՒ հաստատություններին՝ առաջարկելով գրանցվել http://elearning.am կայքում: Մարտի 20-ից ապրիլի 3-ը նշված հարթակում գրանցված արհեստագործական ուսումնարանների և…

«Տնից թանգարան և գրադարան»

Մարտի 23, 2020
Մշակութային լուրեր Պաշտոնական

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող թանգարանների և գրադարանների հետ իրականացվում է «Տնից թանգարան և գրադարան» առցանց ծրագիրը: Կազմակերպությունների կողմից առաջարկվող ծրագրերը մեկտեղված են մեկ ընդհանուր հարթակում, որոնց ծանոթանալու համար անհրաժեշտ է այցելել ֆեյսբուքյան էջի հետևյալ հղումով:

Կից ներկայացվում են այն թանգարանների, գրադարանների ցանկը և ֆեյսբուքյան էջերի հղումները, որոնք ընդգրկված են…

Մեկնարկել է «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով դասընթացը

Մարտի 20, 2020
ՏՀՏ նորություններ Պաշտոնական

ՀՀ ԿԳՄՍՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնն իրականացնում է «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով արագացված դասընթաց, որին մասնակցության հայտ է ուղարկել շուրջ 4000 ուսուցիչ։

«Հեռավար ուսուցում» դասընթացն այսօր մեկնարկել է չորս խմբում ընդգրկված տարբեր առարկաներ դասավանդող ավելի քան 420 մասնագետի համար, որոնցից շուրջ 90-ն Արցախի Հանրապետության դպրոցների ուսուցիչներ են։

Դասընթացում գրանցված բոլոր…