«Ուսուցիչ» ֊ բառ, որը մեզ տանում է դեպի կրթություն ու գիտություն, հոգատարություն, քնքշանք ու սեր է նշանակում մեզ համար... Բառ, որի շնորհիվ մենք դառնում ենք հասարակությանը պիտանի մարդ։
Հոկտեմբերի 4֊ին Մասիս քաղաքի հ․3 հիմնական դպրոցում վաղ առավոտից թևածում էր տոնական տրամադրություն։ ՄԿԱ գծով տնօրենի տեղակալ Ս.Բաղդասարյանը և կազմակերպիչ Ա. Ավագյանը կազմակերպել էին փոքրիկ ցերեկույթ «Ապագան ուսուցչի ձեռքերում է» խորագրով։ Աշակերտները խորին ակնածանքով ու հարգանքով ևս մեկ անգամ գնահատանքի և բարեմաղթանքի խոսքեր ուղղեցին իրենց ուսուցիչներին,ովքեր իրենց նվիրական ու անբասիր նկարագրով սիրված և օրինակելի են բոլորի կողմից,ում կողքին անկախ տարիքից միշտ մնում են աշակերտ։
Գեղեցիկ անակնկալ էր պատրաստել նաև ֆիզկուլտուրայի ուսուցիչ Լ. Սողոմոնյանը ,ով սահիկահանդեսով ամփոփեց ուսուցչական կոլեկտիվի աշխատանքային առօրյան, հանգիստը և ժամանցը, որն իր մեջ կրում էր «Ապագան ուսուցչի ձեռքերում է» խորագրով «Մի մեծ ընտանիքի պատմություն»։ Ստորև կներկայացվի մի փոքրիկ հատված։
Մասնագիտական տոնի կապակցությամբ շնորհավորեց նաև դպրոցի տնօրեն՝ տիկին Է. Մուրադյանը՝ մաղթելով նորանոր հաջողություններ, տոկունություն, առողջություն, կամք և կորով՝ պատասխանատու և կարևոր գործում։
Հարգելի գործընկերներ, եկեք խոստովանենք, որ մեր աշակերտներն արդեն օգտվում են ChatGPT-ից և նմանատիպ այլ գործիքներից՝ տնայինները գրելու համար: Մենք կարող ենք կա՛մ արգելել (ինչն անհնար է), կա՛մ սովորեցնել նրանց հրահանգների…
Հարգելի՛ բանասերներ և պատմաբաններ, այս տարի արդեն հանրապետության բոլոր դպրոցների իններորդ դասարանների սովորողների համար պարտադիր է դառնում ինտեգրված էսսեով գիտելիքի ստուգումը: Իսկ ի՞նչ արդյունքներ ունենք այսօր մեր փորձնական գրվածքներում: Արդյո՞ք…
ՏՀՏ-ն կրթության մեջ հզոր գործիք է, որը ուսումնական գործընթացը դարձնում է ավելի արդյունավետ, մատչելի և հետաքրքիր:
Ողջույն գործընկերնե՛ր: Մի թեմա կա, որն այսօր դարձել է ընտանեկան «մարտերի» գլխավոր պատճառը: Մի կողմից՝ ունենք մեր ծնողների սերունդը, ում համար «դիպլոմը պետք է լինի» սկզբունքը սուրբ է: Նրանց համար…
Հարգելի՛ գործընկերներ, սիրով կլսեմ Ձեր կարծիքներն այս թեմայի վերաբերյալ , հետո կավելացնեմ պատրաստածս նյութը:Քանի որ սրա վերաբերյալ շատ մասնագետներ ունենում են հակասական կարծիքներ, տեսակետներ և մոտեցումներ, այդ պատճառով նախընտրում եմ…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց