Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքում գործող «Արի պարի քոչարի» նախագծի կազմակերպիչները 2020 թվականի մայիսի 30-ին կրկին հրավիրում են մասնակցելու «Արի պարի քոչարի» խորագրով համահայկական հերթական ֆլեշմոբին: Առաջին անգամ այն իրականացվել է 2018 թվականի մայիսին, մեծ հնչեղություն է ունեցել ու հազարավոր մասնակիցներ Հայաստանում և հայկական սփյուռքի տարբեր գաղթօջախներում: 2019 թվականին ֆլեշմոբին մասնակցել են 35 երկրների շուրջ 150 խմբեր։
Այս տարի ֆլեշմոբը նվիրվում է Դուդուկ (ծիրանափող) հայկական նվագարանին։ Նպատակն է՝ բացահայտել տաղանդավոր դուդուկահարներին և ոչ միայն քոչարի պարը, այլև հայոց դուդուկի նվագը ճանաչելի դարձնել համայն աշխարհին։
Միջոցառման իրականացումը կարևորվում է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում դուդուկ երաժշտական նվագարանի և քոչարի ավանդական խմբապարի գրանցումների հանգամանքով։ Հայտնի է, որ հայկական քոչարին շատ տարբերակներ ունի և այս տարի, որպես մասնակցության առաջնային պար, ընտրվել են Մշո և Սղերդի քոչարիները. զուգահեռ խրախուսվում են ավանդական քոչարու այլ տարբերակների կատարումները ևս։
Կազմակերպիչները հրավիրում են ժողովրդական նվագարանների և պարային խմբերին, մշակութային տարբեր կազմակերպություններին՝ քոչարի պարի և դուդուկի կատարումներով միանալու միջոցառմանը։
«Արի պարի քոչարի» ֆլեշմոբի մանրամասներին կարելի է ծանոթանալ և մասնակցության նպատակով գրանցվել հետևյալ հղումով՝ http://www.aripariqochari.com/:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Անհայտ բաղադրիչի գտնելը» թեմայի շրջանակում երկրորդ դասարանի սովորողների համար թղթից պատրաստել եմ դիդակտիկ մոդել՝ թվային բուրգ: Մոդելի միջոցով երեխաները ակնառու կերպով տեսնում են առաջադրանքի լուծման ամբողջ ընթացքը: Առանձին թղթե մոդելը…
Գրական ստեղծագործության ուսումնասիրությունը չպետք է սահմանափակվի միայն ընթերցանությամբ և բովանդակության վերաբերյալ հարցերին պատասխանելով: Կարևոր է, որ սովորողները կարողանան խորությամբ ընկալել բնագիրը, բացահայտել նրա գլխավոր ասելիքը, գաղափարական առանցքն ու հեղինակի ուղերձը,…
Գրականություն` առանց սահմանների. Ինչպե՞ս դասական տեքստերը դարձնել կենդանի և կիրառելի ապագայի քաղաքացու համար «Գրականությունը ժամանակի մեջ ճանապարհորդություն է, բայց նրա վերջնակետը միշտ մարդու սիրտն է»: Հաճախ մենք՝ հայոց լեզվի և…
Ինտերակտիվ մեթոդների դերը 4-րդ դասարանցիների քննադատական մտածողության եւ համագործակցային հմտությունների ձեւավորման գործում Բանալի բառեր: ինտերակտիվ մեթոդներ, 4-րդ դասարան, քննադատական մտածողություն, համագործակցություն, կրտսեր դպրոց, «6 մտածող գլխարկներ», փոխուսուցում: Ներածություն Հանրակրթության պետական…
Հարգելի գործընկեր, ուզում եմ խոսել մի թեմայի մասին, որը վստահ եմ կհետաքրքրի օտար լեզու դասավանդող ուսուցիչներին: Գաղտնիք չէ, որ ժամանակակից աշխարհում օտար լեզուների իմացությունը կարևոր դեր ունի անձի կրթական, մասնագիտական…