ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Ի գիտություն

Օգոստոսի 7, 2020
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը բողոք է ստացել հայոց պատմության և համաշխարհային պատմության առարկաների չափորոշիչների և ծրագրերի նախագծերում հեղինակային այլ ծրագրի հետ մասնակի համընկնումների մասին։ Այս կապակցությամբ ԿԳՄՍՆ-ն դիմել է պայմանագրերի կողմ հանդիսացող «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ին՝ անկախ փորձագետի ներգրավմամբ մանրամասն ուսումնասիրության գործընթաց սկսելու համար։

Նախարարությունը հետևողական է…

Ուսումնական հաստատությունների վերաբացման վերջնական ծրագիրը կհաստատվի եկող շաբաթ

Օգոստոսի 6, 2020
Պաշտոնական

Հաշվի առնելով արտակարգ իրավիճակի պայմաններում մոտալուտ ուսումնական տարին՝ Պարետատան օգոստոսի 5-ին անցկացված նիստում քննարկվել են հանրակրթական հաստատություններն ու բուհերը վերաբացելու տարբերակները:

«Հաշվի առնելով, որ ուսումնական տարին մոտենում է՝ Պարետատունն առաջնային ուշադրություն է դարձրել հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտներին: Համաճարակային իրավիճակից կախված՝ արդեն իսկ ունենք հանրակրթական օջախներն ու բուհերը վերաբացելու մոդելներ»,-…

Ազդարարում. ՀՀ ԿԳՄՍՆ պատվերով իրականացվող ինքնազբաղ/անկախ ստեղծագործողների մասնագիտական գործունեության դրամաշնորհային մշակութային ծրագրերի մրցութային հայտերի ընդունում

Օգոստոսի 6, 2020
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հայտարարում է նախարարության պատվերով իրականացվող ինքնազբաղ/անկախ ստեղծագործողների մասնագիտական գործունեության շարունակականության ապահովման դրամաշնորհային մշակութային ծրագրերի մրցույթ: Այն միտված է կորոնավիրուսի տարածման և դրա հետևանքով ստեղծված արտակարգ պայմաններում ՀՀ մշակույթի և ստեղծարար ոլորտների ինքնազբաղ ստեղծագործողների գործունեության շարունակականության ապահովմանն ու համաճարակի հետևանքով տուժած նախագծերի աջակցմանը:

Փոփոխություններ տարկետման տրամադրման կարգում

Օգոստոսի 6, 2020
Պաշտոնական

ՀՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրը որոշել է փոփոխություններ կատարել գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգում:

Հարցը զեկուցող ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը պարզաբանել է, որ գործող կարգով քաղաքացին հնարավորություն ունի տարկետում ստանալ գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումների համար: «Սակայն եթե քաղաքացին ունի այլ…

Իրազեկում. «Կենսաբանություն»

Օգոստոսի 6, 2020
Պաշտոնական

Հանրակրթության պետական չափորոշչի նախագծի համաձայն՝ «Կենսաբանությունը» ընդգրկվել է «Բնագիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա» (ԲՏՃՄ) ուսումնական բնագավառում: Կենսաբանության առարկայական չափորոշչի և օրինակելի ծրագրի նախագծի համաձայն՝ «Կենսաբանությունը», ինչպես ներկայում, միջին դպրոցում որպես պարտադիր առարկա ուսումնասիրվելու է 7-9-րդ դասարաններում: Ավագ դպրոցում սովորողները, իրենց նախասիրություններից և մասնագիտական կողմնորոշումից ելնելով, կարող են «Կենսաբանությունը» ուսումնասիրել կա՛մ որպես…

Թիկունքը՝ մշակույթ. Տավուշի սահմանամերձ համայնքներում օգոստոսի 5-ից մեկնարկում է մշակութային միջոցառումների շարք

Օգոստոսի 5, 2020
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում՝ օգոստոսի 5-ից մեկնարկում է «Թիկունքը՝ մշակույթ» խորագրով միջոցառումների շարքը:
Տավուշյան վերջին դեպքերի բարոյահոգեբանական հետևանքները սահմանամերձ համայնքներում բնակվող երեխաների շրջանում մեղմելու նպատակով՝ օգոստոսի 5-6-ը Տավուշը կվերածվի մշակութային կենտրոնի:
«Ազգային միասնությունն ու ազգային զորությունն առավել ցայտուն են դառնում, երբ համատեղվում են…

Իրազեկում. «Ֆիզիկական կուլտուրա»

Օգոստոսի 5, 2020
Պաշտոնական

1-12-րդ դասարանների «Ֆիզիկական կուլտուրա» ուսումնական առարկայի հիմնական նպատակն է` առողջ, համակողմանի զարգացած, աշխատանքային գործունեությանը պատրաստ, սեփական ուժերի հանդեպ վստահ, առողջ և անվտանգ կենսակերպ դրսևորող, արտակարգ իրավիճակներում կողմնորոշվող ու նախաձեռնող քաղաքացի ձևավորելը։

Առարկայի հիմնական նոր օրինակելի ծրագիրը նախատեսում է ֆիզիկական կուլտուրայի ուսուցչի գործունեության ազատություն, որը ենթադրում է հաշվի առնել դպրոցականների մարզական ցանկությունները:

Իրազեկում. «Հասարակագիտություն»

Օգոստոսի 4, 2020
Պաշտոնական

«Հասարակագիտություն» առարկան, ըստ առաջարկվող նոր նախագծի, ուսումնասիրվելու է 7-12-րդ դասարաններում։ Առարկայի բովանդակության մեջ ներառված են սոցիոլոգիան, հոգեբանությունը, իրավագիտությունը, տնտեսագիտությունը, քաղաքագիտությունը, փիլիսոփայությունը։ Առարկայի ուսուցումն իրականացվելու է պարուրաձև սկզբունքով, ինչը նշանակում է, որ ամեն տարի ծրագրում ներառված են լինելու 6 գիտակարգերին վերաբերող թեմաներ։ Առարկայի հիմնական գաղափարներն են՝

  • անհատ,
  • հասարակություն,
  • արժեքներ,
  • մարդկության գլոբալ…

Քիմիայի միջազգային օլիմպիադային հայ դպրոցականները նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ

Օգոստոսի 4, 2020
Միջազգային լուրեր

Հուլիսի 23-30-ը տեղի է ունեցել Քիմիայի միջազգային օլիմպիադան: Օլիմպիադան պետք է տեղի ունենար Թուրքիայի Ստամբուլ քաղաքում, սակայն COVID-19 համաճարակի պատճառով այս տարի այն անցկացվել է առցանց: Համապատասխան տարածքը և տեխնիկական միջոցները տրամադրել է Երևանի Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցը:

Օլիմպիադային մասնակցել է 60 երկրի 231 աշակերտ։ Հայաստանը ներկայացել է չորս…

Արվեստագետների այցը ՀՀ Տավուշի մարզ

Օգոստոսի 4, 2020
Մշակութային լուրեր

Տավուշյան վերջին դեպքերի բարոյահոգեբանական հետևանքները սահմանամերձ համայնքներում բնակվող երեխաների շրջանում մեղմելու նպատակով՝ օգոստոսի 5-6-ը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, նախատեսվում է «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամների, Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի և անվանի արվեստագետների այցը ՀՀ Տավուշի մարզ:

Նախագծի շրջանակում հանդիսատեսին կներկայացվի Հովհաննես Թումանյանի անվան պետակա տիկնիկային թատրոնում բեմադրված…