ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Աշակերտական խորհրդի նախագահի ընտրություն

Հոկտեմբերի 9, 2019
Դպրոցական անցուդարձ

Գեղարքունիքի մարզի Լճաշեն  գյուղի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում հոկտեմբերի 4-ին անցկացվեց աշակերտական խորհրդի նախագահի ընտրություն:  Թեկնածու էր  առաջադրվել.

11-րդ ա  դասարանի աշակերտուհի Նարե Խանդանյանը, ով  նախապես ներկայացրել էր նախընտրական ծրագիր՝ հագեցած հետաքրքիր մտահղացումներով:

Ընտրությունն ընթացավ ըստ կանոնակարգի, և Նարե Խանդանյանն ընտրվեց դպրոցի 2019-2020 ուսումնական տարվա աշակերտական խորհրդի նախագահ:

Սովորողները ծանոթացան ընտրական իրավունքի սկզբունքներին և սիրով կմասնակցեն աշակերտական խորհրդի աշխատանքներին:

 

Սովորողների  հետ  դաստիարակչական աշխատանքների  կազմակերպիչ Ծ. Կարապետյան

Դարերի անմար լուսատուները

Հոկտեմբերի 9, 2019
Դպրոցական անցուդարձ

Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցի վեցերորդ դասարանում տոնական տրամադրություն էր. «Դարերի անմար լուսատուները» խորագիրը կրող գրական-երաժշտական բաց դասը նվիրված էր Կոմիտասի և Հ. Թումանյանի ծննդյան 150-ամյակին:

Դասարանը լցված էր կոմիտասյան հոգեպարար երաժշտությամբ և Թումանյանի դյութիչ բանաստեղծական ոգով:

Դասն աշակերտակենտրոն էր. ամենայն մանրամասնությամբ աշակերտներն ստեղծել էին և՛ Կոմիտասին և՛ Թումանյանին…

Ա՛յ«Շոկոլադ», ես քեզ սիրում եմ

Հոկտեմբերի 9, 2019
Դպրոցական անցուդարձ

Ի՞նչ  են շատ սիրում երեխաները, ինչի՞ց նրանք երբեք չեն հրաժարվի: Իհա՛րկե, շոկոլադ:

Եթե շոկոլադ խոստանաս, նույնիսկ փոքրիկ  չարություն չեն անի:

Եվ ահա Վանաձորի թիվ 23  հիմանական դպրոցի 4-րդ  «ա» դասարանի դասղեկ Եկատերինա Միրզոյանի և ծնողների մտաhղացումն  էր՝ ցույց տալ, թե ինչպես է պատրաստվում շոկոլադը և, իհարկե, համտեսել այն հենց  այնտեղ,…

9-րդ «ա» դասարանը և Բագրատունյաց ժառանգությունը

Հոկտեմբերի 9, 2019
Դպրոցական անցուդարձ

Օրերս հյուրընկալ էր Ստեփանավան քաղաքը:

Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցի 9-րդ «ա»  դասարանի աշակերտները, ծնողների և ուսուցիչների, ինչպես նաև տնօրեն Տ. Հովսեփյանի ուղեկցությամբ մասնակցեցին Լոռի բերդում կազմակերպված «Բագրատունյաց Ժառանգություն» խորագրով պատմական նշանակություն ունեցող գեղեցիկ միջոցառմանը:

9-րդ «ա» դասարանի տաղանդավոր աշակերտները հանպատրաստից իրենց անմիջական մասնակցությունն ունեցան ժողովրդական երգ-երաժշտության…

Գալիքը ուսուցչի ձեռքերում է…

Հոկտեմբերի 9, 2019
Դպրոցական անցուդարձ

Ուսուցչի տոնին նվիրված շնորհավորական միջոցառումները  Կապանի N 5 հիմնական դպրոցում ունեն յուրօրինակ միտք ու բովանդակություն…

Տոնին նվիրված խորհուրդը պահպանելով` «Գալիքը  ուսուցչի ձեռքերում է» թեմայով միջոցառման ժամանակ հնչեցվեց խոսք` նվիրված դպրոցի ամեն մի մանկավարժի…

Միջոցառումն ընթացավ գրական-երաժշտական կոմպոզիցիայով:

Վերջում դպրոցի կողմից շնորհակալագրերով պարգևատրվեցին մի շարք ուսուցիչներ:

Սակայն առանձնացվեց երկարամյա տարիների փորձ…

«Ընտանիք» կենտրոն. «Բնության տարրերն արվեստում» խորագրով ցուցահանդես Գյումրու Ասլամազյան քույրերի պատկերասրահում

Հոկտեմբերի 9, 2019
Լուրեր կազմակերպություններից

Հոկտեմբերի 1-ին Գյումրու Ասլամազյան քույրերի պատկերասրահում բացվեց ԿԳՄՍՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի կողմից կազմակերպված «Բնության տարրերն արվեստում» խորագրով ցուցահանդեսը, որը շարունակվեց մինչև հոկտեմբերի 7-ը:

Միջոցառման նպատակն էր սաներին ոգեշնչել Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի արվեստով, նպաստել հայ միջնադարյան մանրանկարչության արվեստի ճանաչմանը, կապ ստեղծել մշակութային օջախների և սաների միջև, դեռահասներին հաղորդակից…

Կոմիտասի ժառանգությունն անգնահատելի է. Ա.Հարությունյան

Հոկտեմբերի 9, 2019
Մշակութային լուրեր Պաշտոնական

Բեռլինի Հումբոլտի անվան համալսարանում մեկնարկել է «Կոմիտասը և իր ժառանգությունը»  միջազգային գիտաժողովը` նվիրված Վարդապետի 150-ամյակին: Գիտաժողովի բացման արարողությանը ներկա են եղել և ելույթ ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, Գերմանիայի տնտեսական զարգացման և համագործակցության դաշնային նախարարության պետքարտուղար Մարիա Ֆլախսբարթը, Բեռլինի Հումբոլտի համալսարանի փոխնախագահ, պրոֆեսոր Լյուդվիգ Քրոնթհալերը:

Հայաստանի յոթ և բյուր հրաշալիքները

Հոկտեմբերի 9, 2019
Դպրոցական անցուդարձ

Այսօր` հոկտեմբերի 8-ին, Կապանի N 5 հիմնական դպրոցի 4-րդ «ա» դասարանում բաց դաս էր մայրենի առարկայից: Թեման` Հայաստանի յոթ և բյուր հրաշալիքները…

Դասաժամն ուղեկցվեց  հայոց հրաշալիքների ներկայացմամբ (հայոց մեծերը ժողով էին հրավիրել… ):

Դասը նվիրված էր հայ մեծ երգահան Կոմիտասի ծննդյան  150–ամյակին:

«Կաքավիկ» երգն իր ջերմությամբ ազդարարեց, որ 4-րդ «ա»…

«Ապագան ուսուցչի ձեռքերում է» խորագրով ցերեկույթ

Հոկտեմբերի 8, 2019
Դպրոցական անցուդարձ

«Ուսուցիչ» ֊ բառ, որը մեզ տանում է դեպի կրթություն ու գիտություն, հոգատարություն, քնքշանք ու սեր է նշանակում մեզ համար... Բառ, որի շնորհիվ մենք դառնում ենք հասարակությանը պիտանի մարդ։

Հոկտեմբերի 4֊ին Մասիս քաղաքի հ․3 հիմնական դպրոցում վաղ առավոտից թևածում էր տոնական տրամադրություն։ ՄԿԱ գծով տնօրենի տեղակալ Ս.Բաղդասարյանը և կազմակերպիչ Ա. Ավագյանը…

Գործնական աշխատանք Լճաշենի միջնակարգ դպրոցում

Հոկտեմբերի 8, 2019
Դպրոցական անցուդարձ

Սեպտեմբերի 23 ին Լճաշենի Ա.Տեր- Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի 4-րդ բ դասարանում (դասվար Հ. Առաքելյան ) «Ես և շրջակա աշխարհը» առարկայից գործնական աշխատանք էր:

Աշակերտները փորձերի միջոցով որոշեցին հողի հոտկությունները և կառուցվածքը: Ուսումնասիրեցին, թե ինչպես է հողի միջով անցնում ջուրը:

Կարողացան բացատրել ջրի շրջապտույտը բնության մեջ: Մի խումբ աշակերտներ դերային խաղով ցուցադրեցին.…

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

  • ՏՀՏ գործիքների կիրառությունը ուղղագրություն և ուղղախոսություն ուսուցանելիս

    Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում: